Խոնարհվեցի Հաց բերողի աճյունի առաջ, ամոքում չկա այս վշտին. Նիկոլ Փաշինյան

16/03/2017 schedule18:49

«Խոնարհվեցի Հաց բերողի աճյունի առաջ, խոսեցի բժիշկների հետ, տեսա սգավոր հարազատներին: Ամոքում չկա այս վշտին։ Սա բոլորիս վիշտն է։ Հաց բերողը չկա»,- անդրադառնալով ՊՊԾ գնդի գրավման օրերին «Սասնա ծռեր» խմբին հաց հասցրած Արթուր Սարգսյանի մահվանը՝  ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նրա կարծիքով՝ իշխանությունը, ըստ էության, խոշտանգելով սպանեց Հաց բերողին: 

«Արմենիա» հանրապետական հիվանդանոցում, որտեղ այսօր մահացել է Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նաեւ խոսել է Հաց բերողի մահվան հանգամանքների մասին: Նա հիշեցրել է, որ ինքն ու պատգամավոր Էդմոն Մարուքյանը բազմիցս բարձրաձայնել էին, որ Արթւոր Սարգսյանի կյանքին վտանգ է սպառնում «Դատապարտյալների հիվանդանոցում»:

«Գլխավոր դատախազի հետ հանդիպման ընթացքում մենք ասել ենք, որ այս իրավիճակում մենք կարծում ենք, որ նրա կյանքին վտանգ է սպառնում, եւ եթե որեւէ մեկը հույս ունի, որ Արթուր Սարգսյանը հացադուլ է անելու 1-2 օր եւ դադարեցնի, դա այդպես չի: Այսինքն՝ իրավիճակը բոլորս գիտակցել ենք եւ դա է պատճառը, որ բոլոր հնարավոր ջանքերը գործադրեցինք, որ Հաց բերողի խափանման միջոցը փոխվի: Եվ անկեղծ ասած, մենք հույս ունեինք, որ դրանով փրկեցինք Հաց բերողին, բայց մեր հույսերը չարդարացան»,- ասել է Փաշինյանը:

Լրագրողի հարցին, թե արդյոք իշխանություններն իրենց մեղքի բաժինն ունեն Արթուր Սարգսյանի մահվան մեջ՝ Փաշինյանը պատասխանել է. «Եվ կալանքից ազատելու, նորից կալանավորելու, այդ բոլոր որոշումները կայացվեցին ամենաբարձր մակարդակով. այստեղ տարակարծություն լինել չի կարող»:

Նա նաեւ հիշեցրել է, որ այն հիվանդությունը, որով տառապում էր Արթուր Սարգսյանը, ըստ Կառավարության սահմանած ցանկի՝ համատեղելի չէր կալանքի ռեժիմի հետ: Թե ինչու փետրվարին նրան նորից կալանավորեցին այս պարագայում՝ ըստ Փաշինյանի, դա չի բացատրվել:

«Այո, իշխանությունը, այո համակարգը, այո Քննչական կոմիտեն, այո, գլխավոր դատախազությունը, այո գլխավոր դատախազը, այո ՀՔԾ քննիչը, այո ՀՔԾ պետը, իհարկե մեղավոր են. կներեք, մեղավոր են բոլոր այն մարդիկ, որ ոչինչ չարեցին, որ այդ մարդը ազատության մեջ հայտնվի»,- ընդգծել է ԱԺ պատգամավորը:

Խոսելով «Հաց բերող» երեւույթի մասին՝ Փաշինյանը հավելել է, որ «սա շատ դաժան, շատ տխուր եւ սոսկալի իրավիճակ է եւ Հայաստանի պատմության մեջ այսպիսի էջ չպետք է լիներ»:

«Սա վատ էջ է Հայաստանի պատմության համար, որովհետեւ սա ցույց է տալիս, որ ՀՀ-ում իրավիճակն այնպիսի է, որ արժեքները ոտնատակ են արվում ամեն օր: Ինչո՞ւ են այսքան մարդիկ այստեղ հավաքված, որովհետեւ Արթուր Սարգսյանին մենք բոլորս ընկալում ենք որպես մեր ազգային արժեքների կրող մարդ, որը ինչ-որ իրավիճակում կանգնել է մեզնից յուրաքանչյուրի արժանապատվության համար: Մենք կարծում ենք, որ հենց այդ արժեքների վրա է ձեւավորվում ժողովրդական իրավական պետությունը: Այդ արժեքները այսօր ոտնահարվել են...Արթուր Սարգսյանը սիմվոլ է եւ Արթուր Սարգսյանը այսօր Հանրապետական հիվանդանոցում մահացել է: Սա է փաստը»,- իր խոսքը եզրափակել է պատգամավորը:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը տառապում էր «Բեխտերեւի» հիվանդությամբ (այս հիվանդությունը ներառված է պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկում (Կառավարության 2006թ. 825-Ն որոշմամբ), ուներ որովայնային գծային ճողվածք, ողնաշարի խնդիր: Նա երկրորդ կարգի զինվորական հաշմանդամ էր։ Կալանքի տակ գտնվելու ընթացքում Արթուր Սարգսյանի մոտ ախտորոշվել էր ստամոքսի եւ կերակրափողի էրոզիաներ եւ կերակրափողի ճաք, որը օրեր շարունակ արնահոսել էր:

Արթուր Սարգսյանը կալանավորվել էր 2016-ի հուլիսին, ազատ էր արձակվել դեկտեմբերի 31-ին, քանի որ ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդություն ուներ: Փետրվարի 9-ին, սակայն նա կրկին կալանավորվել էր եւ որպես բողոքի նշան հացադուլ սկսել:

Մարտի 6-ին, մեծ ջանքերի, բանակցությունների արդյունքում  մի քանի տասնյակ պատգամավորների երաշխավորությամբ Արթուր Սարգսյանը կրկին ազատ էր արձակվել ու անմիջապես տեղափոխվել հիվանդանոց: Որոշակի չափով կազդուրվելուց հետո Սարգսյանը դուրս էր գրվել: Երեկ, սակայն նրա ինքնազգացողությունը կրկին վատացել էր եւ տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ եւ այսօր մահացել է:  

Արթուր Սարգսյանը 49 տարեկան էր, մասնագիտությամբ քանդակագործ, փայտի փորագրող:

Տպել
14185 դիտում

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին