Մինչեւ նոր մրցաշրջանը նորաստեղծ «Լոռի» ֆուտբոլային ակումբը պետք է լուծի ֆինանսական հարցերը

23/03/2017 schedule19:19

Հիմնական խնդիրը, որը Լոռու մարզի Վանաձոր քաղաքը ներկայացնող նորաստեղծ «Լոռի» ֆուտբոլային ակումբը պետք է լուծի մինչեւ 2017-18 մրցաշրջանի մեկնարկը, ֆինանսականն է: Թիմը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից հաջորդ մրցաշրջանում Հայաստանի Բարձրագույն խմբում հանդես գալու արտոնագիր է ստացել, սակայն դեռեւս պետք է ֆինանսական միջոցներ, ինչպես նաեւ ֆուտբոլիստներ եւ մարզիչ գտնի: Armtimes.com-ի հետ զրույցում ակումբի հիմնադիր եւ նախագահ, ՀՖՖ գործկոմի անդամ Թովմաս Գրիգորյանը նշեց, որ այս շրջանում ակումբն ակտիվ աշխատանքներ է տանում բոլոր ուղղություններով եւ, առաջին հերթին, զբաղվում է ֆինանսական հարցերով:

««Լոռի» թիմի ճակատագիրն այս պահին քննարկման փուլում է: Այնպես չէ, որ 100%-ով լուծված է: Փորձում ենք ամեն ինչ անել, որ թիմն այս տարի մասնակցի առաջնությանը: Բազում կազմակերպչական խնդիրներ կան: Չեմ ցանկանում փակագծերը բացել, բայց բանակցային փուլում է, մոտ ժամանակներս այդ հարցերը լուծումներ կստանան, եւ մենք կտեղեկացնենք: Փորձում ենք համագործակցել տարբեր գործարարների, կազմակերպությունների հետ»,- ասաց նա:

Զուգահեռաբար ընթանում են նաեւ ֆուտբոլիստներ եւ մարզիչ գտնելու աշխատանքները: Թովմաս Գրիգորյանը նշում է, որ ամենայն հավանականությամբ, թիմը կհամալրվի թե՛ տեղի եւ թե՛ արտասահմանցի խաղացողներով, իսկ մարզիչը կլինի արտասահմանցի: Այս պահին մարզչի մի քանի թեկնածու կա:

«Կան տարբերակներ: Անգամ ժամանել էին Հայաստան, ուսումնասիրել են տեղի թիմերը, նայել են առաջնության խաղերը: Քննարկումներ են ընթանում, բայց անուններ չեմ կարող տալ գործարքին վնաս չպատճառելու համար»,- ասաց նա՝ հաստատելով, որ թեկնածուներից մեկը, որը ժամանել էր Հայաստան սլովակ մասնագետ Յոզեֆ Վուկուշիչն է:

Եթե «Լոռին» հասցնի լուծել բոլոր խնդիրները եւ մասնակցի առաջնությանը, մեկնարկում թիմը հանդես կգա Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի կամ մեկ այլ խաղադաշտում: Այդ ընթացքում կընթանան Վանաձորի քաղաքային մարզադաշտի վերակառուցման աշխատանքները:  

«Այժմ սկսվել են Վանաձորի քաղաքային մարզադաշտի վերակառուցման նախապատրաստական աշխատանքները: Ամենայն հավանականությամբ այն կավարտվի աշնանը, այսինքն՝ մենք մի քանի խաղ կանցկացնենք ակադեմիայում կամ փոխարինող մարզադաշտում»,- ասաց Թովմաս Գրիգորյանը:

Նա նաեւ նշեց, որ նորաստեղծ ակումբն իր առջեւ լուրջ նպատակներ է դնելու: Ունենալու են ամբիցիոզ ծրագիր եւ ամեն ինչ անելու են այն իրականացնելու համար: Մարզի ղեկավարությունը եւ բնակչությունը շատ ոգեւորված է, եւ այդպիսով նրանք փորձելու են արդարացնել նրանց սպասելիքները:

Թովմաս Գրիգորյանը հատուկ անդրադարձավ նաեւ ակումբի անվանը: Նա նշեց, որ այն ֆուտբոլասերներն են ընտրել: Սոցիալական ցանցերում իրենք քվեարկություն են անցկացրել «Լոռի» եւ «Վանաձոր» անունների միջեւ, եւ մարդիկ նախապատվությունը տվել են առաջինին:

«Մենք չցանկացանք պարտադրել մեր ցանկացած անունը, եւ քվեարկության դրեցինք «Վանաձոր» եւ «Լոռի» անունները: Զգալի առավելությամբ հաղթեց «Լոռի» անունը: Անկեղծ ասած, ինձ էլ էր այդ անունը հոգեհարազատ, բայց ուզում էի, որ ֆուտբոլասերն ինքը որոշի, այս դեպքում մեր ցանկությունները համընկան»,- ասաց նա:

Բացի «Լոռի» ակումբից՝ 2017-2018 մրցաշրջանում Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես գալու իրավունք է ստացել նաեւ Առաջին խմբում հանդես եկող «Էրեբունին»: Հետեւաբար՝ Բարձրագույն խումբը, որն «Ուլիսի» եւ «Միկայի» լուծարումից հետո մնացել էր 6 թիմով, կրկին 8 թիմ կունենա:

Տպել
2248 դիտում

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը