Հացի եւ կանանց բունտ՝ մարտի 8-ին. ֆաննի կապլաններն ընդդեմ Քոչարյանի

09/03/2017 schedule15:15

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մարտի 10-ի համարում

Թե ինչո՞ւ էսեռուհի Ֆաննի Կապլանը կրակեց  պրոլետարիատի առաջնորդ Լենինի վրա, պատմաբաններն այդ կապակցությամբ մինչ օրս էլ ունեն մի քանի վարկած: Բայց թե ինչո՞ւ էր կիրակի օրը՝ մարտի 8-ին, Մատենադարանից երթով դեպի ՀՀ նախագահի նստավայր շարժվող կանանցից մեկը, որն իրեն հռչակեց Կապլանի գործի շարունակող, պատրաստվում սպանել Ռոբերտ Քոչարյանին, վերջինս իր այդ վճռական որոշումը ձեւակերպեց այսկերպ. «Ես Ֆաննի Կապլանն եմ: Թողեք, պետք է մտնեմ ներս ու սպանեմ: Ես վախենալու բան չունեմ, որովհետեւ ես արդեն մեռած եմ: Մեռած եմ, որովհետեւ տեսնելով այսքան անարդարություն, այսքան աղքատություն եւ այսքան դավաճանություն՝ չի կարելի մեռած չլինել»:

Բնականաբար, նախագահի նստավայրը երեք շարքով շրջափակած ոստիկանները Կապլանի հետեւորդին թույլ չտվեցին գրոհել նախագահական նստավայր, ուստի վերջինս, դիմելով ոստիկաններին, ասաց. «Մեղք եք, այդքան ստրուկ մի եղեք: Մի պարտկոմի ձեռքը կուռկուռի ձագ եք դարձել»: Ի պատասխան կնոջ հայհոյանքների, ոստիկաններից մեկն ասաց. «Լավ էլի, հերիք է մեզ վախեցնեք, առանց այդ էլ ինչքան որ պետք է՝ վախեցած ենք»: Ինչեւէ, կիրակի օրը «Արդարություն» դաշինքի կողմնակից մոտ երեք հազար կանայք հավաքվել էին Մատենադարանի մերձակա հրապարակում, ինչպես ասաց «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Անահիտ Քնարյանը՝ հացի եւ կանանց բունտի:

Ի տարբերություն զուտ «տղամարդկային» հանրահավաքների, կանանց հանրահավաքն առանձնանում էր երկրի իշխանությունների հասցեին հնչած այնպիսի հայհոյանքներով, որ հասարակական կարգը հսկող ոստիկաններից մեկը լրագրողից շտապ գրիչ խնդրեց՝ իրեն անծանոթ մի քանի հայհոյանք գրի առնելու համար: «Գրի ես առնում հա՞, այ լոբի: Ձեզ ու այս իշխանություններին էս հայհոյանքներն էլ դեռ քիչ են»,- գրիչ ուզող ոստիկանին սպառնաց հայհոյող կանանցից ամենաակտիվը: Իսկ կանայք հանրահավաքի էին եկել պատրաստված՝ պաստառներով, կարգախոսներով, որոնց մեջ հատկապես աչքի էր ընկնում Հայաստանի քարտեզի ֆոնին, տուռնիկի վրա, ակրոբատիկ տրյուկներ անող Ռոբերտ Քոչարյանի պատկերը:

Ինչպես հանրահավաքում հայտարարեց հացի եւ կանանց բունտի կազմակերպիչ, ՀԺԿ քաղխորհրդի անդամ Ռուզան Խաչատրյանը՝ իրենք այս պաստառը տանելու եւ հանձնելու են Քոչարյանին: «Այս պաստառը նրան է հանձնվելու որպես հիշատակ: Իր պատկերը թող վերցնի եւ երկրից գնա: Նա այս երկրից տանելու ուրիշ բան չունի»,- հայտարարեց Ռուզան Խաչատրյանը: Իսկ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Անահիտ Քնարյանն ավելացրեց. «Հեռվից նայողը, տեսնելով տուռնիկի վրա ֆոկուսներ անող այս նախագահին, պիտի մտածի, թե այս ի՞նչ անդարդ երկրի ղեկավար է: Ու եթե սրանց նախագահն է այսքան անդարդ, բա սրանց ժողովո՞ւրդն ինչքան անդարդ կլինի»:

Ինչեւէ, հանրահավաքում, ընթերցելով Գրետա Սարգսյանի ուղերձը, ուր վերջինս հայոց կանանց կոչ էր անում տեր կանգնել երկրի ապագային, ցուցարարները շարժվեցին դեպի Քոչարյանի նստավայր, ինչպես հայտարարեցին հանրահավաքի կազմակերպիչները՝ տուռնիկով պաստառը, որպես մարտի 8-ի նվեր, վերջինիս հանձնելու համար: «Պարոն Քոչարյան, տուռնիկը եւ նախագահի աթոռը միանգամայն անհամատեղելի են: Ձեր տեղը ոչ թե նախագահի նստավայրն է, այլ սպորտդահլիճը, որովհետեւ տուռնիկը  ձեզ շատ է սազում: Ինչքան տուռնիկ պետք է, ողջ հայ ժողովրդի անունից, որպես մարտի 8-ի նվեր, ձեզ սրտանց կնվիրենք, միայն թե հեռացեք: Հայաստանի ողջ կանանց անունից ձեզ անվստահություն ենք հայտնում՝ անգործության համար»,- բղավում էին միտինգավոր կանայք:

Ինչքան երթը մոտենում էր նախագահի նստավայրին, այնքան կանանց հայհոյանքներն ու անեծքները դառնում էի ավելի կատաղի եւ հրապարակման համար ոչ ենթակա: «Մենք ենք եկել, Լեոպոլդ Քոչարյան, դուրս արի»,- նախագահական ճաղերը տապալելու փորձ էին ուզում անել ցուցարարները: Սակայն հանրահավաքի կազմակերպիչները կանխեցին կանանց գրոհն ու ոստիկաններին խնդրեցին թույլ տալ ճաղավանդակից ներս շպրտել տուռնիկով պաստառը: Ոստիկանները զարմանալիորեն բարեհաճ էին. նրանք միջանցք բացեցին, եւ կանանցից մեկը պաստառը շպրտեց նախագահական նստավայրի ճաղերից ներս: «Ստացիր Հայաստանի ողջ կանանց նվերը»,- միաձայն բղավեցին կանայք ու, ինչպես հայտարարեց նրանցից մեկը, գնացին տուն՝ իրենց ամուսիններին սովորեցնելու, թե ինչպես պետք է միտինգ անել: 

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1528 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց