Անսովոր հանդիպում. ուսանողները նեղեցին Քոչարյանին

10/03/2017 schedule16:27

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մարտի 11-ի համարում

Երեկ Երեւանի պետական համալսարանում Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը ուսանողության հետ չափազանց ուշագրավ էր: Ակնհայտ էր, որ անցած տարի տեղի ունեցած նման հանդիպումից հետո մեր ուսանողությունը շատ է փոխվել: Գուցե դա նրանից էր, որ այս անգամ համալսարանի դահլիճ մուտք գործելու հնարավորություն էին ստացել ոչ միայն Քոչարյանի ամեն խոսքից հետո ծափահարող ուսանողները, այլեւ նրանք, ովքեր հեղինակություն էին վաստակել «Զինապարտության մասին» օրենքի նախագծի հետ կապված վերջին իրադարձությունների ժամանակ: Վերջիններիս թիվն, անշուշտ, մեծ չէր, սակայն նրանց ներկայությունը մի տեսակ ավելի ազատ մթնոլորտ էր ստեղծել: Եւ հանդիպման ժամանակ հիմնական տոն տվողները նրանք էին:

Պատկերավոր ասած, ոչ քոչարյանական ճամբարի ուսանողների հակաիշխանական հարցերը ներկաները զուգակցում էին բուռն ծափահարություններով: Դժվար էր պատկերացնել, որ գոնե անցած տարի Քոչարյանի լեգիտիմության կամ հրաժարականի մասին հարց կհնչեր հենց Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ: Երեկ նման հարց հնչեց, ինչը զուգակցվեց ծափահարություններով: «Ի՞նչ եք կարծում, ձեր լեգիտիմության աստիճանը օգնու՞մ է, թե խանգարում ԼՂ հարցի խաղաղ կարգավորման գործընթացին, եւ եթե պատերազմի անմիջական վտանգ լինի, ապա դուք պատրա՞ստ եք ընդունելու, որ ձեր՝ այսքան տարի տարած բանակցությունները եւ քաղաքական կուրսը ձախողվել են, եւ պատրա՞ստ եք հրաժարական տալ». այսպես պարզ եւ հասկանալի ձեւակերպեց իր հարցը ուսանողներից մեկը:

Ակնհայտ էր, որ Քոչարյանը բոլորովին պատրաստ չէր դեպքերի նման զարգացմանը, եւ նույնիսկ հարցից հետո հնչած ծափահարությունների ժամանակը չբավարարեց վերջինիս՝ պատասխանը գտնելու համար: «Գրեթե բան չհասկացա»,- եւս մի քանի վայրկյան շահելու ակնկալիքով արձագանքեց Քոչարյանը: Հարցի կրկնությունից հետո էլ ժամանակ շահելու անհրաժեշտություն ծագեց, եւ Քոչարյանը հարց ուղղեց ուսանողին. «Բայց ինչ է նշանակում՝ լեգիտիմության աստիճան: Լեգիտիմությունը ինչ-որ աստիճանների՞ է բաժանվում»: Ուսանողը ստիպված եղավ մատնանշել ԱՄՆ պետդեպարտամենտի՝ Հայաստանի մասին զեկույցում ընտրությունների մասին որակումները: «Ի՞նչ որակումներ»,- կրկին հարց ուղղեց Քոչարյանը: «Կեղծիքներով ընտրություններ»,-մանրամասնեց ուսանողը:

Դրանից հետո Քոչարյանը վերաձեւակերպեց ուսանողի հարցը, ինչը ուսանողի հարցի կրկնությունն էր, եւ պատասխանեց. «Օգնում է»: Բայց արդեն ուշ էր: Հարցն ակնհայտորեն դուր չէր եկել Քոչարյանին, եւ վերջինս երեւի ակամայից «կպավ» ուսանողին: «Հանգստացա՞ք»,- ջղայնացած շպրտեց ուսանողի կողմը: Բայց դրանով երկխոսությունը չավարտվեց: Եթե պատերազմի անմիջական վտանգ ծագի, ինչը նշանակում է Քոչարյանի վարած քաղաքականության կրախը, վերջինս հրաժարական տալու՞ է, թե՞ փոխելու է քաղաքականությունը եւ շարունակելու է պաշտոնավարել: Ուսանողի հարցը ավելի քան տրամաբանական էր:

Սակայն պատասխանը չափազանց կոպիտ էր: Նախ Քոչարյանը հավաստեց, որ հրաժարական չի տալու, որ որպես գերագույն գլխավոր հրամանատար՝ ինքն իր տեղը գիտի եւ գիտի, թե ինչով է զբաղվելու, ապա անցավ իր քաղաքականության արդյունավետությանը եւ խոսեց այսպես. «Իմ պաշտոնավարության օրոք մենք ստացել ենք միջնորդ երկրների կողմից առաջարկներ, որոնք Հայաստանի կողմից ընդունվել են եւ մերժվել են Ադրբեջանի կողմից: Եթե այս պարզ տրամաբանությունը ձեզ ոչինչ չի ասում, ուրեմն՝ անհույս եք»: Մեկ այլ ուսանող բարձրացրեց Ռուսաստանին «Գույք՝ պարտքի դիմաց» համաձայնագրով պարտքի մարման հարցը եւ հետաքրքրվեց. «Նոր կուտակվող պարտքերը նույնկե՞րպ ենք տալու, ինչպես տվեցինք Ռուսաստանին»:

Քոչարյանի պատասխանը ցնցեց բոլորին. «Նույնկերպ տալու բան չունենք»: Ուսանողը շարունակեց. «Այսինքն, էլ տալու բան չունե՞նք»: Ուսանողների բուռն ծափահարությունները վերածվեցին օվացիաների: Քոչարյանի պատասխանը, թե կարեւորը ոչ թե պարտքն է, այլ դրա կառուցվածքը, դրա հարաբերությունը ՀՆԱ-ին, տոկոսադրույքները եւ այլն, արդեն էական չէին: Նույնպիսի ծափահարություններով ուսանողները զուգակցեցին նախարարների եւ այլ պաշտոնյաների ջիփերի մասին հարցը: Քոչարյանի՝ այս հարցին տված պատասխանը, սակայն, ուշագրավ էր. «Ես համամիտ եմ, որ նաեւ մեր երկրում, հաշվի առնելով սոցիալական բեւեռվածությունը, համեստ ապրելակերպը գնահատելի պետք է լինի: Ես համարում եմ, որ համեստությունը կենցաղում չափազանց կարեւոր է: Իմ հանդիպումների ժամանակ, նաեւ կառավարության անդամների հետ, մեր պետական այրերի հետ այդ թեման միշտ հնչում է...

Ես դա ընդունում եմ, ճիշտ եք ասում, եւ այդ հարցի շուրջ ես բավական լուրջ խոսակցություններ եմ ունեցել մեր պետական այրերի հետ: Պետք է նաեւ երեսներին ասել»,-անկեղծացավ Քոչարյանը: Իսկ ամենաբուռն ծափահարությունների արժանացավ ուսանողներից մեկի հարցը, թե՝ չի՞ կարծում արդյոք Քոչարյանը, որ Սերգո Երիցյանը չի համապատասխանում ԿԳ նախարարի պաշտոնին՝ գոնե այն պատճառով որ չի արձագանքում ուսանողների հետ հանդիպելու կոչերին: «Չեմ կարծում, որ հանդիպում չունենալը բավարար հիմք է հրաժարականի համար: Սա ավելի շատ խոսում է ձեր ամբիցիաների մասին, այլ ոչ թե գործի արդյունքները ռեալ գնահատելու մասին...  Նախարարի գնահատականի համար կան շատ ավելի օբյեկտիվ չափորոշիչներ»,-իր կոալիցիոն նախարարին պաշտպանեց Քոչարյանը:

Քոչարյանը նաեւ հայտարարեց, որ կառավարության փոփոխություններ չեն նախատեսվում, ինչը չի նշանակում, թե իր աշխատանքում թերացած նախարարները չեն կարող պաշտոնանկ արվել: Ուսանողներին, բնականաբար, հետաքրքրում էր նաեւ Զինապարտության մասին օրենքում առաջարկված վերջին փոփոխությունը: Քոչարյանի կարծիքով, այս նախագիծը պետք է դիտարկվեր բուհական համակարգի ընդհանուր կոնցեպցիայի մեջ: Կոնցեպցիան դեռ չկա եւ, ըստ Ռ.Քոչարյանի, կներկայացվի հաջորդ տարի, «Զինապարտության մասին» օրենքում հիշատակված փոփոխությունը՝ եւս: Ինչ վերաբերում է բանակում ծառայելուն, Քոչարյանը հայտարարեց. «Ես ավելի կողմնակից եմ, որ բոլորը ծառայեն 18 տարեկանում»: Նա նաեւ տեղեկացրեց, որ եթե այդ փոփոխությունը ընդունվեր, իր երկու որդիները, որոնք սովորում են համալսարանում՝ կգնային բանակ ծառայելու:

«Սա ինձ համար, որպես հայր, տրագեդիա չէր լինի»,- ասաց նա: Եւ վերջապես Քոչարյանի սպորտային նախասիրությունների կամ ավելի ճիշտ՝ տուռնիկի մասին: Ֆիզկուլտինստիտուտի մի խումբ ուսանողներ գրավոր հարցով դիմել էին, թե ինչպես է Քոչարյանը վերաբերվում իրեն ուղղված այն մեղադրանքներին, ըստ որի՝ ժողովրդի համար այս ծանր շրջանում նա սպորտով է զբաղվում: «Եթե ես խաշի եւ ճաշկերույթների սիրահար լինեի, կասեին՝ ամբողջ օրը խաշ է ուտում, ժողովրդի հոգսերով չի զբաղվում: Եթե հիվանդոտ լինեի, կասեին՝ ամբողջ օրը բուժվում է...»,- նկատեց Քոչարյանը: Բայց այս շարքում ուշագրավ էր նրա կատակը. «Եթե շախմատ խաղացող լինեի կամ գիրք կարդացող, արդեն գիտեք, թե ինչ կասեին, որովհետեւ անցել ենք այդ ժամանակներով»: Իրոք որ, գիրք կարդացողների ժամանակներն անցել են:

Հայկ Գեւորգյան

Տպել
1544 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին