Գեւորգ Ղազարյանը ժամանակին «Միլան» տեղափոխվելու տարբերակ է ունեցել

16/03/2017 schedule18:12

Հայաստանի ազգային հավաքականի եւ պորտուգալական «Մարիտիմուի» կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը պատմել է, որ ժամանակի «Միլան» տեղափոխվելու հեռանկար է ունեցել: Նրան այդ տարբերակն առաջարկել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Մանչեստեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալը՝ հայտնի Մինո Ռայոլան: Haysport.ru-ին տված հարցազրույցում ֆուտբոլիստը պատմել է՝ ինչպես է արդյունքում Դոնեցկի «Մետալուրգից» տեղափոխվել հունական «Օլիմպիակոս»: 2013 թվականից Ղազարյանը վարձավճարով հանդես էր գալիս Կարագանդայի «Շախտյորում»: Նրա տրանսֆերային իրավունքները պատկանում էին Դոնեցկի «Մետալուրգին»: «Շախտյորի» հետ պայմանագիրը երկարաձգելու ժամանակ խնդիրներ են առաջացել, նա վերադարձել է «Մետալուրգ», որից հետո հայտնվել «Օլիմպիակոսում»

«Ղազախստանում ես խնդիրներ ունեցա ակումբի ղեկավարության հետ, եւ ստիպված էի «Մետալուրգ» վերադառնալ: Սակայն մինչեւ «Մետալուրգ» վերադառնալս հասցրել էի ծանոթանալ «Կայրաթի» սլովակ գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսի հետ: Հենց Վայսն էր իմ մասին պատմել Մինո Ռայոլային (խմբ. Հենրիխ Մխիթարյանի գործակալ): Վայսից հետո իտալացու հետ խոսել էր նաեւ Հենրիխ Մխիթարյանը: Մենք Մինոյի հետ հանդիպեցինք Դորտմունդում Հենրիխի խաղերից մեկի ժամանակ եւ քննարկեցինք բոլոր մանրամասները: Նա ինձ անմիջապես կարիերաս շարունակելու մի քանի տարբերակ առաջարկեց՝ «Միլան», «Այաքս» եւ «Օլիմպիակոս»: Մի քանի օր անց Ռայոլան զանգահարեց եւ ասաց, որ հենց վաղը կարող եմ պայմանագիր կնքել «Օլիմպիակոսի» հետ, սակայն, եթե չեմ ցանկանում, պետք է սպասեմ: Ես անմիջապես համաձայնեցի տեղափոխվել «Օլիմպիակոս»: Բանակցային ողջ գործընթացն անցնում էր Հենրիխի միջոցով, ինչի համար շատ շնորհակալ եմ նրան»,- պատմել է Գեւորգ Ղազարյանը:

«Օլիմպիակոսում», սակայն, Ղազարյանի կարիերան այնքան էլ լավ չդասավորվեց: Նա չկարողացավ հաստատվել հիմնական կազմում: Այդ պատճառով ստիպված էր վարձավճարով հանդես գալ հունական «Կերկիրայում»: 2015 թվականից հանդես է գալիս պորտուգալական «Մարիտիմուի» կազմում: Մասնակցել է 32 հանդիպման եւ 5 գոլ խփել: Պորտուգալիայի ընթացիկ առաջնության 25 տուրերից հետո Ղազարյանի թիմը 37 միավորով 6-րդն է:

Տպել
1474 դիտում

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է