Ճանապարհ Սերժ Սարգսյանի համար. արդյո՞ք պաշտպանության նախարարը ռիսկի կդիմի

24/03/2017 schedule17:45

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մարտի 25-ի համարում

Դեռ մեկ շաբաթ առաջ սկսված կադրային փոփոխությունները շարունակվում են: Նշյալ փոփոխությունների տրամաբանությունն ու դրդապատճառները տարբեր են: Եթե ուժային կառույցներում գործող նախագահը կադրային տեղաշարժեր է կատարում այդ կառույցներն իրեն առավելագույնս նվիրված մարդկանցով լցնելու համար, որոնք, ներքաղաքական ցանկացած անկայունության դեպքում, կկատարեն Ռոբերտ Քոչարյանի ցանկացած հրամանը, ապա որոշ կադրային փոփոխություններ արվում են ներքաղաքական հնարավոր ցնցումները կանխելու կամ դրանք գոնե նվազագույնի հասցնելու համար: Մասնավորապես, կառավարության անդամների մարզային այցերի ժամանակ պարզվեց, որ ժողովրդի թիվ մեկ թշնամին Գագիկ Մարտիրոսյանն է:

Ու չնայած շատերն են նշում, որ կառավարման համակարգի պրոֆեսիոնալներից է, սակայն վարկածներից մեկի համաձայն՝ նա պաշտոնանկ արվեց ժողովրդի զայրույթը մասամբ մեղմելու եւ ուշադրությունը շեղելու համար: Նույն տրամաբանությամբ առաջիկա օրերին պաշտոնանկ կարվի քաղաքաշինության նախարար Արա Արամյանը: Մեր տեղեկություններով, նախագահ Քոչարյանը մի քանի օր ժամանակ է տվել Արթուր Բաղդասարյանին՝ քաղաքաշինության նախարարի նոր թեկնածու առաջադրելու համար, որի զավակը ատրճանակով դեմարշներ չի կազմակերպի քաղաքի փողոցներում: Արամյանի պաշտոնանկությամբ նախագահը կփորձի հասարակության մեջ վերականգնել արդար թագավորի իմիտիացիան, որը չի կարող հանդուրժել «հաբռգած» սերունդ դաստիարակող պաշտոնյայի:

Ի դեպ, ընտանեկան մշակույթի եւ դաստիարակության մասին Կենտրոն համայնքում Քոչարյանի արած հայտարարությունից հետո արդեն իսկ ակնհայտ էր, որ Արամյանի գործերը վատ են: Առաջիկա օրերին պաշտոնանկ կարվի նաեւ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Դավիթ Վարդանյանը: Դեռ հայտնի չէ, թե ով կնշանակվի նշյալ վարչության պետ: Ի դեպ, չի բացառվում նաեւ, որ պետական գույքի կառավարման վարչությունն ընդհանրապես լուծարվի, եւ  այդ գործառույթներն ստանձնի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունը: Երեկ մեզ հետ զրույցում Դավիթ Վարդանյանն ասաց, որ բնավ ծանր չի տանում իր պաշտոնանկության մասին մեր ունեցած տեղեկությունը: «Իրենց որոշելիքն է: Ինչ է, ուզում եք «ծաղկեցնե՞լ» այդ հարցը»,- իր հարցը չծաղկեցնելու կողմնակից է Դավիթ Վարդանյանը:

Այդուհանդերձ, առաջիկա նշանակումների մեջ կա մեկը, որն արժանի է հատուկ ուշադրության: Մեր ունեցած տեղեկություններով, այսօր կառավարությունը Սյունիքի մարզպետ Էդիկ Բարսեղյանին պաշտոնանկ է անելու եւ Սյունիքի մարզպետ է նշանակելու ԱԺ պատգամավոր Սուրիկ Խաչատրյանին: Այս նշանակումը հետաքրքիր է երկու հանգամանքով. նա՛խ, մարտի 1-ին Գորիսում տեղի ունեցած սպանությունը, որը կատարել էին Սուրիկ Խաչատրյանի երկու եղբոր որդիները, դեռ լարվածության մեջ է պահում ողջ Գորիսը: Ու եթե լարված այս մթնոլորոտում նման նշանակում է արվում, ուրեմն՝ դա խիստ հեռահար նպատակներ ունի:

Երբ ՄԱԱ-ում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, այլեւս անկախ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը հայտարարեց, որ դե ֆակտո երկրի երկրորդ դեմքը հանդիսացող Սերժ Սարգսյանը ճիշտ կլինի, որ նաեւ դե յուրե դառնա երկրի երկրորդ դեմք, այսինքն՝ ԱԺ նախագահ, պատգամավորի այս դիտարկումը քաղաքական վերլուծաբաններին լուրջ մտորումների տեղիք տվեց: Ոմանք կանխատեսում էին, որ Սերժ Սարգսյանը ճանապարհներ կփնտրի ԱԺ նախագահ դառնալու համար: Սուրիկ Խաչատրյանի նշանակումը Սյունիքի մարզպետի պաշտոնում՝ Սերժ Սարգսյանի համար բացում է դեպի Աժ նախագահի աթոռ տանող ճանապարհը:

Բնավ չի բացառվում այն տարբերակը, որ մեծամասնական ընտրակարգով թիվ 52 ընտրատարածքից պատգամավոր առաջադրված Սուրիկ Խաչատրյանի փոխարեն, որը, մարզպետ նշանակվելուց հետո, վար է դնելու պատգամավորական իր մանդատը, նույն այդ ընտրատարածքում իր թեկնածությունն առաջադրի Սերժ Սարգսյանը: Ի դեպ, թիվ 52 ընտրատարածքը ներառում է Գորիսը՝ հարակից 13 գյուղերով, որոնց մեջ է մտնում նաեւ Սերժ Սարգսյանի ծննդավայրը՝ Տեղ գյուղը: Իհարկե, պատգամավորության թեկնածու առաջադրվելու համար Սերժ Սարգսյանը պետք է վար դնի նախարարական իր լիազորությունները, որը դժվար է ռիսկային քայլ չհամարելը:

Այդուհանդերձ, կարող է հարց ծագել՝ անգամ պատգամավոր ընտրվելուց հետո ի՞նչ մեխանիզմներով է հնարավոր, որ Սերժ Սարգսյանը դառնա ԱԺ նախագահ, քանզի ո՛չ Սահմանադրությունը եւ ո՛չ էլ ԱԺ կանոնակարգը ԱԺ նախագահի պաշտոնանկության մեխանիզմ չեն ենթադրում. խորհրդարանի նախագահին փոխելու միակ տարբերակն այն է, որ ԱԺ նախագահն ինքը ներկայացնի իր հրաժարականը, որը պետք է դրվի քվեարկության: Սակայն գաղտնիք չէ, որ մեզանում նման հարցերը լուծվում են բնավ ոչ Սահմանադրության եւ օրենքների տարածքներում. եթե պետք լինի, որ Արթուր Բաղդասարյանն ինքնակամ առաջադրի իր հրաժարականի հարցը, ապա դա լուծվելու է բացառապես «պարտադրանքի» մեթոդով, որը մեզանում գործում է անվրեպ:

Ինչեւէ, այն պահից, երբ ԱԺ-ն ԿԸՀ կուղարկի համապատասխան գրություն՝ Սուրիկ Խաչատրյանի պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ, ինչպես մեզ փոխանցեց ԿԸՀ իրավաբան Նունե Հովհաննիսյանը՝ այդ ընտրատարածքում կնշանակվի լրացուցիչ ընտրություն, որը, համաձայն օրենքի, պետք է տեղի ունենա տվյալ ընտրատարածքում մանդատը թափուր մնալուց հետո՝ 80-օրյա ժամկետում: Իսկ համաձայն օրենքի, ամենասեղմ ժամկետը, որի ընթացքում կարող է նշանակվել քվեարկությունը, մանդատը թափուր մնալուց հետո 70-րդ օրն է:

Այսինքն, եթե երկուշաբթի օրը ԿԸՀ-ն ստանա  Սուրիկ Խաչատրյանի պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին համապատասխան գրություն, ապա թիվ 52 ընտրատարածքում լրացուցիչ ընտրությունները տեղի կունենան հունիսի երկրորդ կեսին: Իսկ մինչ այդ, արդեն ապրիլ-մայիսին պարզ կլինի, թե ներքաղաքական զարգացումներն ինչ հունով են գնում, որն էլ որոշիչ է լինելու Սերժ Սարգսյանի հետագա քայլերի  համար: Ի դեպ, երեկ, մեզ հետ զրույցում, առայժմ դեռ ԱԺ պատգամավոր Սուրիկ Խաչատրյանը հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ իր Սյունիքի մարզպետ նշանակվելու կապակցությամբ` մինչեւ չլինի իր նշանակման պաշտոնական հրամանագիրը:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1325 դիտում

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին