Ղարաբաղի հաղթանակը դեռ մեր ձեռքում չէ․ Լեւոն Զուրաբյան

11/03/2017 schedule22:41

«Եթե չենք ստեղծում մի իրավիճակ, որը բացառում է պատերազմի վերսկսումը, ուրեմն Ղարաբաղի հաղթանակը դեռ մեր ձեռքում չէ»,-այսօր նման հայտարարություն է արել «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող, Ազգային ժողովի պատգամավոր Լեւոն Զուրաբյանը՝ Արմավիր քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ:

Ըստ Զուրաբյանի՝ ապրիլյան պատերազմը զգուշացում էր, որ իրականում հարցը  ոչ միայն լուծված չէ, այլեւ Հայաստանի անվտանգությունն ավելի խոցելի է դառնում:

«Այն փաստը, որ Հանրապետական կուսակցությունն այսօր  իր կարգախոսն է ընտրել անվտանգություն ու առաջընթաց, արդեն շատ խոսուն է, որովհետեւ շատ երկար ժամանակ ՀՀԿ-ն փորձում էր համոզել, որ Ղարաբաղի հարցը լուծված է: Մշտապես ասել են` Ղարաբաղի հարցը լուծված է, անվտանգության հարցը լուծված է, մենք կարող ենք 100 տարի էլ  զարգանալ առանց հակամարտության լուծման: Սա էր գլխավոր կարգախոսը:  Եվ հիմա պարզվում է` այդ ամենը դատարկություն էր, ստախոսություն էր, որ իրականում 18 տարին, որը հետեւել է Տեր-Պետրոսյանի հրաժարականին, այս իշխանության կողմից դարձել են թալանի, կեղեքման տարիներ, եւ մեր անվտանգությունը ոչ միայն չի բարելավվել, այլ հակառակը` մենք հայտնվել ենք շատ ավելի ծանր իրավիճակի մեջ, քան երբեւէ եղել ենք»,-ասել է Զուրաբյանը:

Ըստ պատգամավորի, եթե Հայաստանը չի կարող ստեղծել այնպիսի իրավիճակ, որ բացառվի պատերազմի վերսկսումը, ուրեմն Ղարաբաղի հաղթանակը դեռ մեր ձեռքում չէ: Ըստ Զուրաբյանի՝ 1994 թվականին ձեռք բերված զինադադարի համաձայնությունը, ըստ էության, ոչ մի բանով ամրագրված չէ, որովհետեւ Ադրբեջանն այս ամբողջ ժամանակն օգտագործում է նոր պատերազմին պատրաստվելու համար:

«Սա նշանակում է մի բան, եթե  մենք չենք գալիս խաղաղության պայմանագրին, եթե չենք ստեղծում մի իրավիճակ, որը բացառում է պատերազմի վերսկսումը, ուրեմն էդ հաղթանակը դեռ մեր ձեռքում չէ»,-ասել է Զուրաբյանը:

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ցուցակի 5-րդ հորիզոնականը զբաղեցնող, ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանն էլ կոչ է արել չվերցնել ընտրակաշառքներ։

«Ժողովրդին 20 հազար դրամ ընտրակաշառք են տալիս, այսինքն օրը 10 դրամ, ու 5 տարի պոպոք ջարդում գլխներիդ: Ժողովուրդ ջան, մի բողոքեք, որ խորհրդարանում անգրագետ պատգամավորներ կան, որոնց պատճառով զոհեր ենք ունենում, գռփում են, թալանում են, երիտասարդները արտագաղթում են Ռուսաստան: Նաեւ ժողովրդի այն մասի շնորհիվ է էս վիճակը, որ անտարբեր են, ձեռքը թափ են տալիս, ասում են՝ ոչինչ չի փոխվի: Ձեզ մեծ խոստումներ ու փող տվողին մի ընդունեք: Հայաստանում էսօր չկա տենց մեծ բազա, փող, տնտեսություն ու զարգացում, մեծ խոստում տվողները ձեզ խաբում են»,-ասել է պատգամավորը:

Տպել
2217 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց