Նրանց դեմ խաղ չկա. հայկական լոբու գաղտնիքը

23/03/2017 schedule16:57

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մարտի 24-ի համարում

Շատերին թվում է, որ Հայաստանը եւ աշխարհի շատ երկրներ պարտադրված են կատարել աշխարհի թիվ մեկ գերտերության՝ ԱՄՆ-ի թելադրանքը: Սակայն երեկ Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի Եղիշե Չարենցի անվան լսարանում ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանի ելույթից պարզ դարձավ, որ իրականում Միացյալ Նահանգները, եթե ոչ ամբողջությամբ, ապա մասսամբ, ղեկավարվում է տեղի հայկական լոբբիի, մասնավորապես՝ Վաշինգտոնի Հայ դատի հանձնախմբի կողմից: Պարոն Մանոյանը տեղեկացրեց, որ չնայած Միացյալ Նահանգների կառավարությունը ամեն տարի ձգտում է պակասեցնել Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնության չափերը, սակայն Հայ դատի հանձնախմբին միշտ հաջողվում է այնպես անել, որ կառավարությանը հակառակ՝ կոնգրեսը մեծացնի Հայաստանին հատկացվող օգնության չափը:

Հայ դատի հանձնախմբի ջանքերով՝ կոնգրեսը որոշել է տարեկան 4 միլիոն դոլարի ֆինանսական օժանդակություն հատկացնել Լեռնային Ղարաբաղին, իսկ երբ անցյալ տարի Սպիտակ տունը չի ցանկացել այս որոշումը կատարել, կրկին միջամտել է Հայ դատի հանձնախումբը, եւ կրկին ԱՄՆ կառավարությունը ստիպված է եղել տեղի տալ: Հայ դատի հանձնախմբի գործունեության արդյունքում է ընդունվել 907 բանաձեւը, որը արգելել է ԱՄՆ կառավարությանը՝ ուղղակի ֆինանսական օգնություն տրամադրել Ադրբեջանին: Ճիշտ է, այդ կառավարությունը, օգտվելով 2001 թվականի սեպտեմբերի 11-ի իրադարձություններից, կարողացել է բանաձեւը շրջանցել, սակայն այս դեպքում էլ՝ էլի հայերը օգտվել են:

«2001 թվականի սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո Սպիտակ տանը հաջողվեց վերացնել 907 բանաձեւը, որը ԱՄՆ նախագահին եթե ոչ ամբողջովին, այլ առնվազն հնարավորություն տվեց ռազմական օգնություն տրամադրելու Ադրբեջանին, ինչպես նաեւ Հայաստանին: Մինչեւ այդ հոդվածի վերացումը Պենտագոնը մերժում էր որեւէ ռազմական օժանդակություն տրամադրել Հայաստանին՝ առարկելով, որ պետք է հավասարություն պահպանել, քանի որ՝ եթե Հայաստանին օժանդակություն են տալիս, ապա պետք է Ադրբեջանին էլ տան, բայց քանի որ Ադրբեջանին չեն կարող տալ, ուրեմն՝ Հայաստանին էլ չեն կարող տալ»,-շատ մանրամասն բացատրում էր պարոն Մանոյանը Հայ դատի գրասենյակի ազդեցության չափից ապշած ուսանողությանը:

Բայց երբ սկսեցին Ադրբեջանին տալ, տվեցին երեք-չորս անգամ ավելի, քան Հայաստանին, եւ հիմա Հայ դատի հանձնախումբը զբաղված է այդ հավասարության վերականգնմամբ: Շատ կարեւոր աշխատանքով է զբաղված երկու տարի առաջ Բրյուսելում բացված Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը, որն ամեն ինչ անում է, որ Թուրքիան հանկարծ չդառնա Եվրամիության անդամ: «Որովհետեւ համոզված ենք, որ այդ դեպքում, եթե Թուրքիան դարձավ Եվրամիության անդամ, ԵՄ-ն կդադարի լինել այն, ինչ կա այսօր, նաեւ հայության, Հայաստանի համար Եվրամիությունը շատ ավելի դժվար դաշտ կլինի»,-շատ լուրջ տոնով բացատրում էր Մանոյանը՝ ավելացնելով, որ ՀՅԴ Հայ դատի գրասենյակների նպատակն այն է, որ Հայաստանը անդամակցի ԵՄ-ին:

Մենք չենք ուզում ընկեր Մանոյանին ասել, որ միայն Թուրքիայի ԵՄ-ին անդամակցելու դեպքում է, որ Հայաստանը ընդհանուր սահման կունենա Եվրամիության հետ, այլ ուզում ենք ընդամենը հիշեցնել, որ ԵՄ-ի անդամ ոչ մի երկրում ապօրինի ընտրված նախագահ եւ հարեւանների նկատմամբ թշնամանք հրահրող կառավարող կուսակցություն չկա: Իհարկե, Կիրո Մանոյանը հայտարարեց, որ Վրաստանը մեր ռազմավարական գործընկերն է, բայց միայն նրա համար, որովհետեւ մտածում է. «Ավելի լավ է՝ լինի մեզ հետ, քան՝ մեր թշնամու հետ»: Հստակեցնելով Հայ դատի հետագա զարգացումները՝ այդ գործի գիտակ Մանոյանը ասաց. «Այսօր համոզված ենք, որ հասել ենք մի հանգրվանի, որ շեշտը դնենք Թուրքիայի պատասխանատվության վրա եւ հետզհետե պետք է համոզել այլ պետությունների, որ ցեղասպանության պատասխանատուն ներկա Թուրքիան է, որ Թուրքիան չի կարող չպատժվել ոճիրի համար, եւ այդ ոճիրի համար ինչ-որ ձեւով հատուցում կատարի, ներառյալ՝ նյութական, բայց ոչ միայն, այլ նաեւ՝ հողային: Եւ կարծում եմ, որ հողային հարցը երբ լուծվի՝ ե՛ւ Հայաստանի ժողովրդին, ե՛ւ Սփյուռքի ժողովրդին մեծ բան կտա»:

Ավետիս Բաբաջանյան

Տպել
1003 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց