«Ծառուկյան» դաշինքի կողամնակիցնե՞րն են դանակահարել ԲՀԿ-ական պատգամավորի շտաբի պետին

Կիրակի օրը հերթական նախընտրական արյունալի միջադեպն էր գրանցվել ռեյտինգային թեկնածուների կողմնակիցների միջեւ:

Այս անգամ վիրավորվել է Արագածոտնի մարզում «Ծառուկյան» դաշինքի թեկնածու, պատգամավոր Լյովա Խաչատրյանի սանիկը՝ 32-ամյա Արամ Ասատրյանը: Վերջինիս վիճակը բավական ծանր է, նա արդեն իսկ երկու լուրջ վիրահատություն է տարել: Արամ Ասատրյանը Քուչակ գյուղում Լյովա Խաչատրյանի շտաբի պետն է: Դանակահարվել է Խաչատրյանի եւս մեկ կողմնակից՝ Մանուկ Հովսեփյանը: Նախապես շրջանառության մեջ դրվեց վարկածը, թե դանակահարողները Հանրապետական կուսակցության կողմնակիցներն են եղել: Իսկ երեկ արդեն Արագածոտնի մարզում ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածու Արագած Ախոյանը հայտարարեց, որ միջադեպը տեղի է ունեցել հենց «Ծառուկյան» դաշինքի երկու ռեյտինգային թեկնածուների՝ Լյովա Խաչատրյանի եւ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ կոնցեռնի» տնօրեն Սեդրակ Առուստամյանի դստեր՝ Նորա Առուստամյանի կողմնակիցների միջեւ: Ըստ Արագած Ախոյանի, նրանց միջեւ արյունալի միջադեպ է եղել ինչ-որ հարց պարզաբանել չկարողանալու պատճառով:

Լյովա Խաչատրյանը երեկ մեզ հետ զրույցում հերքեց, որ միջադեպ է տեղի ունեցել իր եւ իր դաշնակցի կողմնակիցների միջեւ: Իսկ Արագած Ախոյանին նման մեկնաբանություններ տալու համար համարեց ապատեղեկատվություն տարածող եւ պատվեր կատարող: Վերջինս էլ իր հերթին հակադարձեց, որ իր ունեցած տեղեկություններով հենց այդպես էլ եղել է: «Լյովա Խաչատրյանը թող ինքն իրեն մեղադրի, ես ապատեղեկատվություն չեմ տարածում: Ես իմ ունեցած տեղեկատվությունն եմ ներկայացնում: Կան իրավապահ մարմիններ, կան մարդիկ, եւ եղել է նման միջադեպ: Թող գնան ապացուցեն կամ հերքեն իմ ասածը, ես չեմ խառնվում այդ  գործին: Բայց եթե Լյովա Խաչատրյանն ասում է, որ նման բան չի եղել, ուրեմն եկեք հավատանք, որ որեւէ բան չի եղել ու դրանով ավարտենք, թեեւ քիչ հավատալու բան ունեմ»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ միջադեպ էր գրանցվել «Ծառուկյան» դաշինքի եւս մեկ թեկնածուի՝ ԱԺ պատգամավոր եւ Երեւանի թիվ 2 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Վահան Կարապետյանի հետ: Վերջինիս ծեծել էին ՀՀԿ-ի թեկնածու Արման Սահակյանի կողմնակիցները: Ոստիկանությունում Կարապետյանը զարմանալիորեն հերքել էր, որ իր հետ նման միջադեպ է տեղի ունեցել՝ ներկայացնելով, թե ինքն ընդամենը ընկել է: Այս դեպքերի վերաբերյալ զրուցեցինք Լյովա Խաչատրյանի հետ:

- Պարոն Խաչատրյան, փաստորեն, միջադեպը տեղի է ունեցել ձեր եւ ձեր դաշնակից Նորա Առուստամյանի կողմնակիցների միջեւ:

- Բացառվում է, մենք նորմալ հարաբերություններ ունենք, մենք համագործակցում ենք, միմյանց տեղեկություններ ենք փոխանցում, օգնում ենք: Դա հորինվածք է: Պետք է ներողություն խնդրեն նման հերյուրանքներ տարածողները: Ես չգիտեմ, թե այդպիսի լուրեր տարածելով՝ նման իրավիճակում ինչ շահեր են հետապնդում, կամ ինչ-որ մարդկանց պատվեր են կատարում: Ով ներկայացրել է, թե միջադեպը տեղի է ունեցել մեր կողմնակիցների միջեւ, թող փաստեր ներկայացնի, կամ էլ չփորձի պղտոր ջրում ձուկ որսալ: Պետք է պարզել, թե ով է եղել սադրանքի հեղինակը, պատվիրատուն: Առայժմ պարզ չէ, թե հեղինակն ով է:

- Նման տեղեկություն հայտնել է ձեր նախկին թիմակից Արագած Ախոյանը:

- Ուրեմն, հենց նրան էլ վերաբերում է ասածս: Դա պատվերով հերյուրանք է:

- Ո՞ւմ պատվերով է ասել, իշխանությունների՞: Արագած Ախոյանը հիմա ՀՀԿ-ի թեկնածուն է:

- Թե ում պատվերն է, իրեն էլ հարցրեք: Ես չեմ կարծում, թե իշխանությունների պատվերն է: Իշխանության ինչի՞ն է պետք: Իսկ առանձին մարդկա՞նց: Միգուցե:

- Ո՞ւմ նկատի ունեք:

- Դա իրեն պետք է հարցնեք, հակառակ դեպքում պետք է փաստեր ներկայացնի, իսկ եթե ոչ, ուրեմն, դա պատվերով արված հայտարարություն էր:

- Այդ դեպքում ձեր կողմնակիցներին ովքե՞ր են դանակահարել:

- Վեճի մասնակիցները, մարդիկ են, չգիտեմ ովքեր են, որոնց մասին կարող եք տեղեկություն ստանալ իրավապահ մարմիններից: Իսկ թե ով էր դանակահարողին սադրողը, դա էլ պետք է պարզվի: Ես չգիտեմ, թե ովքեր են եղել: Իշխանությա՞ն, թե մեկ այլ կուսակցության ռեյտինգային թեկնածուի սադրանքներ են եղել, որոնք, տեսնելով իմ վարկանիշը, որոնք դիմելով այդ քայլին՝ միգուցե փորձում են ջլատել մեր ուժերը՝ չհասկանալով որ նման արարքներով որեւէ արդյունքի չեն հասնի: Սա թե՛ իմ դեմ է ուղղված, թե մեր դաշինքի դեմ ընդհանրապես:

- Իսկ մինչ իրավապահ մարմինները կպարզեն, անձամբ ձեզ համար պա՞րզ է, թե ովքեր են սադրողները կամ պատվիրատուները:

- Ես էլ ինձ համար պարզելու անհրաժեշտություն ունեմ: Բայց կպարզվի, որովհետեւ փոքր գյուղ է, վաղը մյուս օրը հայտնի կդառնա, թե ով ում կողմնակիցն է, եւ ըստ այդմ հետեւությունը շատ արագ կարվի:

- Իսկ ինչպե՞ս եք մեկնաբանում Վահան Կարապետյանի հետ տեղի ունեցած միջադեպը:

- Այդ միջադեպերը դրված են Ընտրական օրենսգրքի հիմքում: Այս ԸՕ-ն հենց միայն նրա համար է, որ ժողովրդին պառակտի ու իրար դեմ հանի, որ իրար ծեծեն, սպանեն, կրակեն: Մենք արդեն հասանք նրան, որ հաց ենք սպանում: Սա առաջին անգամ եղավ: Մենք սպանեցինք հացին: Նկատի ունեմ «Հաց բերող» Արթուր Սարգսյանին: Դա չէր եղել մեր պատմության մեջ,  եղավ: 50+1 ստանալու դեպքում Սահմանադրությունը կփոխենք: Այո, կռվող երկիրը պետք է ունենա ուղղակի ժողովրդի կողմից ընտրված նախագահ՝ առաջնային մանդատով:

- Այդ դեպքում խորհրդարանական կառավարման համակարգ ներդնող սահմանադրական փոփոխությունների նախագծին ձեր խմբակցությունն ինչո՞ւ դեմ չեղավ:

- Ես դեմ եմ եղել, ես չեմ քվեարկել, եւ այդ նախագիծը պաշտպանելու որոշում չի ունեցել: Մենք խորհրդարանական համակարգի չենք անցել, մենք խուժանության ենք անցել: Այս ռեյտինգային ընտրակարգի 1600 խուժանները ժողովուրդ են խաբում:

Հ.Գ. Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեն երեկ հաղորդագրություն էր տարածել, թե մարտի 19-ին Քուչակում տեղի ունեցած միջադեպի առիթով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: «Իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ»,- ընդամենը նշված է հաղորդագրության մեջ։ Հավելենք, որ Քննչական կոմիտեի ղեկավարն է Աղվան Հովսեփյանը, որը գրեթե թշնամական հարաբերություններ ունի իր վաղեմի գործընկեր Լյովա Խաչատրյանի հետ:

Տպել
6785 դիտում

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը