«Արթուրը բոլորիս մեջ է». Հաց բերողին Եռաբլուրում հուղարկավորելու պահանջով երթ Երեւանում

17/03/2017 schedule20:18

Ազատության հրապարակում այսօր տեղի ունեցավ հավաք՝ ի հիշատակ երեկ «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացած «Հաց բերող» Արթուր Սարգսյանի: Ի տարբերություն երեկվա՝ այսօր Ազատության հրապարակն ավելի բազմամարդ էր:

«Մենք պետք է քայլ առ քայլ ներկայացնենք Արթուրի նպատակները, որոնց համար նա զոհ գնաց, որոնց համար սպանեցին նրան: Արթուրն իր անձնական պատճառներով չհայտնվեց բանտում: Երբ որ ասում ենք «Արթուրի գործ»՝ դա մեր գործն է, որի ծանրությունը նա վերցրեց իր վրա եւ սպանվեց: Նա արեց այն, ինչի մասին մենք խոսում էինք տներում: Արթուրը մեր բոլորի մեջ է, նա արժեքների համախմբում է, բարձր բարոյականություն եւ արժանապատվություն»,- հավաքի մեկնարկին Ազատության հրապարակի հարթակից հայտարարեց հավաքի նախաձեռնողներից ակտիվիստ Շահեն Հարությունյանը:

Վերջինս այնուհետեւ թվեց իրենց պահանջները.

1. Արթուրը պիտի հուղարկավորվի Եռաբլուրում,

2. պետք է պատասխանատվության ենթարկվեն բոլոր այն անձինք, որոնք թե՛ ուղղակիորեն եւ թե՛ անուղղակիորեն կապված էին Արթուրի մահվան հետ, այդ թվում՝ Արդարադատության նախարարը, գլխավոր դատախազը, քննիչը,

3. Մարտի 1 սարքած իշխանությունը պետք է հեռանա՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

Շահեն Հարությունյանն ասաց, որ երթ են սկսում դեպի Կառավարության շենք, որտեղ նպատակ ունեն հանձնել Արթուր Սարգսյանին Եռաբլուրում հուղարկավորելու մասին պահանջագիր:

Երթը մեկնարկեց եւ ընթացավ «Արթուր», «Հաց բերողին սպանեցին», «Սերժիկ, մարդասպան» կարգախոսներով: Հասնելով Մաշտոց- Ամիրյան խաչմերուկ՝ երթի մասնակիցները նստեցին գետնին եւ սկսեցին վանկարկել «Սերժիկ, հեռացիր»: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ եթե ակցիայի մասնակիցները վեր չկենան եւ երթը շարունակեն՝ համապատասխան միջոցառումներ կձեռնարկեն: Ցուցարարները սկսեցին վանկարկել «Օսիպյան, ս...», եւ երթը շարունակեցին. «Եթե պիտի նստենք՝ պահանջը կտանք Կառավարությանը, նոր կնստենք»,- հայտարարեց Շահեն Հարությունյանը:

Մեկ փոքրիկ միջադեպ էլ տեղի ունեցավ Հանրապետության հրապարակում. երթի մասնակիցներն ուզում էին անցնել հրապարակի կենտրոնով, սակայն ոստիկանները խոչընդոտեցին: Որոշ ակտիվիստներ ճեղքեցին ոստիկանական պատը եւ նստեցին հրապարակի կենտրոնում՝ գորգի վրա: Քիչ անց ակցիան շարունակվեց, նրանք հասան կառավարության մոտ, իրենց պահանջագիրը փոխանցեցին վարչապետի օգնականներից մեկին եւ պայմանավորվելով, որ վաղը պետք է ստանան պատասխանը՝ երթով հետ վերադարձան Ազատության հրապարակ:

Ճանապարհի կեսից ոմանք առաջարկեցին գնալ ոչ թե Ազատության հրապարակ, այլ Բաղրամյան պողոտա: Վալերի Օսիպյանը զգուշացրեց, որ թույլ չեն տա: Բարձրախոսով հայտարարությամբ հանդես եկավ Շահեն Հարությունյանը: Նա ասաց, որ քանի որ ի սկզբանե որոշվել էր երթն ավարտել Ազատության հրապարակում, ինքը գնում է այնտեղ: Իսկ թե ինչ կանեն մյուսները՝ պետք է անձամբ որոշեն՝ հաշվի առնելով, որ բողոքի ակցիան ինքնաբուխ է: «Բաղրամյան գնալուց ես պետք է մնամ, չեմ գնալու, հետ գամ: Իսկ մնալու համար այսքանս քիչ ենք, նախորդ անգամների փորձը հաշվի առնելով ավելի ենք քչանալու: Դա նշանակում է, որ մեզ այնտեղ գիշերը կարող են ջարդել եւ մենք չկարողանանք վաղը գալ Կառավարության մոտ եւ ստանալ մեր պահանջի պատասխանը»,- հայտարարեց ակտիվիստը:

Երթը շարունակվեց դեպի Ազատության հրապարակ: Այնտեղ Շահենը հայտարարեց, որ քանի որ տեղեկություններ կան, որ իշխանություններն ուզում են Արթուր Սարգսյանին Եռաբլուրում հուղարկավորելու պահանջը մերժել՝ ուրեմն պիտի այսօր գիշերը մնան Ազատության հրապարակում: Նրա այդ առաջարկին միացան քչերը: Մյուսներին հորդորվեց գնալ տուն եւ վաղը 18:00-ին կրկին հավաքվել նույն վայրում: «Եթե մեր պահանջը մերժվի՝ կիրականացնենք համապատասխան գործողսւթյուններ: Եռաբլուրը կառավարական տարածք չի, մեր հերոսների տարածքն է»,- եզրափակեց ակտիվիստը:

Տպել
5050 դիտում

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը