Երանոսյանի եղբայրը գնացել է, որ հանդարտեցնի, իրեն ծեծել են. Արմավիրի մարզպետ

15/03/2017 schedule14:06

Արմավիրի ՀՀԿ-ական մարզպետը կարծում է, որ մարզի Ջրառատ գյուղում վերջին օրերին տեղի ունեցած բախումները հրահրել են «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչները: Ինչ վերաբերում է տեսակետին, որ գյուղը վերածվել է Սիցիլիայի՝ ՀՀԿ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահը համաձայն չէ:

- Պարոն Ղահրամանյան, ՀՀԿ-ն մշտապես խոսում է ազատ, արդար ընտրություններ անցկացնելու ցանկության մասին, սակայն վերջին օրերին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղը վերածվել է Սիցիլիայի: Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկվում, որ այս ամենը դադարեցվի:

- Իրենք (նկատի ունի «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչներին-խմբ.) սկսել են այդ վիճաբանությունը եւ դա վեր է ածվել ծեծկռտուքի: Դրա համար կան իրավապահ մարմիններ, որոնք աշխատում են, փորձում են պարզել՝ ովքեր են մեղավորները: Մեզ համար նշանակություն չունի՝ ովքեր են, եթե օրենք են խախտում՝ պարտադիր պետք է պատժվեն:

- Ինչպե՞ս եք վերաբերում այն տեսակետին, որ ձեր ղեկավարած մարզի գյուղերից մեկը Սիցիլիայի է վերածվել:

- Շատ սխալ գնահատական է, եւ ես այդ գնահատականի հետ համամիտ չեմ:

- Որեւէ քայլ ձեռնարկո՞ւմ եք, որպեսզի իրավիճակը հանդարտվի:

- Ամեն ինչին իրավապահները հետեւում են, իրավիճակին էլ տիրապետում են:

- Երանոսյանը իրավապահ մարմնի ներկայացուցիչ է, բայց դա չի խանգարել, որ նա  գյուղում ծեծկռտուքի մասնակցի:

- Եթե Երանոսյանը իրավապահ մարմնի ներկայացուցիչ է, գյուղապետի տեղակալն արդեն ձերբակալված է, ավելի ճիշտ, ով արարք է կատարել՝ ձերբակալված է: Երանոսյանի եղբայրը գնացել է, որ հանդարտեցնի, իրեն վերցրել ծեծել են, դրա համար էլ իրավապահ մարմին կա, որը պարտավոր է ամբողջությամբ թափանցիկ քննություն իրականացնել եւ մեղավորներին պատժել:

- Փաստն այն է, որ գյուղապետը ՀՀԿ-ից է, Ջրառատ է գնում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը եւ ծեծկռտուք է տեղի ունենում:

- Ինչի՞ պիտի գնան, խուլիգանություն են կատարել, ես էլ բացատրում եմ, դրա համար օրենք գոյություն ունի, անկախ նրանից ՀՀԿ-ից է, թե այլ կուսակցությունից, արդար քննություն կիրականացվի եւ մեղավորները կպատժվեն:

- Կարողացե՞լ եք խոսել գյուղապետի հետ, լրագրողները չեն կարողանում նրան գտնել:

- Ձեզ չբացատրեցի՞ իրավիճակը: Արդար քննություն կիրականացվի, որեւէ խնդիր ես չեմ տեսնում:

- Գյուղապետի հետ խոսե՞լ եք: Ինչպե՞ս է նա բացատրում տեղի ունեցածը:

- Ես ձեր հարցին պատասխանում եմ: Դրա համար իրավապահ մարմին կա, իրավապահ մարմինները նրանից բացատրություն են վերցնում հիմա:

- Երանոսյանի պահվածքը ինչպե՞ս եք գնահատում:

- Հարցրեք Երանոսյանից: Ի՞նչ պահվածքի մասին է խոսքը, որտե՞ղ է երեւում Երանոսյանի պահվածքը...

- Տեսանյութ կա, որտեղ նրա գործողությունները, մասնակցությունը երեւում է:

- Դե ուրեմն հարցրեք իրեն, ես չգիտեմ ինչ տեսանյութի մասին է խոսքը:

Հիշեցնենք, որ մարտի 12-ին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի քարոզարշավից հետո Ջրառատի գյուղապետ Սամվել Գալստյանի, ոստիկանության զորքերի 1001 զորամասի շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ Լեռնիկ Երանոսյանի եւ ՕՐՕ-ի համակիրների միջեւ ծեծկռտուք էր տեղի ունեցել, որն ավարտվել էր կրակոցներով: Երանոսյանը գանգուղեղային վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց: Երեկ Ջրառատում իրավիճակն ավելի է լարվել. Երանոսյանի ազգականների եւ դաշինքի համակիրների միջեւ տեղի է ունեցել ծեծկռտուք, որն ավարտվել է կրակոցներով եւ դանակահարությամբ: 3 հոգի, որոնցից մեկը անչափահաս, մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել:

Տպել
10462 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց