Լեւոն Տեր-Պետրոսյանը բլեֆով է զբաղված, նա հավանաբար տեղ կստանա խորհրդարանում. քաղաքագետ

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ ծավալուն անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Առաջին նախագահի՝ հարցազրույցի ժամանակ հնչեցրած մտքերի վերաբերյալ armtimes.com-ը զրուցել է քաղաքագետ Լեւոն Շիրինյանի հետ:

- Պարոն Շիրինյան, Տեր-Պետրոսյանն իր հարցազրույցի հենց սկզբում նշում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չէ, այլ Հայաստանի եւ աշխարհակարգի միջեւ է: Ո՞րն է այս թեզի առաջ քաշման նպատակը:

- Արիստոտելի տրամաբանության մեջ կա նախադրյալների խեղաթյուրում: Երբ դուք նախադրյալը խեղաթյուրում եք, հետո այդ նախադրյալից բխեցումներ եք անում, իսկ բխեցումների կանոնները ճիշտ են, բայց արդյունքը խեղաթյուրված է՝ չի կարող ուրիշ բան ստացվել: Ինքը տրամաբանական այդ հնարքն է օգտագործում: Սա կլասիկ տրամաբանությամբ գիտության կանոն է եւ դա շատ դժվար է տարբերելը, որովհետեւ ճշմարիտն ու ճշմարտանմանն իրար շատ նման են: Դա քաղաքականության մեջ հաճախ հանդիպող երեւույթ է՝ առաջին հայացքից ճշմարիտ բան եք ասում, բայց դա ճշմարիտ չի: Լեւոն Տեր-Պետրոսյանն օգտագործում է քաղաքական մանիպուլյացիայի կանոններ:

Մենք որպես ժողովուրդ մեր հարցը լուծել ենք: Մեր հարցը լուծված կմնա այնքան ժամանակ մինչեւ հայկական բանակը կմնա եղած դիրքերում: Երկրորդ՝ մենք կշահենք այն ժամանակ, երբ բանակի ստորաբաժանումները կշարժվեն դեպի «թալիշական հանրապետություն» կոչված տարածք: Մենք ուրիշ տարբերակ չունենք, քան տեղաշարժվելը դեպի արեւելք, որի մասին ինքը չի մտածել, չի մտածում, հիմա էլ վախենում է, որ դա ազգային ինքնագիտակցության տարր է դառնում՝ Քուր-Արաքսյան հանրապետությունը:

Հիմա՝ աշխարհակարգի տա՞րր է, թե՞ չէ: Անպայման տարր է: Այս հարցով շահագրգիռ առաջին պետությունը Ռուսաստանն է, որը մաղձով ուզում է վերադառնալ այն սահմաններ, որից ադրբեջանցիները դուրս շպրտեցին:

- Կիսո՞ւմ եք այն տեսակետը, որ հակամարտության կարգավորումը ոչ թե հակամարտող կողմերի կամքից է կախված եղել, այլ միջնորդների եւ ինչպե՞ս եք գնահատում ՌԴ-ի միջնորդական առաքելության դերի կարեւորումը առաջին նախագահի կողմից: Նա կարծում է, որ ՌԴ-ն չի կարող հանդուրժել սրացումը, քանի որ Սիրիայի կոնֆլիկտի թիկունքում նման օջախը չի կարող ձեռնտու լինել ՌԴ-ին:

- Իր ասածով տվեք ամեն ինչ պրծեք: Ի՞նչ է իրականում կատարվում: Ռուսաստանին ադրբեջանցիները Գաբալայից շպրտել են, նա չի կարող վերադառնալ պատերազմով: Տեսնում եք, որ արդեն Դոնբասում է նահանջում: Հիմա նա նաեւ «մեր բարեկամն է»: «Մեր բարեկամները» քառօրյա պատերազմը սարքեցին, որ վերադառնան՝ չստացվեց: Հիմա աշխարհակարգի մնացած մասն ԱՄՆ է, Ֆրանսիան եւ Չինաստանը, դա աշխարհակարգի առումով եմ ասում: Թրամփից հետո այդ աշխարհակարգի կառուցվածքը չեն կարողանում հետազոտել խոշորագույն մասնագետները: Ես, օրինակ, հավատում եմ հետեւյալին՝ Եվրոպայից Հայաստան մեսիջ է գալիս, ԱՄՆ-ն այսքան տարիներ Հայաստանին չի «նեղել» եւ հետո ԱՄՆ-ն Հայաստանում տեղակայել է Մերձավոր Արեւելքում խոշորագույն դեսպանատունը, որպես շենք: Այսինքն՝ սրանք համաձայն չեն, որ ռուսական «սապոգը» ամբողջությամբ լինի այս տարածքներում: Հիմա այս պայմաններում Տեր-Պետրոսյանի խոսքով գնալ խաղաղ բանակցությունների, դրանք ազգավնաս են եւ մեր պետության, ժողովրդի շահերից չեն բխում՝ կարծում եմ ժամանակավրեպ խոսակցություն է: Մենք պետք է մտածենք առաջ շարժվելու մասին:

- Նրա խոսքով՝ Մադրիդյան սկզբունքների հետ կապված հակամարտող կողմերը վեճ չունեն, այլ առանձին հարցերի շուրջ են վեճերը:

- Ինքը սուտ է խոսում, բացահայտ, որովհետեւ Մադրիդյան սկզբունքներից երեքից ինքնորոշման իրավունքն Ադրբեջանը չի ընդունում: Ինքն ի՞նչ գիտի, ինքը, որ նախագահի պաշտոնից հրաժարական տվեց, ասեց, որ այս գործից երեք հոգի են տեղյակ: Հիմա ինքը դա չգիտի, միանշանակ չգիտի: Աշխարհի բոլոր պետությունների համար գաղտնիք չի, որ Ադրբեջանն ինքնորոշման իրավունքը չի ընդունում: Այսինքն՝ Մադրիդյան սկզբունքներից մեկը չաշխատեց: Ադրբեջանը 1991 թվականին լուծարել է ԼՂԻՄ-ը, ես հարց եմ տալիս ձեզ եւ իրեն՝ ԼՂԻՄ-ը լուծարել է, ո՞ր շրջանների մասին է Ադրբեջանի ասածը, Արցախի Հանրապետություն ընդհանրապես չկա, ինքն ի՞նչ է վերադարձնում: Լեւոն Տեր-Պետրոսյանը կամ Հայաստանում որեւէ մեկը Արցախի ԱԺ-ից կամ նախագահից լիազորագիր ունի՞ այս հարցերն այսպես քննարկելու մասին, բայց ի՞նչ է անում նա, որն այսօր հրատապ է դարձրել եւ իր համախոհներին հայ ժողովրդի ջանին է կպցրել:

Ես ենթադրում եմ, որ նա կատարում է ընտրական գործընթացում մի քայլ: Հողմաղացի դեմ պայքար է կազմակերպել, որը Ադրբեջանին տարածք վերադարձնելու մասին է, որը ինքը ոչ կարող է… երբ նախագահ էր, թող վերադարձներ: Նա Հայաստանում ընտրությունների օրակարգը փչացնում է: Մեզ համար հիմա գլխավորը նորմալ ընտրություններ անցկացնելն է ներհայկական օրակարգով: Արցախն անկախ պետություն է, մեր հարցը չի:

- Նա քննադատեց այս հարցում իր ընդդիմախոսներին՝ ասելով, որ նրանց 99 տոկոսը գաղափար անգամ չունի հակամարտության էության մասին:

- Ես այսպես եմ ասում՝ ինքը կոնֆլիկտի տեսություն ոչ գիտի, ոչ հասկանում է, ոչ էլ կարող է իմանալ: Նա ընդհանրապես կոնֆլիկտաբանությունից բան չի հասկանում, որովհետեւ կոնֆլիկտի տեսությունը մենակ հանձնելու տարբերակ չունի, չկա այդպիսի բան: Ինքը կոնֆլիկտաբանությունից բան չգիտի, հետեւապես թող լռի եւ գնա: Այսօր կոնկրետ հարց է լուծում, պարզ է չէ, որ եթե այս խոսակցությունը շարունակվի, խորհրդարանում տեղ է ստանալու, ինքը քվե ունի՞: Եթե նայում ենք, ՀԱԿ-ը կարո՞ղ է անցնել խորհրդարան, չի կարող, ուրեմն իշխանությունը պետք է թույլ տա: Ինքն էլ այդ գործն է անում՝ խաղաղության է պատրաստում հայ ժողովրդին:

- Առաջին նախագահն ասում է նաեւ, որ Մադրիդյան սկզբունքների հիման վրա առաջարկվող փուլային լուծման տարբերակին այլընտրանք չկա: Կա՞ այլընտրանք:

- Հայկական կողմը ժամանակին սխալ է արել, բայց հիմա պետք է ուղղի: Ուրեմն այս ձեւաչափը կանգնեցնելն է, ձեւը կարեւոր չի, տեխնիկական է: Մեր հարցը պետք է տեղափոխվի 1960 թվականի դեկտեմբերի 14-ին «Գաղութացված երկրներին եւ ժողովուրդներին անկախություն տալու մասին» ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի բանաձեւ տակ:

- Իրատեսակա՞ն է ձեր առաջարկած տարբերակը:

- 100 տոկոսով, եթե կռիվ ենք տալիս, իրատեսական է, եթե հանձնվել ենք… բա հայրենիք հանձնելն իրատեսակա՞ն է: Հենա ապրիլին թող բանակը փախներ, փախա՞վ: Ուրեմն սա է՝ տեղափոխում են այս բանաձեւի ոլորտ: Սա պաշտպանում է Արցախի ինքնորոշման իրավունքը, քանի որ Ադրբեջանը լուծարել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզը, նրա սահմաններն այլեւս հայտնի չեն, դա կապել Մոսկվայի որոշման հետ՝ մի քիչ էլ հետ բերելու բան ունենք: Որպեսզի այլընտրանքի գնալ, ես առաջարկում եմ հայկական կողմին դադարեցնել պարտության մասին խոսելը, պատրաստվել հարձակման: Սա այլընտրա՞նք է, թե՞ չէ: Լեւոն Տեր-Պետրոսյանի համար շատ վատ այլընտրանք է, բայց այլընտրանք է չէ՞:

- Հասարակությունը պատերազմ չի ուզում:

- Ուրեմն նայեք՝ որքան պաշտպանենք իրեն այնքան թուլանալու ենք: Պատերազմները լինում են այն ժամանակ, երբ որեւէ մի կողմ թուլանում է: Այս տեսակետը բանակը բարոյալքում է: 25 տարի է ասում են՝ Ադրբեջանը հզորանալու է, մենք թուլանալու ենք: Բացի ապրիլյան պատերազմից հետո կորցրած մի քանի հեկտարը մենք հող ե՞նք հանձնել, Ադրբեջանը կարողացե՞լ է հաղթել:

- Ներկայից ձեւաչափով, եթե Հայաստանի իշխանություններն ասեն, որ պատրաստ են ստորագրել Մադրիդյան սկզբունքների հիմա վրա կազմված փաստաթուղթ, ապա հակամարտության կարգավորումը արագ լուծում կստանա՝ այսպես է կարծում առաջին նախագահը:

- Լուծում չի ստանա: Մադրիդյան սկզբունքը կազմել են այնպես, որ այդ հարցը չլուծվի՝ տարածքային ամբողջականություն եւ ազգերի ինքնորոշման իրավունք, այն էլ՝ խաղաղ: Ինքը բլեֆով է զբաղված, ներքաղաքական օրակարգն ընտրությունների նախօրյակին տեղափոխում է ուրիշ տեղ, դրա համար ինքը հավանաբար տեղ կստանա խորհրդարանում:

Տպել
11295 դիտում

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին