Արա Պողոսյանը՝ բասկետբոլի հավաքականի նոր մարզչի եւ «Ուրարտուի» ապագայի մասին

07/03/2017 schedule18:59

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչն արդեն աշխատում է հավաքականի կազմն ընտրելու ուղղությամբ: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում հայտնեց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը: Խորվաթ մասնագետն ուսումնասիրում է հայազգի այն բասկետբոլիստների ելույթները, որոնք շուտով կարող են համալրել թիմը:

«Ազգային հավաքականն ուժեղանալու է: Նոր խաղացողներ են լինելու, կազմը, երեւի, կիսով չափ կփոխվի: Ունենք հայազգի խաղացողների ցուցակ, որը տրամադրել ենք, մարզչին: Որոշ ժամանակ անց նա կընտրի նրանց, ովքեր կընդգրկվեն հավաքականում, եւ մենք կհրապարակենք անունները»,- ասաց Պողոսյանը:

Բավցեւիչը բավական փորձառու մասնագետ է: Աշխատել է եվրոպական մի շարք ակումբներում: 2015 թվականից մարզում է շվեյցարական առաջատար թիմերից մեկը՝ «Մոնտեյը», որի հետ վերջերս դարձել է երկրի գավաթակիր: Արա Պողոսյանը վստահ է, որ նա կարող է օգնել թիմին բարձր արդյունքներ գրանցել:

«Նա ունի ոչ աստղային թիմերին մարտունակ թիմ դարձնելու ունակություն: Դա մեզ համար շատ կարեւոր է, որովհետեւ մենք մրցելու ենք այնպիսի թիմերի դեմ, որոնց կազմերում մեծ թվով աստղեր կան: Բացի այդ՝ նա ունի հայազգի խաղացողներին համապատասխան մենթալիտետ, բալկանյան դպրոցի մարզիչ է եւ հասկանում է մեր մեթալիտետը: Մեզ հենց այսպիսի մարզիչ էր պետք»,- ասաց նա:

Արդեն նախկին գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանի հեռանալուց հետո ֆեդերացիան 5 թեկնածու է ունեցել եւ մինչեւ Բավցեւիչին հրավիրելը փորձել է համաձայնության գալ NBA-ում հանդես եկող «Տորոնտո Ռեփթըրզի» գլխավոր մարզչի օգնականներից մեկի՝ Ռեքս Կալամյանին հետ: Նա տվել է իր համաձայնությունը, սակայն NBA-ը թույլ չի տվել ընդունել առաջարկը: Ինչպես նշում է Պողոսյանը, Կալամյանն ամեն դեպքում համագործակցելու է ՀՀ հավաքականի հետ եւ հնարավորության սահմաններում օգնելու է կազմակերպչական ու մարզչական հարցերով: Մյուս 4 թեկնածուներից ֆեդերացիան ընտրել է ամենափորձառուին:

Ամռանը Բավցեւիչի գլխավորությամբ ՀՀ հավաքականն իր ելույթներն է սկսելու աշխարհի 2019 թվականի առաջնության ընտրական փուլում: Մինչեւ այդ՝ հուլիսին, ուսումնամարզական հավաք է տեղի ունենալու Երեւանում: Դրա շրջանակներում նախկին «Միկա» մարզահամալիրում ընկերական մրցաշար է անցկացվելու, որին, բացի Հայաստանից, մասնակցելու են եվրոպական 3 ընտրանիներ:

«Գալու են Շվեյցարիայի եւ Ալբանիայի հավաքականները: 3-րդ թիմը կորոշվի մոտակա ժամանակներս: Հնարավոր է՝ Բուլղարիան գա, հնարավոր է՝ Իրանը, դեռ որոշված չէ: Կաշխատենք, որ հեռուստատեսությամբ էլ ցուցադրվի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ բանակցություններ կան նաեւ Վրաստանի հետ, եւ հնարավոր է՝ այդ թիմի հետ խաղան ոչ թե մրցաշարի շրջանակներում, այլ հետագայում պարզապես ընկերական խաղ լինի:

Ինչ վերաբերում է հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանին, ապա նա հեռացել է երկկողմանի համաձայնության արդյունքում: Արա Պողոսյանը նշում է, որ նա պետք է թիմ գտներ աշխատելու համար. չէր կարող զբաղվել հավաքականի մարզումներով եւ միաժամանակ թիմ որոնել:

Գյոկչյանը մարզում էր նաեւ հայկական «Ուրարտու» բասկետբոլային ակումբը: Այստեղ էլ դեռ հայտնի չէ՝ շարունակելու է աշխատել, թե՝ ոչ, քանի որ դեռ հայտնի չէ նաեւ թիմի ճակատագիրը: «Ուրարտուն» ռուսական ВТБ լիգայում հանդես գալու հայտ է ներկայացրել, սակայն դեռ պարզ չէ, արդյոք կկարողանա մասնակցել:

««Ուրարտուն» դեռ պարզ չէ՝ լինելու է, թե՝ չի լինելու: Քայլեր անում ենք, որ շարունակենք խաղալ: Հայտ ենք ներկայացրել ВТБ լիգայում խաղալու համար, հայտն ընդունվել է, հիմա մեզնից է կախված. պետք է համապատասխան ֆինանսական միջոցներ ունենանք, որ մասնակցենք: Այսպես ասեմ՝ 50/50 է: Հայտը կհաստատենք միայն այն դեպքում, երբ 100% վստահ լինենք, որ կարող ենք մարտունակ թիմ ստեղծել: Դրանից հետո էլ կարող ենք քննարկել՝ մարզիչը Գյոկչյանն է լինելու, թե՝ ոչ»,- ասաց Պողոսյանը:

Այն, թե արդյոք ակումբը հանդես կգա ВТБ-ում, թե՝ ոչ, հայտնի կդառնա մայիսի սկզբին: Այդտեղ խաղալու համար թիմը պետք է համապատասխան մարզադահլիճ եւ ֆինանսական միջոցներ ունենա: Այս շրջանում ակումբի ղեկավարությունը փորձում է կապեր հաստատել Հայաստանում եւ արտասահմանում գործող հայկական կազմակերպությունների հետ, որոնք կարող են հովանավորել «Ուրարտուն»: Բացասական պատասխան չի եղել, բայց դրական էլ դեռ չկա:

Ապրիլին «Ուրարտուն» պատրաստվում էր ընկերական մրցաշար անցկացնել: Ղեկավարությունն արդեն մի քանի ակումբներ Ղազախստանից, Բելառուսից եւ Ռուսաստանից հրավիրել էր եւ սպասում էր պատասխանի, սակայն մրցաշարը, ըստ Արա Պողոսյանը, ամենայն հավանականությամբ չի կայանա:

Տպել
2306 դիտում

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել