Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Ալեքս տեքստիլ» ընկերություն

20/03/2017 schedule16:30

Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Ալեքս տեքստիլ» ընկերություն: Ինչպես հայտնել են նախագահական նստավայրից, Սարգսյանը տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի, «Ալեքս տեքստիլ»-ի ղեկավարության եւ հյուրերի հետ շրջել է ընկերության արտադրամասերում, ծանոթացել կատարված ներդրումներին, արտադրական հզորությունների մեծացման, ժամանակակից սարքավորումներով նոր արտադրամասերի գործարկման ուղղությամբ վերջին տարիներին իրականացված աշխատանքներին, արտահանման ծավալներին եւ ընկերության զարգացման ծրագրերին:

2015 թվականից գործունեությունը սկսած` գուլպաների եւ հագուստի արտադրությամբ զբաղվող «Ալեքս տեքստիլ»-ը, լինելով Հայաստանի թեթեւ արդյունաբերության ոլորտի առաջադեմ ընկերություններից մեկը, ներկայումս ունի 500 աշխատակից, իսկ արտադրամասի գործունեության ծավալների ընդլայնման արդյունքում՝ պատասխանատուների հավաստմամբ, աշխատատեղերի թիվը կհասցվի 2000-ի: Սերժ Սարգսյանին ներկայացրել են, որ 2017 թվականին ընկերության կողմից արդեն իսկ բացված նոր կարի արտադրամասում ներգրավված է շուրջ 300 աշխատատեղ: Ընթացիկ տարում ընկերությունը նախատեսում է գործարկել կտորի, գործված հագուստի եւ տնային տեքստիլի արտադրություններ` ստեղծելով եւս շուրջ 600 նոր աշխատատեղ:

Տպել
904 դիտում

Թրամփը խոսել է Իրանի մասին և անթույլատրելի համարել, որ Թեհրանը միջուկային տերություն դառնա

Մենք ժառանգորդներն ենք այդ հաղթական ճակատամարտերին մասնակից հերոսների․ Կաթողիկոսի ուղերձը

Խոշոր վթար Լոռիում. երեք մեքենաներն ամբողջությամբ այրվել են

Եվրախորհրդարանի պատվիրակության այցը Երևան Բաքվի լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է

Այսօր Հայաստանը տոնում է Առաջին Հանրապետության օրը

«Բարսելոնան»՝ Իսպանիայի գավաթակիր (տեսանյութ)

Դորտմունդի «Բորուսիան»՝ Գերմանիայի գավաթակիր

Լուսանկարներ Անգլիայի գավաթի եզրափակչում «Արսենալի» հաղթանակից

Ադրբեջանական սննկացող բանկում Ղազախստանի կենսաթոշակային ֆոնդի 250 մլն դոլարն է

Այսօրվա շաբաթօրյակի ընթացքում փակվել է 637 աղբանոց

Հայաստանն ուղիղ չվերթներ է սկսում դեպի Պրահա. Prague Morning

Ընդդեմ «մեծ եղբոր». պետք է համազգային դաշինք

Այդ անհասկանալի երեւույթը. սուիցիդ

Այսպես ապրել չի կարելի. ընդդիմության լրջանալու պահը

Մարդասիրական «Ավրորան» և հակամարդկային Ամուլսարի ոսկու ծրագիրը. ՀԲՃ-ն ահազանգում է

Ո՞վ է ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջին տիկնանց լուսանկարի տղամարդը. CNN  

Դրիս Մերտենսը երկարաձգել է պայմանագիրը «Նապոլի»-ի հետ

Ճաճոյի Էդոյի որդու սպանության գործով նրա կնոջը Քննչական կոմիտեն արգելանքից ազատել է

«G7»-ի անդամ երկրները Հյուսիսային Կորեային համարում են առաջնային վտանգ աշխարհի համար

«Աղբ չթափել» մակագրությամբ գովազդային վահանակներ են տեղադրվել միջպետական ավտոճանապարհներին