Փոփոխություններ. «Ազգ»-ը ապակուսակցականանում է

17/03/2017 schedule16:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մարտի 18-ի համարում

«Ազգ» օրաթերթի հիմնադիր եւ հրատարակիչ «Ազգ օրաթերթ» սահմափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնետերերի կազմում լուրջ փոփոխություն է տեղի ունենում: Նշված ՍՊԸ-ն այսօր ունի երեք բաժնետեր՝ Հակոբ Ավետիքյանը, Ռուբեն Միրզախանյանը եւ Միհրան Մինասյանը: Առաջիկա օրերին նրանց կմիանան նաեւ ՌԱԿ ատենապետ Երվանդ Ազատյանը եւ Արմեն Աբրահամյանը: Բաժնետերերի թվի ավելացումը չէ, որ տվյալ դեպքում պետք է սկզբունքային համարել: Խնդիրն այն է, որ իր պատմության մեջ առաջին անգամ օրաթերթի բաժնետերերից մեկի վերահսկողության տակ է անցնում բաժնետոմսերի 50 տոկոսից ավելին: Նախկինում մեկ անձի հսկողության տակ է եղել առավելագույնը 34 տոկոսը:

Սակայն ամենաուշագրավն այն է, որ բաժնետոմսերի հսկիչ փաթեթի սեփականատեր է դառնում Արմեն Աբրահամյանը, որը Արա, Գագիկ եւ Սերյոժա Աբրահամյանների եղբայրն է եւ Ռամկավար ազատական կուսակցության հետ ոչ մի կապ չունի: Իսկ թե ինչքան է նա վճարել թերթի հսկիչ փաթեթի համար, հայտնի չէ: «Ես եւ մեր թերթի հիմնադիրները միշտ էլ համոզված ենք եղել, որ թերթի մեջ պետք է իրական բիզնես մտնի: Այդ դեպքում միայն մամուլը կարող է լինել ազատ, հզոր եւ ազդեցիկ»,-մեզ հետ զրույցում  այսպես մեկնաբանեց բաժնետերերի կատարած այս կտրուկ քայլը օրաթերթի բաժնետեր եւ գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը: Վերջինս տեղեկացրեց, որ երեք տարի առաջ նման մի փորձ ձեռնարկվել է՝ բաժնետեր է դարձել հայաստանցի մի հայտնի գործարար, սակայն շուտով վերջինս ինչ-ինչ պատճառներով հրաժարվել է իր բաժնեմասից:

Այս անգամ, սակայն, Ավետիքյանը համոզված է, որ Արմեն Աբրահամյանին որպես բաժնետեր ներգրավումը հաջողությամբ է պսակվելու: «Արա Աբրահամյանը նախորդ տարի նորոգել է մեր ամբողջ կոմպյուտերային համակարգը, օգնել է վճարել մեր պարտքերը տպարանին եւ հարկայինին, իսկ Գագիկ Աբրահամյանը եղել է մեր թերթի ամենահին հայաստանցի բարերարը»,-ասում է պրն Ավետիքյանը: Եւ Աբրահամյանների ընտանիքի հետ ունեցած այս հարաբերությունները Ավետիքյանին համոզմունք են ներշնչում, որ բաժնետերերի կազմում այս փոփոխության շնորհիվ կհաջողվի իրականացնել թերթի զարգացման ծրագիրը, որը ներկայացրել է ինքը: Ըստ պրն Ավետիքյանի, այդ ծրագրի իրականացումը կարժենա մոտ 100 հազար դոլար, եւ բաժնետերերից յուրաքանչյուրը իր բաժնեմասին համապատասխան ներդրում կկատարի:

Իսկ հիմնադիրները իրենց այս քայլն անելուց առաջ արդյո՞ք խորհրդակցել են կուսակցության հետ եւ պարզե՞լ են արդյոք ՌԱԿ-ի դիրքորոշումը սրա վերաբերյալ: «Բազմիցս ասվել է, որ թերթը կուսակցության օրգանը չէր: Թերթը կուսակցությանն էր այնքանով, որքանով հիմնադիրներն էին կուսակցականներ»,- մեր այս հարցին ի պատասխան ասաց պրն Ավետիքյանը: Եւ թերթի նույնիսկ այդքանով կուսակցական լինելը ակնհայտորեն դուր չի գալիս վերջինիս: «Հատկապես ընտրությունների ժամանակ շեշտվել է թերթի կուսակցականությունը, եւ չէի ասի՝ լավ արդյունք է տվել: Խոստովանեմ, որ ընտրությունների ժամանակ մեր թերթը ամենաքիչն էր վաճառվում»,- ասում է պարոն Ավետիքյանը:

Իսկ ինչպե՞ս է վերաբերվում տեղի ունեցածին ՀՌԱԿ-ը: Կուսակցության ատենապետ Հարություն Առաքելյանը մինչեւ նախորդ օրը տեղյակ չէր «Ազգ»-ի բաժնետերերի փոփոխության մանրամասներին: Գիտեր, որ ինչ-որ փոփոխություն եղել է, եւ՝ ընդամենը: «Հանգիստ եմ տանում, պանիկայի մեջ չեմ: Չեմ կարծում, որ եթե նույնիսկ «Ազգ»-ը կուսակցության անունով լիներ, ՀՌԱԿ-ը կուսակցական գործերը պետք է թողներ ու իր բաժնեմասերի վաճառքով զբաղվեր: Մի խոսքով, բնական եմ համարում թերթի առքուվաճառքը եւ կուսակցության ներկայիս պահվածքը այդ կոնտեքստում»,-մեր հարցին ի պատասխան դիվանագիտորեն ասաց պրն Առաքելյանը:

Վերջինս տեղեկացրեց, որ երբ կուսակցության անունից լուրեր են ուղարկում, դրանք օրաթերթում տպագրվում են, եւ կոնֆլիկտ կարծես թե չկա: Այդուհանդերձ, մեր զրույցի ընթացքում պրն Առաքելյանի խոսքից մի տեսակ տպավորություն էր ստեղծվում, որ անձամբ ինքը, մեղմ ասած, այնքան էլ գոհ չէ տեղի ունեցածից: «Ես չեմ խորացել էդ առուծախի մեջ, ուրիշ բառ չեմ գտնում՝ առուծախ»,- տեղի ունեցածը գնահատեց պրն Առաքելյանը, որը երկար տարիներ աշխատել է թերթում որպես տնօրեն եւ այդ պաշտոնից հեռացել է ամռանը՝ ՀՌԱԿ ատենապետ դառնալուց հետո միայն: Իսկ կփորձի՞ նա որեւէ կերպ միջամտել: ««Ազգ»-ը եւ կոլեկտիվը հոգեհարազատ են ինձ: Այ, եթե փորձեն կոլեկտիվին նեղել չոր կապիտալիզմի օրենքներով, ապա ինքս, ոչ որպես կուսակցության ատենապետ, այլ որպես անձ, իմ հնարավորությունների սահմաններում կփորձեմ պաշտպանել. ի վերջո, այդ կոլեկտիվի հետ երկար ճանապարհ եմ անցել»,-ասաց պրն Առաքելյանը:

Հայկ Գեւորգյան

Տպել
1406 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց