Վանաձորի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել. ըստ քաղաքապետի՝ պատճառը պարզ չէ

Վանաձորում այսօր պայթյուն է տեղի ունեցել. Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացել, որ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ փողոցի թիվ 77 շենքի շքամուտքում տեղի է ունեցել պայթյուն: Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ պայթյունը տեղի է ունեցել նշված շենքի 1-ին հարկի շքամուտքում՝ պատին ամրացված փոստարկղում:

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը քիչ առաջ մեզ հետ զրույցում հայտնեց, որ պայթյունի հետեւանքով տուժածներ չկան: «Բնակելի շենք, է առաջին հարկի ոչ բնակելի հատվածում է եղել պայթյունը: Մասնագետները դեռ աշխատում են դեպքի վայրում, կճշտեն՝ կասեն պայթյունի պատճառը: Ոչ մի քաղաքացի չի տուժել»,- ասաց Ասլանյանը:

Նշենք, որ պայթյունի հետեւանքով վնասվել են շենքի հարեւանությամբ գտնվող տարածքները: Տարածքում խոսում են, որ պայթյունը տեղի է ունեցել պայթուցիկ սարքի գործադրմամբ: Տարածքում աշխատող իրավապահները փորձում են պարզել դա, ինչի պատճառով շենքում դադարեցված է ելումուտը:

Տպել
5672 դիտում

ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ․ սկսում է Սպիտակ տան համար պայքարը

ՊՆ բեռնատարի վթարով պայմանավորված աշխատանքից ազատվել են մի քանի հրամանատարներ

ԲՀԿ-ում 5 տոկոսի հույս չունե՞ն. ինչու գործող պատգամավորները չեն առաջադրվում

Կալիֆորնիայի աղետալի հրդեհի զոհերի թիվը հասել է 80-ի, 1200 մարդ անհետ կորած է համարվում

Հայաստանում բոլոր ավտոճանապարհները բաց են, Լարսը դեռ փակ է 445 բեռնատարների համար

Ծաղիկներ, քաղցրավենիք՝ հենց փողոցում. Շվեյցարիայի փոստային ծառայության անակնկալը՝ բնակիչներին (տեսանյութ)

8 ժամ ջուր չի լինելու Շիրակի մարզի մի մասում

Աշտարակի ոստիկանները հայտնաբերել են Կարբիի ձորում արջին թակարդը գցած անձին

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսին

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Օմանի Սուլթանության Սուլթանին, շնորհավորել ազգային տոնը

Ադրբեջանը բողոք կհայտնի ԱՄՆ-ին՝ Բակո Սահակյանին մուտքի արտոնագիր տրամադրելու համար

Տավուշում մեքենա է այրվել, պատճառը վերասարքավորումն է եղել՝ ղեկը փոխելը. «Ղեկը աջ» նախաձեռնություն

Իլ դը Ֆրանսի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Դուբայում մասնակցում է Ինտերպոլի 87-րդ Գլխավոր Ասամբլեային

Վերին Լարս տանող ճանապարհահատվածը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար. դեսպանություն

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ես աշխատող, գործ անող պատգամավոր եմ. Նաիրա Զոհրաբյանը Սյունիքում է, շրջում է գյուղերում (տեսանյութ)

ՀՀ նախագահը իտալական ռազմաարդյունաբերական ընկերության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունը

Հրդեհ բնակարանում, կա տուժած. հայտարարվել է բարդության ԲԻՍ-1 աստիճան

Հանդիպել են Հայաստանի և Իտալիայի նախագահները