Միակ ելքը հրաժարականն է. մի ամբողջ ազգ կիսաքաղց է

12/03/2017 schedule13:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մարտի 12-ի համարում

Շրջաններում պարբերաբար հանդիպումներ կազմակերպելուց հետո «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը հանդիպումներ է կազմակերպում նաեւ Երեւանում: Եթե մեկ ամիս առաջ Կինոյի տանը նա հանդիպում էր իր ղեկավարած կուսակցական ակտիվի հետ, ապա երեկ նույն վայրում «ԱՄ» նախագահը 45 րոպեանոց զեկույց կարդաց բուհերի ուսանողների եւ հանրապետության տարբեր մարզերից հրավիրված երիտասարդների համար: Նրա ելույթը հիմնականում կառուցված էր մարտի 10-ին Ռոբերտ Քոչարյանի պետհամալսարանում ուսանողության հետ ունեցած հանդիպման ժամանակ հնչեցված տեսակետների վրա: Ինչպես շատ հաճախ՝ ապացուցելու համար, որ Ռոբերտ Քոչարյանի կողմից Հայաստանում կյանքի որակը լավանալու պնդումները «լրջագույն թյուրիմացություն են», նա մեջբերումներ արեց տարբեր պաշտոնական տեղեկագրերից:

Մասնավորապես մեջբերելով բրիտանական հանրագիտարանի ամենամյա հանդեսը՝ Արտաշես Գեղամյանը կարդաց 331-րդ էջի այն տեղեկությունը, ըստ որի՝ աշխարհի 220 երկրներից Հայաստանն իր բնակչության թերսնվածությամբ զբաղեցնում է 217-րդ տեղը, իսկ բնակչությունն ստանում է պահանջվող սննդի 77%-ը՝ այն դեպքում, երբ Ադրբեջանում այս ցուցանիշը 96% է, իսկ Վրաստանում 92%: «Այսինքն՝ մի ամբողջ ազգ թերսնված է, այսինքն՝ մի ամբողջ ազգ ապրում է կիսաքաղց կյանքով»,-եզրակացրեց Արտաշես Գեղամյանը: Դրա արդյունքում, ըստ Գեղամյանի, գլուխ են բարձրացրել հիվանդությունները: Իր այս պնդումն էլ հաստատելու համար նա մեջբերումներ արեց ազգային վիճակագրական ծառայության տարեկան զեկույցի 162-րդ էջից. «Մինչեւ 14 տարեկան երեխաների շրջանում սուր աղիքային հիվանդությունների աճը կազմել է 84%, սուր աղիքային ինֆեկցիաներով հիվանդացությունը աճել է 220%-ով, վիրուսային հեպատիտը աճել է երկու անգամ, պարոտիտը՝ 7 անգամ, շնչառական օրգանների տուբերկուլոզը՝ 4.1 անգամ»:

Քանի որ հանդիպումը երիտասարդության հետ էր, Արտաշես Գեղամյանը անդրադարձավ նաեւ երիտասարդության խնդիրներին: Ըստ նրա դիտարկումների, երիտասարդները ծայրաստիճան հուսախաբված են, իսկ մինչեւ 35 տարեկանները վախենում են ընտանիք կազմելուց: «Երբ հետները մտերմիկ զրույց ես անում, ասում են՝ ծնողիս պահել չեմ կարողանում, կիսաքաղց կյանքով են ապրում, ինչու ամուսնանամ եւ մեղքի տակ ընկնեմ: Ով էլ համարձակություն է ունենում ամուսնանալու՝ ծայրաստիճան դժվարությունների առաջ է կանգնած»,-իր մարզային հանդիպումները ամփոփելով՝ ասում է «ԱՄ» նախագահը: Սակայն երիտասարդության վիճակը վատ է ոչ միայն այն պատճառով, որ նրանք չեն կարողանում ամուսնանալ, այլեւ՝ որովհետեւ ենթարկվում են իշխանությունների ճնշմանը:

«Կարիքով ուզում են խեղդել մեր ուսանողներին հատուկ ազատականությունը: Ինչպես կարող է անկաշկանդ լինել այն ուսանողը, ով ականատեսն է, որ դեկանատից գալիս եւ, ինչպես դատախազի մեղադրանք, կարդում են իր ընկերոջ անունը՝ ասելով, թե վարձը չես տվել, վաղվանից չգաս դասի»: Բայց դրա փոխարեն, ըստ Գեղամյանի, առանձին բուհերի ղեկավարներ հանգանակություններ են անում Ղարաբաղում ճանապարհ կառուցելու համար: «Այո, ամեն ինչ պետք է անենք Ղարաբաղի համար, բայց այն ուսանողը, որը այսօր ծնողների հաշվին ի վիճակի է հանգանակություն  անել, տեսնում է, որ իր կողքի աթոռին նստածը փող չունենալու համար զրկվում է ուսում ստանալու իր սահմանադրական իրավունքից:

Այդ ուսանողները ինչ են մտածելու Ղարաբաղի մասին»,-հարցրեց պարոն Գեղամյանը՝ դժգոհելով, որ սրանք այնպիսի նուրբ հարցեր են, որոնք պարտադիր չէ, որ դառնան իր հրապարակային քննադատության առարկան, որպեսզի իշխանությունները հասկանան դրանց նշանակությունը: Հիշելով համալսարանում Ռոբերտ Քոչարյանի լեգիտիմության հետ կապված հարց տվող երիտասարդին՝ Արտաշես Գեղամյանը հայտարարեց. «Ես այդ երիտասարդին ուզում եմ ասել, որ ինքը գտնված երիտասարդ է, որ հենց այդպիսի երիտասարդներն են, որ դեռ ստրուկ չեն դարձել, կարողանում են իրենց կարծիքը արտահայտել՝ չնայելով, թե ով է դիմացինը:

Հենց այդպիսի մարդիկ են դառնում հերոսներ, այդպիսի մարդիկ են անթաքույց գնում մահին ընդառաջ եւ հաղթանակում թշնամուն»: Գեղամյանը երիտասարդներին բացատրում էր, որ Հայաստանի առաջ կանգնած խնդիրները հնարավոր կլինի լուծել, եթե երկրում վերահաստատվեն իրական ժողովրդավարություն եւ սահմանադրական կարգ: Դրա մեջ է նա տեսնում նաեւ ղարաբաղյան խնդրի լուծումը. «Որովհետեւ նորագույն պատմության մեջ չեք կարող գտնել գեթ մի դեպք, երբ իրապես ժողովրդավարական երկրի դեմ մեկը փորձի անպատիժ ագրեսիա գործել»: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ Ռոբերտ Քոչարյանը հրաժարական տա, որը, ըստ Արտաշես Գեղամյանի, կլինի Քոչարյանի 6-ամյա կառավարման ընթացքում արված ամենաիմաստուն քայլը:

Ավետիս Բաբաջանյան

Տպել
2107 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց