Արծվիկի երգի հեղինակը ես չեմ. Եսայի Ալթունյանը դիմում է իրեն քննադատողներին

22/03/2017 schedule21:58

Վերջին օրերին երգիչ Եսայի Ալթունյանը լուրջ քննադատության է արժանացել իր ֆրանսիացի, հայ եւ ամերիկահայ երկրպագուների կողմից: Նա Հանրային հեռուստաընկերության «Դեպի Եվրատեսիլ» նախագծում հաղթող դարձած Արծվիկի մարզիչն էր, եւ շատերը կարծել են, որ նա է հեղինակել «Fly with Me» երգը, որը երգչուհին ներկայացնելու է «Եվրատեսիլ 2017»-ում: Երգն իր տեսահոլովակով հանրության դատին է հանձնվել մարտի 18-ին եւ մեծ աղմուկ բարձրացրել համացանցում: Armtimes.com-ի հետ զրույցում «Եվրատեսիլ 2015»-ում «Genealogy» խմբի կազմում Հայաստանը ներկայացրած Եսային նշեց, որ Արծվիկի հետ չի աշխատել «Fly with Me» երգի շուրջ:

«Երգի երաժշտության հեղինակն ու պրոդյուսերը ես չեմ: Անկեղծ ասած, մտածում էի, որպես ժյուրիի հաղթող հնարավորություն կունենամ աջակցելու, իմ մեծ փորձով օժանդակելու եւ ուղորդելու Արծվիկին, ինչպես արել եմ «Դեպի Եվրատեսիլի» ընթացքում: Այն ժամանակ ոչ մի երգ պատահական չէր, յուրաքանչյուր երգ հարմարեցնում էի նրա ձայնային տեմբրին ու առանձնահատկություններին: Դա մեծ դեր խաղաց մեր հաղթանակի հարցում»,- ասաց նա:

Բացի այն, որ երկրպագուներին դուր չի եկել տեսահոլովակը՝ շատերը նաեւ համարում են, որ ստեղծագործությունը թույլ է եւ չի համապատասխանում Արծվիկի հզոր ձայնային տվյալներին: Եսային նույնպես համաձայն է, որ կարելի էր այնպիսի երգ ընտրել, որն Արծվիկին եվրոպական բեմում իր ողջ տաղանդը ցուցադրելու հնարավորություն կտար:

«Արծվիկը հրաշալի երգչուհի է ու հզոր ձայն ունի, բայց դա այդքան էլ չի երեւում այս երգում: Օգտագործվել է նրա ձայնի մոտ 30%-ը միայն: Երգի եւ տեսահոլովակի մասին շատ բան չեմ կարող ասել, հարգում եմ այն թիմային աշխատանքը, որը տարվել է, թեեւ ճիշտ է, որ ես այլ կերպ կանեի ամեն ինչ՝ եւ՛ երաժշտական, եւ՛ վիզուալ առումներով»,- ասաց նա:

Մրցույթում Արծվիկի շանսերի վերաբերյալ կանխատեսումներ Եսային չի կարողանում անել: Ըստ նրա՝ դա, ինչպես ամեն տարի, կախված կլինի նրանից, թե ինչ տրամադրություն կունենան ժյուրիի անդամները եւ հանրությունը: Նա հաջողություն է մաղթում Արծվիկին, ինչպես նաեւ Կիպրոսի հայազգի ներկայացուցչին:

«Շատ եմ ուզում, որ այս տարի մեծ հաջողություն ունենանք, աղոթում ու աջակցում եմ Հայաստանին: Ինչ վերաբերում է մյուսներին, ցավոք բոլոր երգերը չեմ լսել, բայց գիտեմ, որ սփյուռքահայ երգիչ ունենք, որը ներկայացնում է Կիպրոսը, անունը Հովիգ է: Շատ հավանում եմ նրա երգի գործիքավորումն ու կրկներգը: Այս տարի երկրպագելու եմ Հայաստանին ու Կիպրոսին»,- ասաց նա:

«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթն անցկացվելու է Ուկրաինայի մայրաքղաք Կեւում: Կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 9-ին եւ 11-ին, իսկ եզրափակիչը՝ 13-ին: Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում:

Տպել
1978 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին