Երկընտրանք. գազամուղ ՀԱԷԿ-ի փակման դիմաց

15/03/2017 schedule15:51

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մարտի 16-ի համարում

Թվում էր, թե արեւմուտքը հայկական ատոմակայանի փակման խնդիրը մի կողմ է դրել, եւ այս պահին դրան անդրադառնալու ոչ մի առիթ չկար: Բայց երեկ միանգամից երկու բարձրաստիճան պաշտոնյաներ անդրադարձել են այս խնդրին: Հայաստանում Գերմանիայի Դաշնության դեսպան Հանս Վուլֆ Բարթելսը, ելույթ ունենալով Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության 6-րդ նիստում, հայտարարել է. «Ատոմակայանի փակումը այն խնդիրներից է, որին պետք է հնարավորինս հետամուտ լինել, քննարկել փակման ժամկետները»: Իսկ Հայաստանում Եվրամիության մշտական պատվիրակության ղեկավար Թոլբեն Հոլցեն ՀՀ ֆինանսների նախարարությունում՝ մի դրամաշնորհի համաձայնագրի ստորագրման արարողությունից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Իրան-Հայաստան գազամուղին, հայտարարեց, որ վերջին երկու-երեք տարիների ընթացքում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ անընդհատ քննարկումներ են ընթացել այդ նախագծին Եվրամիության մասնակցության շուրջ:

Եւ բոլորովին անակնկալ բացահայտեց մի գաղտնիք, որը մեր իշխանությունները, պարզվում է, արդեն երկու տարի խնամքով թաքցնում էին: «Սակայն պետք է նշենք, որ որպես դրա հիմնական նախապայման դիտարկվում է ատոմակայանի վերջնական փակումը, եւ միայն դրանից հետո կարող ենք անդրադառնալ այդ հարցին: Գազամուղի կառուցումն առանձին չի դիտարկվում: Դա ծրագրային փաթեթի մի մասն է, եւ այդ փաթեթի շրջանակներում տրամադրվող ֆինանսավորման մի մասն էլ, անշուշտ, տրամադրվելու է գազամուղի կառուցմանը: Սակայն դրա համար նախեւառաջ անհրաժեշտ է ատոմակայանի փակման հստակ վերջնաժամկետը»,- հայտարարեց պրն Հոլցեն: Բայց այս երկու-երեք տարիների ընթացքում ատոմակայանը հանձնվել է ռուսական ընկերությանը՝ հավատարմագրային կառավարման:

Բացի այս, ռուսները հայտարարել են, որ մասնակցելու են Իրան-Հայաստան գազամուղի շինարարությանը: Նշանակո՞ւմ է արդյոք, որ Ռուսաստանն իր քայլերով նպաստում է, որ ԵՄ-ի առաջարկած այս փաթեթը՝ «Գազամուղ՝ ատոմակայանի փակման դիմաց», չիրականանա: Մեր այս հարցին ի պատասխան՝ Հոլցեն պատասխանեց կարճ ու հստակ. «Այո»: Նաեւ պարզաբանեց, որ Ռուսաստանն առաջնորդվում է իր տնտեսական շահերով: ՀՀ ֆիննախարար Վարդան Խաչատրյանը, որը նույնպես մասնակցում էր ասուլիսին, հայտարարեց, թե ԵՄ-ն ընդամենը Իրան-Հայաստան գազամուղի շինարարությանը իր մասնակցությունն է պայմանավորում ատոմակայանի փակման ժամանակացույցով, եւ դա չի նշանակում, թե Հայաստանն ինքնուրույն չի կարող սկսել գազամուղի շինարարությունը: Առաջին հայացքից դա, իհարկե, այդպես է, բայց եթե խնդիրը դիտարկենք մեծ քաղաքականության շրջանակներում, կստացվի բոլորովին այլ պատկեր:

Ակնհայտ է, որ Ռուսաստանն այս հարցում որոշել է Եվրամիության հետ առճակատման գնալ եւ  որպես ճակատամարտի դաշտ, ցավոք սրտի, ընտրել է Հայաստանը: Մեր իշխանություններն էլ հաճույքով ստանձնել են այդպիսի դաշտ դառնալու պարտավորությունը: Չնայած տվյալ դեպքում ակնհայտ է, որ Ռուսաստանին սեփական շահերի տեսանկյունից ձեռնտու է, որ Հայաստանի ատոմակայանը չփակվի, Իրան-Հայաստան գազամուղը չկառուցվի. այսինքն՝ պահպանվի ներկա վիճակը: Սա ՌԴ-ին հնարավորություն կտա՝ Հայաստանը պահել մշտական կախվածության վիճակում, քանի որ ներկայումս միջուկային վառելիք եւ բնական գազ ՀՀ-ն ստանում է միայն Ռուսաստանից: Ինչ վերաբերում է Հայաստանին, ակնհայտ է, որ մեզ էլ ձեռնտու են Իրան-Հայաստան գազամուղի կառուցումը եւ ՀԱԷԿ-ի գործարկման շարունակությունը: Ակնհայտ է, սակայն, որ ԵՄ-ն փորձում է մեզ ընտրություն պարտադրել:

Հ.Գ. Հանձնաժողովի երեկվա նիստում Հանս Վուլֆ Բարթելսը հայտարարել է նաեւ, որ ատոմակայանի փակման ժամկետները հստակեցնելուց հետո ԵՄ-ն 100 մլն եվրոյի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին՝ նոր էներգահզորությունների կառուցման ֆինանսավորման համար: ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վ.Խաչատրյանի ասելով, սակայն,  ատոմակայանի փակման դեպքում համարժեք հզորություններ ստեղծելու համար ՀՀ-ին անհրաժեշտ է 1 մլրդ դոլար, որի հայթայթման աղբյուրները դեռ հայտնի չեն:

Հայկ Գեւորգյան

Տպել
1116 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին