Ոչ մեկին չծեծեք. բախումներ Բաթումիում

14/03/2017 schedule14:06

Մարտի 11-ին Աջարիայի ինքնավար հանրապետության մայրաքաղաք Բաթումիում պարեկային ոստիկանությունը տուգանել է փողոցի արգելված հատվածում կայանած ավտոմեքենայի վարորդին, ինչից հետո վեճ է բռնկվել վարորդի եւ ոստիկանության միջեւ: Վեճին միացել են նաեւ տեղացիները: Վերջիններս հայտարարում են, թե պարեկային ոստիկանությունը վերջին ժամանակաշրջանում ագրեսիվ է տրամադրված եւ այն կապում են Աջարիայի ոստիկանության նորանշանակ պետի հետ: Ոստիկանապետ Լաշա Գոգնիաշվիլին ծագումով Գորիից է եւ համակարգում աշխատել է՝ սկսելով որպես տեսուչ-քննիչ: 2016 թվականից զբաղեցնում է վերոնշյալ պաշտոնը:

Վեճի ժամանակ ոստիկանները ձերբակալել են վարորդ Ջիմի Վարշանիձեին: 18:00-ին մարդիկ հավաքվել են պարեկային ոստիկանության գլխավոր վարչության շենքի մոտ եւ պահանջել ազատ արձակել վարորդին: Ժամեր անց ցուցարարների թվաքանակը բավական աճեց: Նրանք արդեն պահանջում էին ոչ միայն ազատ արձակել վարորդին, այլ նաեւ ոստիկանապետի հրաժարականը: Ցուցարարները փորձում էին մուտք գործել ոստիկանության վարչության տարածք, քարեր էին նետում շենքի ուղղությամբ, շրջում եւ այրում մեքենաներ, այդ թվում՝ նաեւ ոստիկանական: Ի պատասխան՝ իրավապահները արցունքաբեր գազ եւ ռետինե փամփուշտներով զենք կիրառեցին: Վիրավորվեց մի քանի տասնյակ մարդ, ավելի քան քառասունը ձերբակալվեց:

Բախումներից անմիջապես հետո հնչեցին մի շարք քաղաքական հայտարարություններ, իշխանության եւ ընդդիմության (տվյալ դեպքում Միացյալ ազգային շարժման) միջեւ արդեն ավանդական դարձած մեղադրանքներով: ՄԱՇ-ը իշխանություններին մեղադրեց տեղի ունեցածի մեջ, նշելով, թե ամեն ինչի պատասխանատվությունը կրում է «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին, որը որեւէ պաշտոն չի զբաղեցնում, սակայն ընդդիմությունը գտնում է, թե իրականում հենց նա է ղեկավարում երկիրը: Իշխող «Վրացական երազանքը» իր հերթին մեղադրում է ՄԱՇ-ին: Կուսակցությունից հայտարարել են, թե ՄԱՇ-ի ծայրահեղական տրամադրություններ ունեցող առաջնորդներին եւ թշնամիներին թույլ չեն տա երկրում անկարգություններ վերսկսել: «Սա երկիր է, որտեղ կա կառուցողական կառավարություն եւ ապակառուցողական ընդդիմադիր հատված»,- հայտարարեց վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

Տեղի ունեցածը դատապարտեց նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին: Նախ, նախագահը կոչ արեց կառավարությանը`պաշտպանել քաղաքացիների արտահայտվելու իրավունքը, իսկ ցուցարարներին` հարգել պետական ինստիտուտները. «Քանի որ այսպես կարող ենք հզոր եւ ժողովրդավար, ազատ երկիր կառուցել»: Ավելի ուշ նախագահի աշխատակազմի ղեկավար Գիորգի Աբաշիշվիլին հայտարարեց. «Այն, ինչ տեղի է ունեցել քաղաքում` որեւէ կապ չունի ազատության հետ: Բնական է` ուժի կիրառումը այնպիսի գործողություն է, որը պետք է պատժվի համապատասխան մարմինների կողմից»: Ընդդիմադիր հանդիսացող «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչները խոսում են այն մասին, որ զարգացումներից օգտվել են այն անձինք, ովքեր ցանկացել են պաշտոնանկ անել Աջարիայի ոստիկանապետին:

Իրենց հերթին ցուցարարներից ոմանք պնդում են, թե ոստիկանապետը Աջարիայում բնակվող մահմեդական վրացիներին «Թաթար» է անվանել: Որոշ քաղաքական գործիչներ տեղի ունեցածը երկրի Պետական անվտանգության ծառայության (ՊԵԿ) կողմից հրահրված են համարում: «Միացյալ ազգային շարժման» անդամ Զազա Բիբիլաշվիլիի խոսքերով` «Այս ամենի հետեւում երեւում է ՊԵԿ-ի եւ Ասլանի (Ասլան Աբաշիձե` Աջարիայի ԻՀ նախկին նախագահ) հետքը»: Նույն կուսակցության Աջարիայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Գիորգի Կիրթաձեն նույնպես կարծում է, թե տեղի ունեցածը ՊԵԿ-ի կողմից է հրահրվել. «ՊԵԿ-ը տարաձայնություններ ուներ ոստիկանապետի հետ: Որոշել է, որ վերջինս պիտի հեռանա»,- հայտարարեց Կիրթաձեն:

Խորհրդարանական մեծամասնության անդամ Արչիլ Թալակաձեն հայտարարեց, թե ՄԱՇ-ի առաջնորդները Բաթումիում տեղի ունեցածը օգտագործել են քաղաքական դիվիդենտներ շահելու նպատակով եւ հավելեց, որ կազմակերպիչների պատասխանատվության ենթարկելու հարցը պետք է լուծվի: «Ոչ մեկին չծեծեք». ուղիղ եթերում լսվող ոստիկանների կողմից թերեւս ամենաշատ արտահայտած բառակապակցությունն է, որը ուրախացրել է Վրաստանի նախագահի խորհրդարանական քարտուղար, իրավաբանական գիտությունների դոկտոր Աննա Դոլիձեին: «Մարդու համար, որը տեսել է մայիսի 26-ի (2011 թվականի մայիսի 26-ի ցույցը, որտեղ պահանջում էին նախագահ Սահակաշվիլիի հրաժարականը) արյունոտ եւ ծառերի մոտ ընկած վիրավոր մարդկանց, այս արտահայտությունը հուսադրող է: Հույս ունեմ՝ Բաթումիի դեպքերը կվերլուծեն տարբեր քաղաքական գործիչներ եւ իրավապահներ, եւ եթե մի լավ բան կարող ենք հիշել մարտի 11-ի դեպքերից, դա հենց «ոչ մեկին չծեծել» արտահայտությունն է»,- հայտարարեց Դոլիձեն:

Բաթումիի փողոցներն արդեն հանգիստ են: Պաշտոնական տվյալների համաձայն` բախումների հետեւանքով վիրավորվել է մոտ 30, ձերբակալվել`40 մարդ, բազում ավտոմեքենաներ են այրվել: Այս ամենից զատ, 2017 թվականի մարտի 11-ը թերեւս կհիշվի այն իրողությամբ, որ իշխանափոխությունից հետո առաջին անգամ ուժ կիրառվեց: Առաջին անգամ օգտագործվեց արցունքաբեր գազ եւ ռետին փամփուշտ, ինչից բողոքեց հիմնականում այն ուժը, որի իշխանության տարիներին ցուցարարներին ծեծելը սովորական էր դարձել, նույնիսկ մի քանի ցուցարար է սպանվել, իսկ բանտերում պահվում էին մոտ 200 քաղբանտարկյալ: «Միացյալ ազգային շարժման» առաջնորդները նաեւ զորակցության ցույցերի մասին խոսեցին, ինչը տեղի չունեցավ «հնարավոր սադրանքներից զերծ մնալու նպատակով»: 

Նորայր Գասպարյան
Թբիլիսի

Տպել
3254 դիտում

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)