Մտավորականների հավաք. մի՛ ուշացրեք իշխանափոխությունը

18/03/2017 schedule16:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մարտի 19-ի համարում

Մտավորականության ֆորումի ավագանին երեկ խուլ ու համրերի մշակույթի պալատում անցկացրեց իր հերթական նիստը, որի նպատակն իշխանափոխության անհրաժեշտությունը պարզելն էր: Նախագահությունում նստած ՊԱԿ-ի գեներալ Էդուարդ Սիմոնյանցը հայտարարեց, որ իրենք ցանկանում են ծանոթանալ տարբեր քաղաքական ուժերի տեսակետներին եւ դիրքորոշումներին, եւ այդ նպատակով է, որ հրավիրել են տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների՝ արտահայտելու իրենց դիրքորոշումը եւ ընդհանրացնելու այն: «Քանի որ միայն մտավորականությունը բարոյական իրավունք ունի ձեւավորելու ընդհանուր տեսակետ եւ իրավիճակից ելքեր առաջարկելու»,-եզրակացրեց պարոն Սիմոնյանցը:

Սակայն ոչ բոլորն էին, որ ընդունել էին մտավորականության հրավերը, իսկ ով էլ որ ընդունել էր՝ խոսեց միայն իշխանափոխության անհրաժեշտության մասին: «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը հայտարարեց, որ երկրում իրավիճակը օրհասական է եւ ոչ միայն այն պատճառով, որ հարյուր հազարավոր քաղաքացիներ զրկված են արժանապատիվ աշխատանքով իրենց ընտանիքները պահելու իրավունքից, այլեւ որովհետեւ երկրում իշխում է համընդհանուր բարոյազրկումը: Մակեյանը, հաստատելով իշխանափոխության անհրաժեշտությունը, ավելացրեց, որ եթե նախկինում խոսվում էր, որ դա իրականացվելու է սահմանադրական ճանապարհով, ապա այժմ խոսում են ամեն գնով իշխանափոխության մասին:

Դրա համար Մակեյանը զգուշացրեց, որ իշխանափոխություն իրականացնելիս պետք է հաշվի առնել Ռոբերտ Քոչարյան անձի բնույթը եւ այն, որ նրա իշխանությունը կրիմինալ է: Ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը եւս խոսեց բարոյականության բացակայության մասին՝ ասելով, որ բազեականների համար կարեւոր արժեք է դարձել շողոքորթելը, քծնելը, կեղծելը: «Բայց մեր երիտասարդության մի մասը առողջ է, եւ բազեները նրանցից պետք է օրինակ վերցնեն»,-հայտարարեց պարոն Ղազարյանը: Ակադեմիկոս Ղազարյանը եւս կարծում է, որ իշխանափոխությունը միակ հնարավոր ելքն է ստեղծված իրավիճակից. «Եթե կա թշնամություն, եթե ոչ մի հայ մարդ չի հանդուրժում Ռոբերտ Քոչարյանին, ապա նա պետք է այնքան խոհեմություն ունենա, որ հեռանա»:

Իշխանափոխության կողմնակից է նաեւ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը, որը մի քանի անգամ «ամո՛թ, ամո՛թ, ամո՛թ» վանկարկեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ միայն այն բանի համար, որ նա մերժել է քաղաքացիություն տալ Շուշիի հատուկ գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին, որը հայկական բանակի փոխգնդապետ է: Սեֆիլյանին քաղաքացիություն տալու խնդրին անդրադարձավ նաեւ ՀԿԿ քարտուղար Խորեն Սարգսյանը, որը Սեֆիլյանին խորհուրդ տվեց չշտապել ոչ լեգիտիմ նախագահից քաղաքացիություն ստանալու հարցում, քանի որ երեք ամսից՝ հունիսին նա կարող է քաղաքացիություն ստանալ արդեն իսկ լեգիտիմ նախագահից: Այսպիսով, Խորեն Թռչունիչը ոչ միայն կողմ արտահայտվեց իշխանափոխությանը, այլեւ նույնիսկ նախանշեց այն ժամկետը, թե դա երբ պետք է տեղի ունենա:

Իշխանափոխության անհրաժեշտության մասին եւս մեկ անգամ հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: Թեեւ դահլիճում ներկաների մի մասը ոչ այնքան գոհունակությամբ ընդունեց Հովհաննիսյանի ելույթ ունենալու փաստը, սակայն շատերը համաձայնեցին հնչած տեսակետին. «Հազիվ դարձի է եկել, թողեք՝ խոսի»:  Իշխանությունների հասցեին հնչեցրած գնահատականների հարցում պակաս կտրուկ չէր նաեւ «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը: «Իշխանությունը հանցավոր, հակազգային է եւ ստվեր է գցում մեր պետականության վրա: Երկիրը վերածվել է գաղութի, Հայաստանում մարդաորս է սկսվել»,-հայտարարեց Գառնիկ Մարգարյանը՝ տեղեկացնելով որ այսօր Հայաստանում ապրում է ընդամենը մեկ միլիոն 600 հազար մարդ: Սակայն ներկաների կողմից ամենաբուռն արձագանքի արժանացավ մաեստրո Օհան Դուրյանի հետեւյալ միտքը. «Բոլորը խոսում են, մտավորականները խոսում են, ուսանողները խոսում են: Շատ խոսելը վնասակար է: Մի՛ ուշացրեք, մի՛ ուշացրեք»: Իշխանափոխության շուրջ մտավորականների մտքերի փոխանակությունը շարունակվելու է:

Ավետիս Բաբաջանյան

Տպել
1347 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց