Ահա ինչու Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին խնդրեց վերադառնալ. «Ելք»-ի սյուրպրիզը

Խորհրդարանական ընտրությունների քրոզարշավը նոր նոր է սկսում հունի մեջ մտնել, բայց արդեն բազմաթիվ սոցիոլոգիական հարցումներ են հրապարակվել, թե որ կուսակցությունն ու դաշինքը որքան շանս ունեն:

Հայաստանում նախընտրական շրջանում անցկացվող այդ հարցումները, որպես կանոն, հավատ չեն ներշնչում, համարվում են ընտրակեղծարար իշխանությունների տրամադրությունների ինդիկատոր: Հարցումների արդյունքները հանրային գիտակցության մեջ ուրվագծում են, թե այս անգամ որ ուժերի օգտին կաշխատեն կեղծիքները, որ ուժերի մուտքը խորհրդարան կխոչընդոտվի, կամ որքան կխոչընդոտվի, եւ այլն: 

Այս ընթացքում ամենատարբեր կազմակերպությունների հրապարակված  հարցումների արդյունքներով առաջին եռյակն անփոփոխ է`«Ծառուկյան» դաշինք, ՀՀԿ, «Ելք» դաշինք: Առաջին երկուսի դեպքում իհարկե ամեն ինչ պարզ է, բայց ահա «Ելք» դաշինքը բոլոր հիմքերն ունի առաջիկա ընտրությունների անակնկալը դառնալու համար: Երեկ «Ազատություն» ռ/կ-ի ուղիղ եթերում դաշինքի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը, խոսելով հարցումների արդյունքների մասին ասաց, որ վերջին հարցումն անցկացրած ռուսական կազմակերպությունում ունի աղբյուրներ, որոնք իրեն բոլորովին այլ պատկեր են փոխանցում: 

Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) տնօրեն Վալերի Ֆյոդորովը երեկ ասուլիսում ներկայացրել էր, ըստ իրենց ուսումնասիրությունների, ինչպիսին կլիներ ընտրությունների պատկերը, եթե դրանք կայանային առաջիկա կիրակի: Ըստ այդմ`«Ծառուկյան» դաշինքը կստանար 26,4  տոկոս ձայն, ՀՀԿ-ն` 22,8 տոկոս, «Ելք» դաշինքը`4.3 տոկոս:

«Ազատության» եթերում Փաշինյանն ասաց, որ նույն կենտրոնի իր աղբյուրների նշած թիվը առնվազն երեք անգամ մեծ է հրապարակվածից: Այսինքն «Ելք» դաշինքը այս պահին 14 տոկոս ձայն ունի: 

Եթե կենտրոնի ներկայացուցիչները մասնավոր զրույցներում իրականությունն են ներկայացնում, ապա Հայաստանում ընդունված տրամաբանությունը հուշում է, «Ելք» դաշինքի դեպքում փորձ է արվելու այդ չափով էլ խոչընդոտել եւ խեղաթյուրել քվեարկության պատկերը: 

Առաջին հայացքից, տարօրինակ է, որ սոցիոլոգիական հարցումների հրապարակային արդյունքներով առաջատարը «Ծառուկյան» դաշինքն է, եւ ոչ` ՀՀԿ-ն: Սակայն, Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն, ինչպես առիթ ունեցել ենք գրելու, ուղղակիորեն կապված էր Հայաստանի քաղաքական կյանք վարչապետ Կարեն Կարապետյանի մուտքով: Ծառուկյանը պետք է իշխանությունների ձեռքում գործիք դառնար Կարեն Կարապետյանին զսպելու, նրա հնարավոր քաղաքական ծրագրերն ու հավակնությունները հակակշռելու համար: Նույն գործիքն իհարկե անհրաժեշտության դեպքում կօգներ նաեւ այլ հակառակորդների հետ քաղաքական պայքարում:

Կոնկրետ այս փուլում Ծառուկյանի միջոցով Կարեն Կարապետյանին թույլ չի տրվում շատ ոգեւորվել իր 80 տոկոս վարկանիշով: ՀՀԿ-ի քարոզարշավի խորհրդանիշ, «Հարվըրդ» ավարտած գործող վարչապետը, որը ամեն օր գերազանցելով ինքն իրեն ելույթ է ունենում այս կամ այն մարզում, տեսահոլովակներում է նկարահանվում, տարբեր պոզաներով ֆոտոսեսիաների է մասնակցում, փաստորեն, պարտվում է Գագիկ Ծառուկյանին: Նա չի կարողանում ՀՀԿ-ի համար ավելի շատ աջակցություն ապահովել, քան Ծառուկյանն ապահովում է իր անունով դաշինքի համար: Կարող են լինել իհարկե հիմնավորումներ, թե ՀՀԿ-ն է չափազանց վարկաբեկված, եւ ոչ թե Կարեն Կարապետյանի մեջ է խնդիրը, բայց դրանք արդեն խոսակցություններ են, իսկ հեռուստատեսությամբ հրապարակվող թվերը`փաստեր: 

Կարապետյանին «ռամկաների» մեջ պահելն իհարկե կարեւոր է, բայց նախընտրական շրջանում նման թվեր հրապարակելը կարող էր նաեւ ռիսկային լինել: Ամեն դեպքում քաղաքական ուժը, տեսնելով, որ առաջատար դիրքերում է, կարող է ձգտել քվեարկության արդյունքներով նույնպես գրավել այդ դիրքը եւ հաջորդ իշխանությունը ձեւավորել:  

Հնարավոր է, բայց ոչ Ծառուկյանի դեպքում: Ծառուկյանին հիմա կտտանքների էլ ենթարկեն Սերժ Սարգսյանի դեմ դուրս չի գա: Եւ դա լավագույնս երեւաց Լոռվա մարզում այսօրվա նախընտրական հանրահավաքի դրվագով, երբ քաղաքացիներից մեկը քիչ էր մնում Սերժ Սարգսյանին քննադատեր, բայց Ծառուկյանը ժամանակին կանխեց:  «Երբ որ դուք քառօրյա պատերազմի ժամանակ կանգնեցիք զինվորի կողքին, ոչ ոք չկանգնեց, ո՛չ մեր պրեզիդենտը, ո՛չ էլ իրա ախպերը, ո՛չ էլ…»,-ասում էր քաղաքացին եւ դեռ հայտնի չի՝ էլ ինչեր կասեր պրեզիդենտի մասին, եթե Գագիկ Ծառուկյանը նրան չսաստեր. «Չենք քաղաքականացնում»: 

Լրջորեն քննարկվում է, թե ինչպես կարող է քաղաքական միջոցառման կիզակետում հնչել «Չենք քաղաքականացնում» հորդորը: Սա սակայն քննարկման թեմա չէ, այլ` «Կրկեսի վերածելու հայրենիք չունենք» շարքից, ինչպես`փոքրամարմին տղամարդուն գրկած օդ բարձրացնելը, հանրահավաքների ժամանակ քաղաքացիների հացի, ջրի, աշխատանքի, գազի հարցեր լուծելը, կամ ԿԸՀ համապատասխան զգուշացումից հետո դրանց լուծումը ապրիլի 2-ից հետո հետաձգելը, ու էլի շատ ու շատ կրկեսային դրվագներ:

Փորձենք այնուամենայնիվ պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե Գագիկ Ծառուկյանը այս ընտրություններից առաջ չվերադառնար քաղաքականություն: Շատ բան չէ,  ընդամենը  «Ելք» դաշինքը քարոզարշավի սկզբում կհայտնվեր երկրորդ տեղում` մինչեւ քարոզչության ավարտը առաջին հորիզոնականը գրավելու ռեալ հեռանկարով: Ճիշտ է, այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը Ծառուկյանին խնդրեց մոռանալ ամեն ինչ եւ վերադառնալ, «Ելք» դաշինք գոյություն չուներ: Բայց կային դաշինքի լիդերները, կար Ռոբերտ Քոչարյանը, Կարեն Կարապետյանը, պաշտոնից նոր հեռացած պաշտպանության նախարարը: Ու չէր բացառվում, որ նրանցից որեւէ մեկը պարտիան հաջող կխաղար եւ հաղթանակի շանսեր կստանար, ինչպես փաստորեն եղավ «Ելք»-ի դեպքում:  

Տպել
22176 դիտում

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ