Նուբարաշենի դաժան սպանության օրը Չիչոյանը հոգեպես անհավասարակշիռ վիճակո՞ւմ է եղել. ՖՈՏՈ

17/03/2017 schedule21:39

Հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով այսօր երկրորդ անգամ նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց:

Հիշեցնենք, որ Խաչատրյանը սպանվել է 2016թ. հունիսի 4-ին Նուբարաշենի խճուղում մի խումբ անձանց կողմից դաժան ծեծի հետեւանքով:

Մինչ այդ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում գործով ամբաստանյալ Արտաշես Չիչոյանի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին` իր պաշտպանյալի նկատմամբ ստացիոնար համալիր դատահոգեբուժական եւ դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ: Պաշտպանի խոսքով՝ դեպքից երկու ամիս առաջ իր պաշտպանյալը դիմել է բուժօգնության՝ գանգատվելով դյուրագրգիռությունից, ձեռքերի դողից, քնի խանգարումից: Չիչոյանի մոտ ախտորոշվել է աստենոնեւրոտիկ համախտանիշ, նշանակվել է դեղորայքային բուժում: «Այս փաստական տվյալներն ուսումնասիրելուց հետո մեզ համար պարզ դարձավ, որ Արտաշես Չիչոյանը գտնվել է հոգեպես անհավասարակշիռ վիճակում, ինչն ակնհայտ է դեպքից դեռեւս երկու ամիս առաջ տված ախտորոշումից»,- հայտարարեց Միհրան Պողոսյանը: Նրա խոսքով՝ իր պաշտպանյալի նկատմամբ անհրաժեշտ է նշանակել դատահոգեբանական եւ դատահոգեբուժական փորձաքննություն եւ մի շարք հարցեր ուղղել փորձագետին: «Գործում առկա ապացույցներն ու փաստական տվյալներն ակնհայտորեն վկայում են այն մասին, որ մեղսագրվող արարքը կատարելու պահին Չիչոյանն առնվազն ունեցել է հոգեբույժի ախտորոշում եւ, դրանով պայմանավորված, եղել է հոգեպես խիստ լարված վիճակում, ինչը կարող էր ազդել նրա գործողությունների վրա»,- նկատեց Պողոսյանը:

Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը, սակայն, պաշտպանի միջնորդության վերաբերյալ դատավարության կողմերի կարծիքները չլսեց՝ այսպիսով խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի միանգամից երկու հոդվածները՝ 331-րդ հոդվածի 2-րդ մասը (յուրաքանչյուր հարուցված միջնորդություն դատարանը պարտավոր է քննարկել, լսել կողմերի կարծիքը,) եւ ՀՀ քրդատի 313 հոդվածի 2րդ մասը (փորձաքննություն նշանակելու մասին որոշումները դատարանը կայացնում է խորհրդակցական սենյակում): Այսպիսով, դատավորն առանց կողմերին լսելու եւ առանց խորհրդակցական սենյակ հեռանալու, որոշում կայացրեց, որ պաշտպան Միհրան Պողոսյանի միջնորդությունն այս փուլում չի կարող քննվել: Չիչոյանի մյուս պաշտպան Երեմ Սարգսյանը հանդես եկավ հայտարարությամբ նշելով. «Դատարանը  խորհրդակցական սենյակում պետք է քննարկեր միջնորդությունների հարցը: Չէր բացառվում, որ որոշում կայացներ: Բայց այսպես` առանց խորհրդակցական սենյակում քննարկելու կանխակալ եւ միանգամից տեղում նման որոշում կայացրեց: Դատարանի գործողություններն անօրինական են: Դատարանը հրաժարվեց արդարադատություն իրականացնել»: Միհրան Պողոսյանն էլ նկատեց, որ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ դատարանը հրաժարվում է արդարադատություն իրականացնել՝ խախտելով կողմերի հավասարության մրցակցային սկզբունքը:

Մինչ այժմ պաշտպանական կողմի ներկայացրած բոլոր միջնորդությունները մերժվեցին, այդ թվում՝ էական նշանակություն ունեցող`Արսեն Սարգսյան կեղծանվամբ վկայի ցուցմունքներին ծանոթանալու վերաբերյալ: Պաշտպանների միջնորդության մասին կարծիք հայտնելիս տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Փառանձեմ Մեյթիխանյանն ասաց. «Եղիշե Խաչատրյանի մոր՝ Էմմա Աբրահամյանի ցուցմունքներից հետո միջնորդությունները սապոնաջրի պղպջակների պես հօդս կցնդեն»:

Հաշվի առնելով դատավորի անհիմն եւ չպատճառաբանված որոշումները` Արտաշես Չիչոյանի պաշտպան Միհրան Պողոսյանը ինքնաբացարկ հայտնեց դատավոր Աննա Դանիբեկյանին, ինչին միացան բոլոր պաշտպանները: Երբ Միհրան Պողոսյանը ինքնաբացարկի միջնորդությունում մանրամասն թվարկում էր դատավորի կողմից կատարված քրեադատավարական նորմերի կոպիտ խախտումները, լրագրողներն այդ ընթացքում տեսանկարահանում էին իրականացնում, ինչն, ըստ էության, նյարդայնացրեց դատավոր Աննա Դանիբեկյանին եւ վերջինս հերթական անգամ արգելեց լրագրողներին նիստի ընթացքում տեսանկարահանում իրականացնել՝ հիշեցնելով դատական նիստը 10 րոպեից ավելի չնկարահանելու վերաբերյալ իր որոշումը:

Նախորդ դատական նիստում պաշտպանները միջնորդել էին վերանայել տեսանկարահանումների սահմանափակման վերաբերյալ որոշումը, սակայն դատարանն այդ միջնորդությունը չքննեց: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ եւ երեք ժամ անց վերադառնալով որոշեց կրկին մերժել պաշտապանների՝ ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը: Նիստի ընթացքում վատացավ գործով ամբաստնյալ Արարատ Նիկողոսյանի ինքնազգացողությունը: Նիկողոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը մեր զրույցում հայտնեց, որ իր պաշտպանյալի ձեռքն այտուցվել է ՔԿՀ-ում կատարված ներարկումներ հետեւանքով, բացի այդ` նրա ջերմությունն էր բարձրացել:

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 21-ին:

Հիշեցնենք, որ 2016 թ. հունիսի 4-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի դիմաց, ըստ մեղադրանքի, Խաչիկ Կոսյանն ու իր ընկերները վիճաբանել են 58-ամյա Եղիշե Խաչատրյանի հետ երթեւեկության կանոնները խախտելու համար դիտողություն անելու պատճառով, ապա 75-ամյա մոր ներկայությամբ հայհոյել ու բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա կենսական կարեւոր օրգանի՝ գլխի, նաեւ՝ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում։ Ստացած մարմնական վնասվածքներից Խաչատրյանը տեղում մահացել է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
19689 դիտում

Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ արգելվել է հավաքվել, տոնել, բողոքել, նկարահանել. կան ձերբակալվածներ

Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը

Ինքնասպանություն Գյումրիում. տղամարդը վերջ է տվել կյանքին՝ ձեռքում նռնակը պայթեցնելով

Օգոստոսի 1-ից «ՀՀ սպորտի վարպետ» և «ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ» կոչումների համար նոր չափանիշներ կլինեն

Երևանի հանրակացարաններից մեկում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմին. կա սպանության վարկած

Վարչապետը Մալաթիա-Սեբաստիայի Սուրբ երրորդություն եկեղեցում մասնակցել է սուրբ պատարագի. տեսանյութ

Պարզվել է Փամբակ գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղած տղամարդկանց ինքնությունը

Պատմական շոգ Եվրոպայում․ Գերմանիան, Չեխիան և Դանիան նոր եղանակային ռեկորդներ են սահմանել

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով

Արուսյակ Ջուլհակյանն ու Արման Եղոյանն առաջադրվել են որպես ԱԺ փոխնախագահի թեկնածուներ

Վարդենիկ գյուղում իր դռներն է բացել «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի կանանց 5-րդ ակումբը. տեսանյութ

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ՝ հավասարվելով 13 տարի առաջ գրանցված ցուցանիշին

Բագրատաշենի մաքսային կետում մաքսային ձևակերպումներ չիրականացնելու մասին պնդումները սուտ են. ՊԵԿ

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումները

Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը

«Փաստաբանություն» Մեդվեդևի կողմից. ՌԴ ԱԽ քարտուղարը հանդես է եկել Ծառուկյանի պաշտպանությամբ

Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի քաղաքացիների համար. Մեդվեդև

Վթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում

Վրաերթ Երևանում. տուժածը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռն է

Էապես աճել են կենսաթոշակները, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներով

Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան է տեղափոխվել 770 տոննա ցորեն

Երևանի քաղաքապետարանը պարգևատրել է 2026 թ. աշխարհի գավաթների առաջնություններում մեդալակիրներին ու մարզիչներին

Հրազդանում «Օպել»-ը բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր

Ուկրաինան հարվածել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին

Խոշոր ավտովթար Գեղամավանի մոտակայքում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են

Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը թևակոխել է նոր՝ շինարարության փուլ. ինչ է նախատեսվում

Փամբակ գետում վերսկսվել են մեքենայով ջուրն ընկած քաղաքացիներից մեկի որոնողական աշխատանքները

Հրդեհ՝ Թաիրով բնակավայրում կառուցվող շինության շինհրապարակում

Հայաստանը միացել է ՄԱԿ-ի կանոնադրության 81-ամյակի խորհրդանշական ստորագրմանը

Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն

ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը

Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը

Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է

Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար

Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել

Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ

Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո

Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ