Ոտքդ խերով լինի. վարդերի առաջնորդը Երեւանում

12/03/2017 schedule13:12

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մարտի 12-ի համարում

Այսպիսով, Հայաստանը՝ ի դեմս նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի, նաեւ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի, այսօր եւ վաղը իր հարկի տակ կհյուրընկալի Վրաստանի նորընտիր եւ երիտասարդ նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին: Այս այցելությունը որոշակիորեն տարբերվում է նախագահական մյուս այցերից եւ ավելի մեծ հասարակական հետաքրքրություն է վայելում: Մեր երկրում ոչ ոք անտարբեր չէ Սահակաշվիլիի անձի եւ կերպարի նկատմամբ, չնայած պետք է ասել նաեւ, որ նրա անձը հակասական տրամադրություններ է առաջացնում: Եթե հայ հանրության մի մասը հիացած է նրանով, նրա  քաղաքական կենսագրությամբ եւ հատկապես ողջունում է «վարդերի հեղափոխությունը», որ Միխայիլ Սահակաշվիլիի ղեկավարությամբ տեղի ունեցավ Վրաստանում, ապա մյուս հատվածի համար Սահակաշվիլին ակնհայտորեն տհաճ է՝ հենց միայն իր ղեկավարած «վարդերի հեղափոխության» պատճառով:

Մի կողմից՝ նրանք, ովքեր կարծում են, որ Հայաստանում 2003 թվականին տեղի ունեցած նախագահական ընտրությունները չեն համապատասխանել ժողովրդավարության չափանիշերին, եւ այսօր ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնում է ոչ այն մարդը, ով ընտրությունների ընթացքում ստացել է ժողովրդի քվեն. ահա այդ մարդիկ չեն թաքցնում իրենց ոգեւորությունը եւ նախանձը Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների եւ այնտեղ ժողովրդավարության հաղթանակի նկատմամբ: Մյուս կողմից՝ ՀՀ ներկայիս իշխանությունների կողմնակիցները չեն թաքցրել իրենց բացասական վերաբերմունքը Վրաստանում Միխայիլ Սահակաշվիլիի տարած հաղթանակի եւ այն ճանապարհի նկատմամբ, որով վերջինս հասավ նախագահական աթոռի:

Գործող իշխանություններին, թերեւս, ավելի է գրգռում այն պայքարը, որ Վրաստանի նորընտիր նախագահը վարում է կոռուպցիայի, օրենքով գողերի, հանցագործ տարրերի եւ այդ ամենի մեջ ներքաշված Վրաստանի նախկին պաշտոնյաների դեմ: Իհարկե, գոյություն ունի նաեւ երրորդ կողմ. դա այն մարդկանց խումբն է, ովքեր պատասխանատվություն են կրում 2003 թվականի նախագահական ընտրությունների շրջանում ժողովրդավարական շարժումը պատշաճ ղեկավարել չկարողանալու համար: Միխայիլ Սահակաշվիլիի կերպարը  նրանց նույնպես պետք է գրգռի, քանի որ  հիշեցնում է սեփական անկարողությունը: Ինչ վերաբերում է  2003-ի նախագահական ընտրություններում «հաղթած» ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ապա բոլորն են հիշում նրա խիստ տոնը, երբ խոսում էր վրաստանյան հեղափոխության մասին:

Ընդհանրապես, 2003 թվականին Հայաստանում տեղի ունեցած ընտրություններից հետո, ՀՀ իշխանության միակ հույսն այն էր, որ Վրաստանում եւ Ադրբեջանում ընտրությունները շատ ավելի վատը կլինեն: Ադրբեջանը, կարծես թե, իրեն «արդարացրեց», սակայն այն, ինչ տեղի ունեցավ Վրաստանում՝  միանգամայն տհաճ անակնկալ էր Հայաստանի իշխանությունների համար: Նախագահ Քոչարյանը եւ նրա ողջ վարչախումբը 2003-ի նախագահական ընտրություններից հետո փորձում էին հայ հանրությանը հավաստիացնել, որ Հայաստանը իր կայունության արդյունքում համարվում է Արեւմուտքի թիվ մեկ գործընկերը Հարավային Կովկասում: Սրա մեջ կարող էր ճշմարտություն լինել, որովհետեւ Հարավային Կովկասում երեք կիսաավտորիտար ռեժիմների գոյության պայմաններում Հայաստանը իր կայունության հաշվին իսկապես կարող էր համարվել շատ թե քիչ տանելի գործընկեր:

Սակայն «վարդերով հեղափոխությունը» ցույց տվեց, որ Արեւմուտքը նախընտրում է իրական գործընկեր ունենալ ժողովրդի ընտրյալներին եւ ոչ թե ժողովուրդներին կառավարելու ընդունակ ժողովրդաբռնատիրական մուտանտներին: Ադրբեջանը այս առումով նույնպես լուրջ խնդիրներ ունի, ուստի տարածաշրջանում ժողովրդավարության հենարան համարվելու, նաեւ տարածաշրջանային լիդեր դառնալու մենաշնորհը այս պահին պատկանում է Վրաստանին՝ ի դեմս 2004 թվականի նախագահական ընտրություններում 96,7% ձայն ստացած Միխայիլ Սահակաշվիլիի: Վերջինս, իհարկե, շատ լավ է պատկերացնում իր ունեցած առավելությունները Հայաստանի եւ Ադրբեջանի գործող նախագահների նկատմամբ, եւ սա է պատճառը, որ  արդեն հասցրել է այնպիսի բանաձեւեր առաջ քաշել, որ վերաբերում են ոչ միայն Վրաստանին:

Նա խոսում է տարածաշրջանային ինտեգրացիայի, տարածաշրջանում ժողովրդավարության հաստատման, միասնական տնտեսական գոտի ստեղծելու մասին:  Տպավորությունն այնպիսին է, որ Վրաստանի նորընտիր նախագահը փորձում է նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը եւ տեղավորվել տարածաշրջանային լիդերի դերում: Սահակաշվիլին ուզում է լինել ազատության եւ առաջադիմության դրոշակակիրը տարածաշրջանում, եւ պետք է խոստովանել, որ նա դրա համար բոլոր շանսերն ունի: Մեծ հաշվով՝ այս տեսանկյունից Վրաստանի նախագահը դուրս է մրցակցությունից, քանի դեռ Ադրբեջանում կամ Հայաստանում չեն ծնվել ժողովրդի լիակատար վստահությունը վայելող ժողովրդավար լիդերներ:

Աննա Հակոբյան

Տպել
2936 դիտում

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը