Ուրիշ երկիր. հասարակածի գերիները

24/03/2017 schedule17:50

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մարտի 25-ի համարում

Հասարակածային Գվինեայում կալանված վեց հայ օդաչուների առողջական վիճակը եւ ինքնազգացողությունը, նրանց հետ հանդիպելուց հետո, վերջիններիս փաստաբանները գնահատել են բավարար: Հիշեցնենք, որ Հասարակածային Գվինեայի իրավապահները վեց հայ օդաչուներին ձերբակալել էին մարտի 7-ի ուշ երեկոյան. նրանց հետ միասին կալանվել են եւս 9 այլ անձինք: Գվինեայի իրավապահները սկզբում ձերբակալվածներին մեղադրել էին իրենց երկրում հեղաշրջման փորձ նախապատրաստելու մեջ, իսկ մի քանի օր առաջ էլ Գվինեայի իշխանություններն այս անգամ հայտարարել են, թե հայ օդաչուներն, իբր, զբաղվել են լրտեսությամբ: Բացառված չէ, որ մեր օդաչուների ազատ արձակման հարցը լուծելու նպատակով, գալիք շաբաթվա սկզբին, Գվինեա մեկնեն նաեւ ՀՀ-ն ներկայացնող դիվանագետներ:

ԱԳՆ մամուլի խոսնակ Համլետ Գասպարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ՀՀ դիվանագետների մեկնման հարցը պայմանավորված է աֆրիկյան երկրում արդեն իսկ մեր օդաչուների խնդրով զբաղվող փաստաբանների եւ երրորդ երկրների, մասնավորապես՝ Գերմանիայի եւ Ֆրանսիայի դեսպանությունների աշխատանքի արդյունքներով: Այսինքն, եթե նրանք որոշեն, որ հայ օդաչուների ազատ արձակման խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է հայ դիվանագետների միջամտությունը, ապա Գվինեա կմեկնեն Եգիպտոսում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը եւ եւս մեկ դիվանագետ՝ Երեւանից: Այնուամենայնիվ, ինչպես են հայ օդաչուները հայտնվել աֆրիկյան այդ երկրում: Կալանավորված հայ օդաչուները Գվինեա են մեկնել այս տարեսկզբին՝ «Դվին կոնցեռն» ՓԲԸ-ին պատկանող «Ան-12» տիպի ինքնաթիռով:

Նշված ընկերության փոխնախագահ Տիգրան Սարգսյանի մեզ տրամադրած տվյալների համաձայն, դեռեւս նախորդ տարվա վերջին իրենց եւ գերմանական «CAL GMBH» ընկերության միջեւ կնքվել է պայմանագիր, որով «Ան-12» ինքնաթիռը վարձակալությամբ տրվել է գերմանական ընկերությանը: Իսկ բուն չվերթերի կազմակերպման հարցերը կարգավորվել են գերմանական վերը նշված ընկերության եւ հայկական «Տիգա էյր» ավիաընկերության միջեւ կնքված պայմանագրով: Ավիաընկերությունը փաստացի «Դվին կոնցեռնի» մաս է կազմում կամ, ինչպես ձեւակերպեց Տ. Սարգսյանը, իրենց կոնցեռնի հիմնադիրներից մեկն է: Ինչեւէ, այս տարվա հունվարի 8-ին «Ան-12»-ը վեց հոգուց բաղկացած անձնակազմով մեկնել է Գվինեայի մայրաքաղաք Մալաբո: «Տիգա էյր» ավիաընկերության տնօրեն Բորիս Ավագյանի մեզ տրամադրած տվյալներով՝ անձնակազմի չորս անդամներն օդաչուներ են, իսկ երկուսը՝ բորտինժեներներ:

Նրանց անունները չենք հրապարակում հարազատներին ավելորդ ապրումներից զերծ պահելու նկատառումներով: Հայկական անձնակազմի կողմից իրականացված վերջին չվերթը, որի մասին «Տիգա էյր»-ում տվյալներ ունեն, եղել է մարտի 5-ին իրականացված Դուալա (Կամերունին պատկանող Հնդկական օվկիանոսի ափին տեղակայված քաղաք է) - Մալաբո չվերթը: Դրանից հետո «Ան-12»-ը Մալաբոյից այլեւս օդ չի բարձրացել, այսինքն՝ այս պահին ինքնաթիռը պետք է որ գտնվի այդ երկրում: Գվինեական իշխանությունների այն պնդումները, թե հայ օդաչուներն իրենց երկիր են ժամանել ծովով, մեղմ ասած՝ իրականության հետ կապ չունեն: Հայ օդաչուների հասցեին հնչող մյուս մեղադրանքների՝ Գվինեայում լրտեսությամբ զբաղվելու առնչությամբ «Տիգա էյր»-ի տնօրենը մատնանշեց այն փաստը, որ հայ օդաչուները տեղի լեզվին չեն տիրապետել, այնինչ գոնե այդ հատկանիշը տվյալ դեպքում անհրաժեշտ էր:

Այնուամենայնիվ, ինչու են գվինեական իշխանությունները որոշել, որ հայ օդաչուներին կարելի է հեղաշրջում կազմակերպելու կամ լրտեսությամբ զբաղվելու մեջ մեղադրել: Այս առնչությամբ Տիգրան Սարգսյանի մեկնաբանությունը հետեւյալն էր. Գվինեայում իրավապահները ոչ թե մեղավորներին ճշտում՝ նոր են կալանավորում, այլ կալանավորում են, հետո նոր միայն սկսում են պարզել՝ նրանք որեւէ մեղք գործե՞լ են, թե՝ ոչ: Իհարկե, բացառված չէ, որ այս պատմության նպատակներից մեկը հայկական ինքնաթիռին տիրանալու գվինեական իշխանությունների մտադրությունն է, սակայն, ինչպես նկատեց «Դվին կոնցեռնի» փոխնախագահը, նման հնարավորությունը գործնականում կարելի է բացառել, որովհետեւ ցանկացած պահի ինքնաթիռի օդ բարձրանալուն պես՝ այդ փաստն անմիջապես կարձանագրվի ավիացիոն միջազգային կազմակերպության ստորաբաժինների կողմից:

Ի դեպ, «Դվին կոնցեռնը» եւ «Տիգա էյր» ընկերությունները խնդրի առնչությամբ դիմել են նաեւ ավիացիոն միջազգային կազմակերպությանը՝ ԻԿԱՕ-ին, որպեսզի այս կառույցը եւս հայ օդաչուներին ազատ արձակելու նպատակով ճնշումներ գործադրի գվինեական իշխանությունների վրա: Օդաչուների ընտանիքների անդամներն, իրենց հերթին, օդաչուներին ազատ արձակելու հարցում աջակցության խնդրանքով դիմել են Միջազգային կարմի խաչ եւ «Միջազգային համաներում» կազմակերպություններին: Ամեն դեպքում, քանի դեռ հայ օդաչուների վրայից մեղադրանքները հանված չեն, նրանց մահապատիժ է սպառնում:

Վահագն Հովակիմյան

Տպել
1604 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց