Ինչու Արգամ Աբրահամյանի թիմակցի ապօրինության մասին հիշեցին հիմա.ձերբակալվածի եղբոր վարկածը

Երեկ տեղեկացրել էինք, որ ձերբակալվել է Արտաշատում գործող «Ամորե» գիշերային ակումբի տնօրեն Գեղամ Հակոբյանը, որը ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու՝ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արգամ Աբրահամյանի աջակիցներից մեկն է: Ըստ Քննչական կոմիտեի՝ Գեղամ Հակոբյանը ձերբակալվել է ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում՝ ապօրինի ձեռնարկատիրություն իրականացնելու մեղադրանքով:

Կոմիտեն պարզել է, որ «2016 թ. մարտի 6-ից մինչեւ 2017թ. հունվարի 16-ը ներառյալ, Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Մյասնիկյան փողոցի 137ա հասցեում վարձակալված տարածքն օգտագործվել է որպես ամենօրյա գիշերային ակումբ՝ («Ամորե» գիշերային ակումբ)՝ առանց պետական գրանցման եւ առանց ՊԵԿ հարկային տեսչության որեւէ ստորաբաժանումում հաշվառվելու եւ զբաղվել հեստապար ունեցող հանրային սննդի կազմակերպմամբ, որտեղ առանց որեւէ գրավոր աշխատանքային պայմանագրի ներգրավվել են մոտ մեկ տասնյակ աշխատակիցներ»։

Բացի այդ, նախնական քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաեւ Գեղամ Հակոբյանի կողմից ենթադրյալ իրավունքներն իրականացնելու վերաբերյալ՝ նույն ակումբի աշխատակցին թույլ չտալով ակումբից տեղափոխել վերջինիս պատկանող 8.500.000 ՀՀ դրամ արժողության երաժշտական գործիքները:

Այսօր մեր հարցերին է պատասխանել ձերբակալված Գեղամ Հակոբյանի եղբայրը՝ Ալբերտ Հակոբյանը.

- Պարոն Հակոբյան, խոսե՞լ եք ձեր եղբոր հետ, ինչո՞ւ են ձերբակալել նրան:

- Չէ, չէ, ոչ մի բան:

- Էդ գիշերային ակումբը չի՞ ունեցել գրանցում:

- Դե դա էդ գործի հետ կապ էլ չունի:

- Իսկ ինչի՞ հետ կապ ունի:

- Ես էլ կոնկրետ չգիտեմ:

- Ի՞նչ եք կարծում՝ քաղաքակա՞ն է խնդիրը, Արգամ Աբրահամյանի հետ կապ ունի՞:

- Հա, հենց այդպես էլ կա:

- Այսինքն՝ Արգամ Աբրահամյանին սատարելու համար հիմա նրան հետապնդմա՞ն են ենթարկում:

- Հա, այդպես է:

- Գիշերային ակումբն ապօրինի՞ է:

- Դա ուրիշի է: Իրենը չի: Ինքը վարձակալել էր դա:

- Ո՞ւմ է պատկանում:

- Անունը...չեմ կարողանում հիշել տիրոջ անունը:

- Իսկ ինչո՞ւ նրա փոխարեն ձեր եղբորը ձերբակալեցին:

- Չգիտեմ ինչի համար, բայց ոնց որ ռեցիդիվիստի ձերբակալեին: Ոչ թողում են տեսակցություն, ոչ զանգ, ոչ մի բան: Ինձ թվում է՝ էս ընտրությունների հետ կապված բան է, ինքը որ «Բարգավաճ» է, նրանք «Հանրապետական» են եւ այլն: Եթե ինչ-որ խնդիր կար՝ մինչեւ այս կարող էր լինել, ոչ թե էս ընտրությունների արանքում: Իրականում այդ գիշերային ակումբն իրենը չի, ուղղակի վարձակալել, աշխատացրել է:

- Իսկ ինչո՞ւ ՊԵԿ-ում չի գրանցել:

- Դրա համար իրեն տուգանել են:

- Ե՞րբ են տուգանել:

- 10 օր առաջ, 12 օր առաջ:

- Ձերբակալությունից 10 օր առա՞ջ:

- Հա:

- Բա հիմա ինչո՞ւ որոշեցին ձերբակալել:

- Դե գիտե՞ք ոնց է, եղբայրս Աբրահամյանի հետ «պտտվում» ա, հիմնականում էս ընտրարշավների ժամանակ եղբայրս ա իր կողակիցը:

- Թիկնապա՞հ է, թե՞ ուղղակի ընկեր:

- Չէ, թիկնապահ ա:

- Մտածում եք՝ որոշել են դրա համար տանել-պահել, որ չօգնի՞ Արգամ Աբրահամյանին:

- Հա, եթե տենց չի, իրեն մինչեւ էդ կարող էին բռնել, ոչ թե համ գային տունը խուզարկեին, համ իրեն տնից ձերբակալեին՝ տանեին: Հանցագո՞րծ էր, ի՞նչ էր:

- Մենակ ձեր եղբո՞րն են այդպես «ճնշում», թե՞ Արգամ Աբրահամյանին բոլոր օգնողներին:

- Չէ, հիմնականում իր հետ է կապված, որովհետեւ էդ շարժը ինքն էր անում, էդ ամեն ինչը կազմակերպել եւ այն:

- Արգամ Աբրահամյանի նախընտրական հանդիպումնե՞րը:

- Այ ապրեք:

- Վաղո՞ւց է ձեր եղբայրը Արգամի հետ, թե՞ նոր:

- 10 տարի է: Մինչեւ էդ Հովիկ Աբրահամյանի հետ էր, հիմա էլ Արգամի:

- Փաստաբան ունի՞, բողոքարկո՞ւմ եք իր ձերբակալությունը:

- Դե չէ, տեսնենք իրենք ինչ կասեն, ոնց կասեն: Հիմա ոնց որ ասած մեր ձեռքը բան չկա, մենք ի՞նչ կարող ենք անել: Դա կախված է իրենցից:

- Արգամենցի՞ց:

- Հա:

- Իսկ իրենք անո՞ւմ են մի բան:

- Իմ իմանալով զբաղվում են դրանով: Ինչքան ինձ է հայտնի:

- Պարոն Հակոբյան, Քննչական կոմիտեի հաղորդագրությունում նշվում էր, որ ձեր եղբայրը թույլ չի տվել նույն ակումբի աշխատակցին՝ ակումբից տեղափոխել իր 8.500.000 ՀՀ դրամ արժողության երաժշտական գործիքները: Տեղյա՞կ եք՝ ինչն է պատճառը:

- Այդ մարդն աշխատում էր ակումբում, էդ գործիքներն իրենն էին, բայց 8 միլիոնի չէր, այլ 2-2.5 միլիոնի: Ուղղակի գործ սարքելու համար 2.5 միլիոն գումարը չէր բավականացնում, դրա համար են այդքան գրել: Տվյալ մարդը եղբորս գումար է պարտք: Բացի այն, որ իր ապրանքը պիտի թողներ, դեռ 1 կամ երկու միլիոն էլ պարտք էր մնում:

- Դա ի՞նչ պարտք է:

- Ինքը աշխատել է, արանքում յուրացրել էդ գումարը:

- Ո՞վ է այդ մարդը:

- Ինքը տվյալ տեղի համ դիջեյն է, համ էլ հաշվարկ անողը:

- Հնարավո՞ր է հենց նա է ոստիկանությանը հայտնել այս ամենը:

- Հենց ինքն էլ հայտնել է ամեն ինչը:

Տպել
10203 դիտում

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով