Ուղեցույց. ազատ եւ պատասխանատու միտինգներ

22/03/2017 schedule16:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մարտի 23-ի համարում

Հայտնի է, որ իշխանությունները որոշել են կանխել ընդդիմության կողմից առաջիկայում իրականացվելիք բողոքի զանգվածային միջոցառումները: Բայց, քանի որ Հայաստանը ԵԽ անդամ է, եւ մենք կառուցում ենք օրինաց երկիր, իշխանությունները որոշել են ոչ թե իրենց ցանկությունները տեղավորել օրենքի շրջանակներում, այլ գրել օրենք, որը կհամապատասխանի իրենց ցանկություններին:  Հենց այդպիսին է մարտի 17-ին կառավարության կողմից ԱԺ ուղարկված «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու կարգի մասին» օրենքի նախագիծը: Քանի որ մենք արդեն անդրադարձել ենք այդ նախագծի նախնական տարբերակին, կխոսենք հիմնականում այն նորամուծությունների մասին, որոնք իրականացրել են օրենքի հեղինակները՝ Ազգային ժողով ուղարկելուց առաջ. մանավանդ որ՝ նախկինում մեր կողմից հիշատակված կետերը պահպանվել են:

Անշուշտ, ամենացնցողը «Հրապարակային միջոցառման կազմակերպիչների իրավունքներն ու պարտականությունները» գլխում կատարված լրացումն է: Այս գլխի երրորդ հոդվածի 7-րդ կետում նշված է, որ կազմակերպիչը պարտավոր է «ապահովել հրապարակային միջոցառման տարածքի, գույքի, ծառերի, թփերի, կանաչապատ տարածքների անվնասությունը»: Այսինքն, եթե հանրահավաքի մասնակիցներից որեւէ մեկը, պատահմամբ կամ միտումնավոր, տրորի որեւէ խոտ, պոկի ծառի մի տերեւ, դա կարող է պատճառ դառնալ սույն հանրահավաքի դադարեցման, քանի որ օրենքի 14-րդ հոդվածում ասված է, որ հրապարակային միջոցառումը կարող է դադարեցվել, եթե գույքային վնաս է հասցվել պետությանը կամ համայնքին:

Մեկ այլ կետով կազմակերպիչը պարտավորվում է «ապահովել հրապարակային միջոցառման տարածքում գտնվող կամ նրան հարող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների շենքերի, շինությունների կամ այլ աշխատանքային տարածքների, նաեւ քաղաքացիների տների, բնակարանների կամ այլ տարածքների ազատ մուտքն ու ելքը»: Սա ակնհայտորեն ուղղված է նախագահական նստավայրի դիմաց անժամկետ նստացույց հայտարարելու ընդդիմության ցանկությունը խափանելուն, քանի որ այդ դեպքում կազմակերպիչների բուն նպատակներից մեկն էլ հենց նախագահական նստավայր  ազատ մուտքն ու ելքը արգելելն է: Նախագահական նստավայրի դիմաց միջոցառումներ անցկացնելը արգելելուն է ուղղված նաեւ օրենքի 9-րդ հոդվածը, որը վերնագրված է՝ «Հրապարակային միջոցառման անցկացման սահմանափակումները»:

Այդ հոդվածի 3-րդ կետի 4-րդ ենթակետն ասում է. «Արգելվում է հրապարակային միջոցառումների կազմակերպումը ՀՀ կառավարության կողմից սահմանված պետական հատուկ նշանակություն ունեցող օբյեկտների տարածքում եւ այդ տարածքներից ոչ մոտ, քան 50 մետր հեռավորության վրա»: Թե՛ ԱԺ շենքը, թե՛ նախագահի նստավայրը հատուկ նշանակություն ունեցող օբյեկտներ են, եւ օրենքի հեղինակները հենց սկզբից ընդդիմության ներկայացուցիչներին առաջարկում են այդ կողմերը չերեւալ: Հետաքրքիր մտորումներ է առաջացնում օրենքի 13-րդ հոդվածի 1-ին կետը, ուր ասվում է. «Լիազոր մարմնի որոշմամբ զանգվածային հրապարակային միջոցառումն արգելվում է, եթե իրազեկման մեջ նշված օրը, ժամը եւ նշված վայրում զանգվածային հրապարակային միջոցառման անցկացումը իրական (ռեալ) վտանգ կարող է սպառնալ այլ անձանց կյանքին, առողջությանը կամ գույքին»:

Ընդդիմության հանրահավաքներում բազմիցս նշվում է, որ իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ պետք է հայտնվեն մեկուսարանում, որ ժողովրդի միջոցներով գնված նրանց սեփականությունը պետք է վերադարձվի ժողովրդին: Եթե այդ հանրահավաքը դիտենք որպես այդ նպատակին հասնելու միջոց, ապա պետք է նկատի ունենալ, որ դա լուրջ վնաս կարող է պատճառել առողջությանը, քանի որ իշխանավորները կարող են նյարդայնանալ, իսկ մեկուսարանում հայտնվելու դեպքում՝ ունենալ ավելի լուրջ առողջական խնդիրներ, իսկ գույքին հասցվող վնասը շատ ավելի մեծ կարող է լինել: Նույն հոդվածի մեկ այլ կետում ասված է. «Լիազոր մարմնի որոշմամբ զանգվածային հրապարակային միջոցառումն արգելվում է, եթե անցկացվելիք հրապարակային միջոցառման տարածքի հարեւանությամբ կամ անմիջական մոտակայքում նույն օրը եւ նույն ժամերին տեղի է ունենալու կազմակերպչի ընդդիմադիր անձանց թույլատրված հրապարակային այլ միջոցառում, որը չի բացառում ընդդիմադիր ուժերի ընդհարումը»:

Եթե առարկայորեն պատկերացնենք այս հոդվածը, ապա ստացվում է, որ եթե ընդդիմությունը ցանկանա երթով գնալ նախագահի նստավայր կամ հանրահավաք անել հենց այնտեղ, սակայն պարզվի, որ ՕԵԿ-ը կամ ՀՅԴ-ն այնտեղ շաբաթօրյակ են անցկացնում՝ կանաչապատելով տարածքը, ապա ընդդիմության հանրահավաք անելու ցանկությունը կմերժվի: Ինչպես ինքներդ տեսնում եք, ոչ միայն իշխանափոխություն, այլ մեկ առանձին վերցված երթ կամ հանրահավաք սույն օրենքի շրջանակներում անցկացնելը գրեթե բացառված է, չհաշված բոլոր այն սահմանափակումները, որոնք արդեն ներկայացրել էինք մեր նախորդ հրապարակման մեջ:

Բայց որպեսզի չստացվի, որ այս օրենքը միակողմանի է, մեջբերենք նաեւ իրավապահ մարմինների գործունեությունը սահմանափակող մի հոդված: Օրենքի 8-րդ հոդվածի երկրորդ կետում ասված է. «Իրավապահները պարտավոր են զանգվածային, հրապարակային միջոցառման մասնակիցներին հրապարակայնորեն չցուցադրել զենք, ռազմամթերք, հարկադրանքի հատուկ միջոցներ»: Ոստիկանության զինանոցում օգտագործվող փշալարերը, մետաղյա վահանները, ռետինե մահակները, ջրցան մեքենաները հարկադրանքի հատուկ միջոցներ են: Թե դրանք իրավապահ մարմինները որտեղ պետք է պահեն կամ ցուցադրելու դեպքում ինչ պատժի պետք է արժանանան, օրենքը չի մանրամասնում. առավել եւս, որ վերոնշյալ սահմանափակումներից հետո հիշյալ հարկադրանքի միջոցների կարիքն առանձնապես չի էլ զգացվի:

Ավետիս Բաբաջանյան

Տպել
623 դիտում

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը