Մոդել Շուշան Երիցյանը միջազգային մրցույթում կներկայացնի Արցախը

14/03/2017 schedule18:37

Արցախն առաջին անգամ մասնակից է ունենալու «Costa Blanca Fashion Week-International Best Male and Female World»-ում: Մայիսի 5-10 Իսպանիայում կայանալիք գեղեցկության եւ նորաձեւության մրցույթում Արցախը ներկայացնելու է մոդել, դերասանուհի Շուշան Երիցյանը: Armtimes.com-ի հետ զրույցում նա նշեց, որ մեծ սիրով ու հպարտությամբ է անելու դա:

«Քանի որ արմատներով Արցախից եմ՝ մայրական կողմով, մանուկ հասկանում տարիներ շարունակ այնտեղ եմ մնացել, ծանոթ եմ մշակույթին, նիստուկացին եւ բարբառին, ինչպես նաեւ բազմաթիվ միջազգային մրցույթներում ներկայացրել եմ Հայաստանը եւ ունեմ գեղեցկության մրցույթների, նորաձեւության շաբաթների մասնակցելու փորձ, այդ պատճառով էլ որոշվեց, որ ես ներկայացնեմ Արցախը: Մեծ սիրով համաձայնեցի, քանի որ սա ինձ համար ավելին է, քան ուղղակի ինչ-որ մրցույթի մասնակցել: Սա մեծ պատասխանատվություն է»,- ասաց նա:

Շուշան Երիցյանին չի անհանգստացնում Ադրբեջանի հնարավոր արձագանքը: Նա գիտակցում է, որ հարեւան երկիրը կարող է մեծ աղմուկ բարձրացնել, սակայն կենտրոնացած է մրցույթի վրա եւ ամեն ինչ անելու է Արցախը բարձր մակարդակով ներկայացնելու համար:

«Կարող է նաեւ քաղաքական ենթատեքստ լինել, կարող են մեծ աղմուկ բարձրացնել, բայց դա երբեք չի խանգարել ու չի էլ կարող խանգարել: Մենք փորձելու ենք ամեն ինչ անել, որպեսզի բարձր մակարդակով ներկայացնենք Արցախը եւ ինչու՞ ոչ, նաեւ հաղթանակներով, մեծ ձեռքբերումներով վերադառնանք: Անվտանգության հետ կապված հարցերն էլ ենք ճշտել, ոչ մի խնդիր չի լինի, անվտանգությունն ամբողջությամբ ապահովված է»,- ասաց նա՝ ավելացնելով, որ չգիտի անգամ Ադրբեջանը մասնակցելու է, թե՝ ոչ, սակայն Թուրքիան ներկայացուցիչ ունենալու է:

Վերջերս Շուշան Երիցյանը նկարահանվում էր «Քավարան» բազմասերիանոց ֆիլմում: Այդ նախագծի աշխատանքներն արդեն ավարտվել են, եւ Շուշանը կարող է ողջ ուժերը տրամադրել Իսպանիայի մրցույթին պատրաստվելուն: Նա ընդգծում է, որ մինչեւ մեկնելը դեռ շատ բան պետք է հասցնի անել:

«Ես հիմա փորձելու եմ ավելի շատ կենտրոնանալ այս պրոյեկտի վրա, քանի որ ինձ համար շատ կարեւոր է. անընդհատ պարապմունքներ թե՛ մարզասրահներում, թե՛ օտար լեզվի պարապմունքներ, պետք է ընտրվի հագուստ, տարազ... շատ մեծ աշխատանք կա անելու»,- ասաց նա:

Մարտի վերջին կամ ապրիլի սկզբին Շուշան Երիցյանը լինելու է Արցախում: Այնտեղ միջոցառման է մասնակցելու, որի մանրամասները դեռ չի կարող հայտնել:

Տպել
6420 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում