Երևան
12 °C
Ռուսաստանում որոշել են հեշտացված կարգով քաղաքացիություն տրամադրել հետխորհրդային երկրների քաղաքացիներին։ Ռուսաստանի Պետական դումայի ազգությունների հարցերով հանձնաժողովը մարտի 11-ին հավանություն է տվել խորհրդարանի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտերֆրացիայի եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի եւ Ղրիմի նախկին դատախազ Նատալյա Պոկլոնսկայայի ներկայացրած օրինագծին, որով առաջարկվում է «Արմատների իրավունքի» հիման վրա Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրել ռուսաց լեզվի կրողներին, ովքեր ծնվել են Ռուսական կայսրության եւ նախկին ԽՍՀՄ-ի տարածքում եւ նրանց հետնորդներին ու ազգականներին։ Ի տարբերություն գործող օրենքի, հիմնական չափորոշիչ է դառնալու Ռուսական կայսրության կամ նախկին ԽՍՀՄ-ի հետ ունեցած կապը եւ ռուսաց լեզվի կրող լինելու հանգամանքը։
2014 թվականին ընդունված «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին» եւ «Ռուսաստանի դաշնության տարածքում օտարերկրյա քաղաքացիների կացության մասին» օրենքներում կատարված փոփոխությունների համաձայն՝ «Արմատների իրավունքի» հիման վրա հեշտացված կարգով քաղաքացիություն է շնորհվում Ռուսական կայսրության եւ նախկին ԽՍՀՄ տարածքում ծնված այն օտարերկրյա քաղաքացիներին ու նրանց հետնորդներին, ովքեր ծնվել կամ ազգակցական որեւէ կապ ունեի Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող անձանց հետ։
Առաջարկվող փոփոխությունների էական առանձնահատկություններից է նաեւ այն, որ եթե գործող օրենքի համաձայն՝ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմում ներկայացնող օտարերկրացին պետք է հրաժարվեր իր բնակության երկրի քաղաքացիությունից եւ դա հավաստող համապատասխան փաստաթուղթ ներկայացներ Ռուսաստանի պատկան մարմիններին, ապա առաջարկվող նախագծում ունեցած քաղաքացիությունից հրաժարվելու պահանջ չկա։ Հենց այդ պահանջի պատճառով շատ օտարերկրացիներ, որոնք բնակություն են հաստատել կամ աշխատանքային գործունեություն են ծավալում Ռուսաստանի տարածքում չէին ցանկանում ռուսաստանյան անձնագիր ձեռք բերել։
Ինչ վերաբերում է ռուսաց լեզվի կրող լինելու պահանջին, այդպիսին է համարվում այն անձը, որը ազատորեն տիրապետում է ռուսաց լեզվին եւ այն կանոնավոր կերպով օգտագործում է առօրյա կյանքում: Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի ռուսաց լեզվի կրող լինելը ստուգվելու է հարցազրույցի միջոցով: Ներկայացված պահանջները այնպիսին են, որ հետխորհրդային տարածաշրջանի երկրների քաղաքացիների առնվազն կեսը կարող է հաղթահարել դրանք, եւ բոլորովին էլ պարտադիր չէ ռուսաց լեզվի կրող լինել եւ այն կանոնավոր օգտագործել։ Այսպես օրինակ, ռուսաց լեզվի կրող ճանաչվելու համար հարցազրույցի ժամանակ օտարերկրացիները պետք է կարողանան ապացուցել, որ ունակ են «հասկանալ եւ համարժեք մեկնաբանել վերացական-փիլիսոփայական, մասնագիտական ուղղվածության, հրապարակախոսական եւ գեղարվեստական տեքստեր, այդ թվում՝ ենթատեքստով»: Բացի այդ, դիմումատուն պետք է ապացուցի, որ հասկանում է ներկայացվելիք ռադիո-հեռուստատեսային հաղորդումների բովանդակությունը, ցուցադրվելիք ֆիլմերի, հեռուստաներկայացումների, ռադիոպիեսների հատվածները, հրապարակային ելույթները եւ համարժեք ընկալել ելույթ ունեցողի խոսքի սոցիալ-մշակութային, զգացմունքային առանձնահատկությունները՝ մեկնաբանելով հայտնի արտահայտություններն ու հետին մտքերը:
Մարտի 17-ին Պետական դումայի իրավական հարցերով հանձնաժողովը պետք է իր եզրակացությունը տա վերը հիշատակված հանձնաժողովում ընդունված օրինագծի վերաբերյալ, որից հետո այն քվեարկության է դրվելու խորհրդարանի ստորին պալատի լիագումար նիստում։ Եթե օրինագիծն ընդունվի, Ռուսաստանի քաղաքացիություն կարող է հեշտացված կարգով տրամադրվել Ռուսական կայսրության եւ նախկին ԽՍՀՄ տարածքում ծնված անձանց եւ նրանց հետնորդներին ու ազգականներին։ Այս կատեգորիայի տակ են ընկնում նաեւ Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր քաղաքացիները։ Օրինագիծն ընդունվելու դեպքում Հայաստանի քաղաքացիներին բավական կլինի միայն ներկայացնել համապատասխան դիմում, հանձնել ռուսաց լեզվի իմացության քննություն։ Այնինչ, ներկայումս, չնայած որոշակիորեն պարզեցված ընթացակարգին՝ Ռուսաստանի քաղաքացիություն կարող են ստանալ միայն այն օտարերկրացիները, ովքեր ՌԴ-ում մշտական բնակություն են հաստատել։ Ընդ որում, քաղաքացիություն ստանալու մասին դիմում կարելի է ներկայացնել միայն կացության իրավունք ստանալուց առնվազն 5 տարի անց։ Այժմ այդ բոլոր սահմանափակումները կարող են վերացվել։
Սա նշանակում է, որ Ռուսաստանում գտնվող տասնյակ հազարավոր հայեր, որոնք դեռեւս Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են հանդիսանում, հրապուրվելով նոր օրենքի ընձեռած առավելություններով, հնարավոր է հրաժարվեն իրենց կապույտ անձնագրերից եւ Ռուսաստանի քաղաքացիություն ընդունեն: Նոր օրենքի ընդունումը կարող է նաեւ նոր թափ է հաղորդել Հայաստանից դեպի Ռուսաստան արտագաղթին: Ճիշտ է, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո հայաստանցիներին տրված միգրացիոն եւ աշխատանքային արտոնությունների տրամադրումից հետո ռուսաստանյան անձնագրերը նախկին գրավչությունը չունեն, սակայն քիչ չեն լինի այնպիսիները, ովքեր Հայաստանի քաղաքացիությունից չհրաժարվելու պայմաններում ցանկանան ստանալ նաեւ Ռուսաստանի քաղաքացիություն։ Սա կարող է ժամանակի ընթացքում բերել մի վիճակի, երբ Հայաստանի Հանրապետության տարածքում ձեւավորվի Ռուսաստանի քաղաքացիների քաղաքացի հանդիսացող անձանց ստվար խումբ։
Ռուսաստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ 2016 թվականին այդ երկրի քաղաքացիություն է ստացել 265 հազար 319 օտարերկրացի, ինչը 2015 թվականի համեմատությամբ 21 տոկոսով ավելի է։ Նրանց բացարձակ մեծամասնությունը ԱՊՀ անդամ երկրների քաղաքացիներ են։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Շնորհակալություն այս ջերմ ընդունելության համար»․ Մակրոնը երևանյան զբոսանքից տեսանյութ է հրապարակել
Հայաստան է ժամանել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդիսը
Հայաստան է ժամանել Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնին
Հեռուստաաշտարակը փոխել է գույները մեր հյուրերի պատվին և ի նշանավորումն Երևանում անցկացվող ԵՔՀ գագաթնաժողովի
Պետական այցով Հայաստանում է Ֆրանսիայի նախագահը․ լուսանկարներ, տեսանյութ
Հայաստան է ժամանել Սան Մարինոյի ԱԳ, միջազգային տնտեսական համագործակցության և հեռահաղորդակցության նախարարը
Հայաստան է ժամանել Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման
ԵՔՀ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Հայաստան է ժամանել Խորվաթիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Պլենկովիչը
Վարչապետի անունից ի պատիվ ԵՔՀ գագաթնաժողովի մասնակիցների տրվել է ընթրիք․ լուսանկարներ
Արմեն Գրիգորյանն ընդունել է Միացյալ Թագավորության վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդականին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Հայաստան. տեսանյութ
Հուսով եմ՝ Ձեր այցելությունն իր նպաստը կբերի Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի բարեկամությանը. Խաչատուրյան
Հաղթանակի այգու ուղղությամբ տեղի կունենա դրոն-շոու՝ նվիրված նվիրված ԵՔՀ գագաթնաժողովին
Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են շտապօգնության մեքենան և «BMW»-ն․ կա տուժած
Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինը ժամանել է Հայաստան
Հայաստան է ժամանել Մոնտենեգրոյի նախագահ Յակով Միլատովիչը
Եվրամիության պատվիրակությունը ժամանել է Երևան. լուսանկարներ
Հայաստան է ժամանել Բելգիայի վարչապետ Բարտ Դը Վեվերը
Կոսովոյի վարչապետը Փաշինյանին հայտնել է՝ տպավորված է Երևանով և նրա պատմությամբ, արվեստով ու ավանդույթներով
Նռնակի պայթյուն Տավուշի մարզում. տուժել է երիտասարդ
Հանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Հայաստանում է. լուսանկարներ
Իզուր չէ, որ արհեստական բանականությանն էր դիմում, որովհետև իրական մտքերը մեկը մեկից մարազմատիկ են. Մանավազյան
Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուն ժամանել է Երևան. լուսանկար
Հայաստան է ժամանել Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը
Կանադայի վարչապետը Փաշինյանի հետ հանդիպմանը նշել է՝ տպավորված է տարածաշրջանի կայունությանն ուղղված քայլերով
Հայաստան է ժամանել Միացյալ Թագավորության վարչապետը. նրան դիմավորել է ՀՀ նախագահը. լուսանկարներ
Առաջին անգամ էի Երևանում, մինչև հիմա տպավորությունների ներքո եմ. Ալսու
Հայաստան է ժամանել Լեհաստանի Հանրապետության վարչապետ Դոնալդ Տուսկը. լուսանկարներ
Նորվեգիայի Թագավորության վարչապետը ժամանել է Երևան
Հայաստան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահը
Հայաստան է ժամանել Սերբիայի Հանրապետության վարչապետ Ջուրո Մացուտը
Մեր ժողովուրդը գիտի, թե հունիսի 7-ին ձեր բաժանած «շըլվարները» որտեղ կհագցնի. Հարությունյան
Ուկրաինայի նախագահ Զելենսկին Երևանում է. նրան դիմավորել է Ալեն Սիմոնյանը. լուսանկարներ
Հայաստան է ժամանել Ֆինլանդիայի Հանրապետության վարչապետը
Ինստագրամիս հետեւորդների թիվը հատեց 900 հազարը. գրոհում ենք 1 միլիոնը. վարչապետ
Փաշինյանը և Ռուգինիենեն քննարկել են Հայաստան-Լիտվա հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները. լուսանկար
Հայաստան է ժամանել Մոնակոյի Իշխանապետության իշխան Ալբեր Երկրորդը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT