«Ղարաբաղը դառնալու է հայերի գերեզմանոց» ասող ազերին 2 շաբաթ անցկացնելու է ճաղերի հետեւում

20/03/2017 schedule14:30

Նիդեռլանդների Ալմելո քաղաքի դատարանը անցյալ շաբաթ օրը հակահայկական կոչերի համար Հաագայի «Թուրք-ադրբեջանական մշակութային միության» նախագահ Իլհան Աշքընին դատապարտել է երկու շաբաթվա ազատազրկման։ Բացի այդ, ազատազրկումից հետո նա ենթարկվելու է 120 ժամվա հարկադիր հասարակական աշխատանքների։ Իլհան Աշքընը մեղադրվում է հայերի նկատմամբ բռնության կոչեր հնչեցնելու եւ ատելություն սերմանելու մեջ։ 2014 թվականին նա Ալմելո քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի բացման դեմ բողոքի ցույց էր կազմակերպել: Նախ նա ցույցի ժամանակ լկտիաբար հայտարարել էր, թե իբր 1915 թվականին հայերն են թուրքերին կոտորածի ենթարկել, այլ ոչ հակառակը։ Այնուհետեւ, նա, իր ելույթում, անդրադառնալով Արցախի հիմնախնդրին, հայտարարել էր, թե «Ղարաբաղը դառնալու է հայերի գերեզմանոց»: Սա Նիդեռլանդներում բնակվող հայերի կողմից գնահատվել է որպես հայերի նկատմամբ բռնություն կիրառելու կոչ եւ նախապատրաստական աշխատանքներից հետո որոշվել է քրեական պատասխանատվության ենթարկել Իլհան Աշքընին:

Հարկ է նշել, որ դատարանի վճիռն ավելի խիստ է եղել, քան ի սկզբանե պահանջում էր մեղադրող կողմը։ Մեղադրող կողմը պահանջել էր Աշքընին դատապարտել 80 ժամ հարկադաիր հասարակական աշխատանքների եւ երկու շաբաթվա պայմանական ազատազրկման ու երկու տարվա փորձաշրջանի։ Ինչպես վերը նշվեց, երկու շաբաթվա պայմանական ազատազրկման փոխարեն նա դատապարտվել է երկշաբաթյա ազատազրկման։ Բացի այդ, 80 ժամի փոխարեն նա պարտավոր է կատարել 120 ժամվա հարկադիր հասարակական աշխատանք։ Ավելի, դատարանը նաեւ պայմանական ժամկետ է սահմանել, ըստ որի՝ եթե երկու տարվա ընթացքում Աքշընը կրկնի իր հակահայկական կոչերը, նա ազատազրկվելու է ավելի երկար՝ 1 ամսյա ժամկետով։

Դատարանը սահմանել է, որ Աշքընը խախտել է խոսքի ազատության սահմանները: Աշքընի` «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը», ըստ մեղադրական եզրակացության, որակվել է որպես քրեական հանցանք, քանի որ դրանով իսկ նա հրահրում է բռնություն հայերի նկատմամբ` նրանց ցեղային եւ/կամ կրոնական պատկանելության պատճառով։ Որպես ապացույց՝ դատարանում ցուցադրվել է բողոքի ցույցի տեսագրությունը, որում նա մի քանի անգամ վանկարկում է «Ղարաբաղը դառնալու է հայերի գերեզմանոց», իսկ հավաքված մոտ 10 հազար ցուցարարներ նրա հետեւից կրկնում են այն։ Որպես արդարացում՝ դատարանում Աշքընը պնդել է, թե հայերի նկատմամբ բռնության կոչեր չի հնչեցրել, այլ պարզապես ցանկացել է ասել, որ եթե հայերը չլքեն Արցախը, պատերազմն անխուսափելի կդառնա եւ հետեւաբար, այն հայերի գերեզմանոց կդառնա: «Ինչպես մեր նախագահն է ասում, եթե հայերը չեն ուզում մեռնել, պետք է հեռանան մեր հողերից»,- Իլհամ Ալիեւի խոսքերն է մեջբերել հայատյաց գործիչը:

Դատարանի վճիռը Իլհան Աշքընը եւ Նիդեռլանդների թուրք-ադրբեջանական շրջանակները քաղաքական են որակել։ Նա նշել է, թե իբր իր նկատմամբ կայացված վճռի խստացման պատճառը վերջին երկու շաբաթվա ընթացքում սրված թուրք-նիդեռլանդական հարաբերություններն են։ «Թուրք-ադրբեջանական մշակութային միության» նախագահը վճիռը բողոքարկելու նպատակով պատրաստվում է դիմել Նիդեռլանդների Գերագույն դատարան, իսկ եթե վերջինս հօգուտ իրեն չվերանայի որոշումը, նաեւ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Ճիշտ է, դեռեւս հավանականություն կա, որ Ալմելոյի դատարանի վճիռը վերանայվի, բայցեւայնպես այն չափազանց կարեւոր նշանակություն ունի: Աշքընի ազատազրկումը կարող է նախադեպ դառնալ գոնե Եվրոպայում եւ պետք է ուղերձ հանդիսանա առ այն, որ հայերի հասցեին ատելություն, բռնություն, թշնամություն եւ նման այլ հայտարարություններն ու կոչերն անհետեւանք չեն մնալու: Ալմելոյի դատարանի վճիռը զսպող գործոն կլինի գոնե եվրոպական երկրներում նման փորձ անող ադրբեջանա-թուրքական կառույցների համար: Հակառակ դեպքում, հայատյաց կոչերը անտեսելն ադրբեջանա-թուրքական կառույցների մոտ անպատժելիության զգացում կառաջացնի եւ կդրդի նման նոր հանցանքների:

Տպել
11918 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին