Ես դատապարտում եմ կատարվածը. ասում է ԱԺ պատգամավոր Սուրիկ Խաչատրյանը

15/03/2017 schedule15:46

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մարտի 16-ի համարում

Մարտի 1-ին Գորիսում սպանվեց 34-ամյա Հովիկ Բադալյանը: Նրան դանակի տասը հարված էին հասցրել ԱԺ պատգամավոր Սուրիկ Խաչատրյանի երկու եղբայրների երկու որդիները: Դեպքն ալեկոծել էր ողջ Գորիսը: Ոմանք վստահությամբ պնդում էին, որ այս սպանությունն անպատիժ է մնալու, քանզի կապված է ԱԺ պատգամավոր Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի հետ: Արդյո՞ք ԱԺ պատգամավորը կփորձի կոծկել իր եղբոր որդիների կատարած սպանությունը: Երեկ մենք զրուցեցինք Սուրիկ Խաչատրյանի հետ: Վերջինս բոլոր նրանց, ովքեր կասկածում են այդ գործի արդար դատավարությանը, պարզապես խորհուրդ տվեց առանց գնահատականներ տալու սպասել դատավարության ավարտին:

- Պարոն Խաչատրյան, 34-ամյա երիտասարդի սպանությունը լուրջ ալեկոծումներ է առաջացրել Գորիսում: Կարծիքներ են հնչում, որ եթե չլիներ ձեր հովանավորությունը եւ ձեր եղբորորդիների վստահությունը, որ անպատիժ են մնալու, ձեր հարազատները նման բեսպրեդելի չէին գնա։   

- Այո, սպանությունը կատարել են եղբորս տղաները, եւ տեղի ունեցածը ես  խստագույնս դատապարտում եմ: Բայց, եթե նախկինում այդ երեխաների եւ սպանվածի միջեւ որեւէ թշնամանք եղած լիներ, կամ այդ դեպքը որեւէ նախապատմություն ունենար, ես ինձ կմեղադրեի, որ ժամանակին չեմ միջամտել՝ դա կանխելու համար: Սակայն տեղի ունեցածն ընդամենը պատահականության արդյունք է եղել. լեզվակռվից ծեծկռտուք է ծագել, որը նման ողբերգական ավարտ է ունեցել: Սպանվածն ինքը որոշակի քանակությամբ խմիչք է օգտագործած եղել, երեխաների հետ իրար հրմշտել են, եւ արդյունքում անհեթեթ մի պատճառով մարդ է մահացել։ Չմտածեք հանկարծ, թե ասելով, որ սպանվածը խմիչք է օգտագործած եղել` ուզում եմ արդարացնել իմ եղբորորդիներին: Դա, բնականաբար, չի մեղմացնում նրանց մեղքը, որովհետեւ արդյունքում մարդ է սպանվել, որը երկու անչափահաս երեխա ուներ: Ուստի եկեք չփնտրենք պատճառները, թե ով է ճիշտ եղել, ով՝  սխալ: Տեղի է ունեցել սպանություն, եւ մեղավորները պետք է պատժվեն: Չնայած միանշանակ է նաեւ, որ հնարավոր էր փրկել այդ երիտասարդի կյանքը, ինչը չի արվել:

- Իսկ ո՞ւմ մեղքով երիտասարդի կյանքը չի փրկվել: 

- Այսօր արդեն հաստատված է, որ այդ տղան մահացել է ոչ թե դանակից ստացած հարվածներից, այլ ներքին արյունահոսությունից, քանզի նրան ժամանակին անհրաժեշտ բուժօգնություն չի ցուցաբերվել: Նա հիվանդանոցում դեռ 9,5 ժամ ողջ է եղել, մինչդեռ հերթապահ բժիշկն ասել է, թե ռենտգենը որեւէ վտանգավոր բան ցույց չի տալիս։ Մինչդեռ, եթե ժամանակին վիրահատեին, այսօր նա ողջ կլիներ: Կամ, եթե ես ժամանակին տեղեկացված լինեի դեպքի մասին, ամեն ինչ կանեի՝ երիտասարդի կյանքը փրկելու համար։ Այդ ամենը չի արվել, եւ ես այսօր հետամուտ եմ լինելու, որ իր արժանի պատիժը ստանա նաեւ անփութություն ցուցաբերած բժիշկը: Կրկնում եմ, արձանագրելով բժշկի մեղքը՝ ես դրանով չեմ ուզում երեխաների մեղքը թեթեւացնել: Պարզապես հնարավորություն է եղել մարդու կյանքը փրկել, եւ դա չի արվել: 

- Այդուհանդերձ, հնչում են կարծիքներ, որ այս հանցագործությունն անպատիժ է մնալու, եւ գործը ձեր միջամտությամբ կոծկվելու է։

- Անկախ  նրանից, թե ով եմ ես եւ ինչ կշիռ ունեմ՝ որեւէ մեկի կողմից բարոյական չի լինի նման հարցում միջամտելը, որպեսզի մեղավորները չպատժվեն։ Մարդ է մահացել, երիտասարդ մարդ, եւ ես չեմ պատկերացնում, որ հնարավոր է մտածել գործը կոծկելու մասին. նման բան չի լինելու։  Եթե տեղի ունեցած լիներ, ասենք, մանր խուլիգանություն, ես չեմ բացառում, որ հնարավոր է եւ միջնորդեի, որ երեխաները թեթեւ պատիժ ստանան: Նման դեպքեր նաեւ եղել են, որ միջամտել եմ: Բայց այս դեպքում մարդ է մահացել, եւ ես ինձ թույլ չեմ տա  գնալ եւ որեւէ մեկին խնդրել, որ երեխաներին մեղմ վերաբերվեն: Իրենք այդ մարդուն կյանք չէին տվել, բայց այդ մարդու կյանքը խլեցին: Իսկ նրանց պատիժը որոշողը լինելու են նաեւ սպանվածի ծնողները. նրանք են որոշելու, թե այդ երեխաներն ինչպիսի պատիժ պիտի ստանան:

- Պարոն Խաչատրյան, ձեր հասցեին հնչող մեղադրանքներից մեկն էլ այն է, որ Գորիսի ողջ կրիմինալ կառույցները գործում են ձեր հովանավորությամբ: Այդպե՞ս է:

- 90-ականներից մինչ օրս ես կողմ եմ փշալարին. այսինքն, ցանկացած  հանցագործություն պետք է պատժվի: Ես ինքս եմ միջամտում, որ հանցագործություն կատարած որեւէ անձ հանկարծ անպատիժ չմնա։  Ի՞նչ կրիմինալի հովանավորության մասին է խոսքը: Եւ եթե անգամ իրավապահները երբեմն փորձում են ինչ-որ գործ կոծկել, գորիսեցիներն իմ դուռն են գալիս, որովհետեւ գիտեն, որ իրենց վերջին փրկությունն իմ կաբինետում է: Մարդիկ վերջին հույսով դիմում են ինձ: Ուրեմն, այդ ինչպե՞ս կարող էի ես դառնալ կրիմինալի տանիք: Նման կարծիքներն ընդամենը ասեկոսեներ են, կամ՝ մեկ-երկու մարդու կարծիք:

- Այդ դեպքում ձեզ ինչո՞ւ են համարում  Գորիսի «ցար»:

- Իմ անունը Սուրիկ է, ազգանունս՝ Խաչատրյան: Ես չգիտեմ, թե ով է ինձ փորձում «ցար» ներկայացնել, բայց նաեւ մի  բան գիտեմ, որ երբ մի շաբաթից ավելի Գորիսում չեմ լինում՝ Գորիսում առանց ինձ տխուր է: 

- Պարոն Խաչատրյան, ասացիք, որ իրենց բոլոր խնդիրներով գորիսեցիները դիմում են ձեզ: Ձեր երկու եղբայրները, որոնց տղաները մարդ են սպանել, փորձե՞լ են ստանալ ձեր օժանդակությունն ու երաշխիքը, որ իրենց տղաները մեղմ պատիժ կստանան:  

- Իմ եղբայրներն ինձ նման հարցով դիմել չեն կարող: Նրանք հրաշալի հասկանում են, որ այս գործում ամենամեծ վնասն ինձ է հասցվել,  թիկունքից ամենածանր հարվածն ինձ է հասցվել, այդ երեխաների կողմից իմ հեղինակությանն է հարված հասցվել: Խնդիրն այն չէ, որ նրանք այսօր կնստեն՝ վաղը դուրս կգան: Խնդիրն այն է, որ մեր գերդաստանին  մարդասպանի անուն կպավ: Սա ինձ համար ամենամեծ հարվածն է:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1022 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց