Արսինե Խանջյանը, Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը՝ Հաց բերողի հոգեհանգստին

21/03/2017 schedule18:16

19:10 Համախմբում կուսակցության նախագահ, «ՕՐՕ» դաշինքի ցուցակով պատգամավորության թեկնածու Վարդան Օսկանյանը նույնպես լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Արթուր Սարգսյանին կալանավորելու որոշմանը: «Նման որոշումները նույնիսկ քննիչների մակարդակով չի կայացվում, գնում է դեպի վերեւ, զանգում են, հարցնում են՝ անենք, թե՝ չէ»,- ասաց Վարդան Օսկանյանը՝ նշելով, որ վերջնական որոշում կայացնողն է մեղավոր, սակայն չգիտի, թե նման քաղաքական որոշում ով է կայացրել:

18:40 «Ելք» դաշինքի անդամները՝ Էդմոն Մարուքյանի, Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի, Արամ Սարգսյանի գլխավորությամբ, նույնպես մասնակցեցին հոգեհանգստի արարողությանը, որից հետո լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հանրությունը պետք է Արթուր Սարգսյանի մահվան վերաբերյալ բոլոր հարցերի պատասխանը ստանա: 

Էդմոն Մարուքյանի խոսքով էլ՝ մինչեւ բժիշկներին հասնելը կա կալանավորման միջնորդություն ներկայացրած քննիչ եւ այդ միջնորդությունը բավարարած դատավոր: «Մենք մեր ասուլիսում էլ արդարադատության նախարար չենք ասում, մենք ասում ենք՝ գլխավոր դատախազ, մենք ասում ենք քննիչ, քննչական մարմնի ղեկավար, դատավոր, որը բավարարել է խափանման միջոցը կալանք ընտրելն այդ առողջական պայմաններում»,- նկատեց Մարուքյանը: Նիկոլ Փաշինյանը, սակայն, մեղադրեց արդարադատության նախարարությանն այն բանի մեջ, որ պատգամավորները հնարավորություն չեն ունեցել անարգել հասնել Արթուր Սարգսյանի խուց եւ տեսակցել նրան:

18:27 Սգո սրահի տարածք եկավ նաեւ կանադահայ դերասան Արսինե Խանջյանը: Լրագրողների հետ ճեպազրույցում նա ասաց, որ Արթուր Սարգսյանի հոգեհանգստին մասնակցելու նպատակով է Երեւան եկել: «Երեկ գիշերն եմ հասել Երեւան եւ բնական է, որ այսօր պիտի այստեղ գտնվեի»,- ասաց Արսինե Խանջյանը՝ նշելով, որ Արթուր Սարգսյանի հետ կատարվածը մարդու իրավունքների ակնհայտ խախտման հետեւանք է, որը մահվան հանգեցրեց: Նրա խոսքով՝ հասարակության պայքարը պետք է լինի այնպիսին, որ ամեն մարդ իր կամքով երկրի նկատմամբ իր արդար պահանջը ներկայացնի, որը սովորեցրեց Արթուր Սարգսյանը:

18:20 Կարգը մատուցելուց հետո հոգեւորականն ասաց, որ Արթուրի տեսակն այն տեսակն է, որ ամեն քայլափոխի չի հանդիպում: «Այս տեսակը մեզ շատ է պետք, ոչ թե միայն այն իմաստով, որ այն քայլը կատարեն, որ Արթուրը կատարեց, օգնելու մարդկանց…, կարծում եմ բոլորս միմյանց մասին հոգ տանելու առումով պարտավոր ենք»,- ասաց նա:

18:00 Երեւան քաղաքի Լուկաշին փողոցում տեղակայված սգո սրահներից մեկում այժմ ընթանում է Հաց բերող Արթուր Սարգսյանի հոգեհանգստի կարգի մատուցման արարողությունը: Սրահում Արթուրի աճյունի կողքին կանգնած են նրա հարազատները, «Սասնա ծռեր» քաղաքական շարժման անդամ Ալեք Ենիգոմշյանը: Հոգեւորականի մասնակցությամբ այժմ մատուցվում է հոգեհանգստի կարգը:

Ուղիղ միացումն ԱՅՍՏԵՂ:

Արթուր Սարգսյանը մահացել է մարտի 16-ին՝ «Արմենիա» բժշկական կենտրոնում: Արթուր Սարգսյանը տառապում էր «Բեխտերեւի» հիվանդությամբ (այս հիվանդությունը ներառված է պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկում (Կառավարության 2006թ. 825-Ն որոշմամբ), ուներ որովայնային գծային ճողվածք, ողնաշարի խնդիր: Նա երկրորդ կարգի զինվորական հաշմանդամ էր։ Կալանքի տակ գտնվելու ընթացքում Արթուր Սարգսյանի մոտ ախտորոշվել էր ստամոքսի եւ կերակրափողի էրոզիաներ եւ կերակրափողի ճաք, որը օրեր շարունակ արնահոսել էր: Արթուր Սարգսյանը կալանավորվել էր 2016-ի հուլիսին, ազատ էր արձակվել դեկտեմբերի 31-ին, քանի որ ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդություն ուներ: Փետրվարի 9-ին, սակայն նա կրկին կալանավորվել էր եւ որպես բողոքի նշան հացադուլ սկսել: Մարտի 6-ին, մեծ ջանքերի, բանակցությունների արդյունքում մի քանի տասնյակ պատգամավորների երաշխավորությամբ Արթուր Սարգսյանը կրկին ազատ էր արձակվել ու անմիջապես տեղափոխվել հիվանդանոց: Որոշակի չափով կազդուրվելուց հետո Սարգսյանը դուրս էր գրվել: Նրա ինքնազգացողությունը կրկին վատացել էր եւ տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ եւ մահացել է: Արթուր Սարգսյանը 49 տարեկան էր, մասնագիտությամբ քանդակագործ, փայտի փորագրող:

Տպել
9380 դիտում

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել