«Առողջ աչքեր» ծրագրի շրջանակներում կկատարվեն կատարակտի անվճար վիրահատություններ

25/03/2017 schedule10:35

Ապրիլի 1-ից մեկնարկող «Առողջ աչքեր» ծրագրի շրջանակներում բոլոր կենսաթոշակառուների, «Փարոս» ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկվածների և հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար աչքի կատարակտի վիրահատությունները, ներառյալ` ոսպնյակի արժեքը, կլինեն անվճար։

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը և  «Երիտասարդ ակնաբույժների ասոցիացիա» հասարակական կազմակերպության  ղեկավար Արտաշես Զիլֆյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր` համաձայն որի՝ կմեկնարկի «Առողջ աչքեր» ծրագիրը։

«Տնտեսված գումարների հաշվին ևս մեկ ծառայություն հասանելի է դառնում մեր բնակչության համար։ Կատարակտի վիրահատությունը մինչև օրս կատարվում է վճարովի կամ համավճարային հիմունքներով։ Նույնիսկ պետական պատվերի շրջանակում վիրահատվողները ստիպված են լինում վճարել ոսպնյակի գինը, որը ոչ բոլորի համար է մատչելի»,-ասաց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը՝ հավելելով, որ ծրագրի անհրաժեշտությունն իր համար ակնհայտ է դարձել նախարարի պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ անց։

2017թ. փետրվարից հանրապետության մարզերում «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության կողմից մեկնարկած «Բաց դռների» արդյունքում ավելի քան 13 հազար բնակչի 20%-ի մոտ ախտորոշվել են աչքի հիվանդություններ, որոնց գերակշիռ մասը` կատարակտ։

Ընդգծելով ծրագրի սոցիալական կարևորությունը` նախարարն ընդգծեց, որ ծրագրի նպատակն է ընդգրկել նաև աշխատող այն քաղաքացիներին, ովքեր վճարունակ չլինելով դատապարտված են կուրանալու։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, կատարակտը կուրության առաջացման նախապայմաններից մեկն է։

«Երիտասարդ ակնաբույժների ասոցիացիա» ՀԿ-ի հետ ստորագրված հուշագրով մեկնարկող կուրության կանխարգելման ծրագրի շրջանակում առողջապահության նախարարությունը կհատկացնի ֆինանսական միջոցներ, իսկ հասարակական կազմակերպությունը ոսպնյակներ կտրամադրի արտոնյալ պայմաններով և կվերահսկի մարզերում կատարվող վիրահատությունների որակը։  

«Ես հույս ունեմ, որ առաջիկա 2 տարում կկարողանանք կազմակերպել անվճարունակ քաղաքացիների վիրահատությունները։ Այսօր այդ պահանջարկը հասնում է 3-5 հազարի»,-նշեց նախարարը` հավելելով, որ նախատեսվում է առաջիկայում ծրագրում ընդգրկել բնակչության այլ խմբերի ևս։

«Երիտասարդ ակնաբույժների ասոցիացիա» ՀԿ-ի ղեկավարը վստահեցրեց, որ ծրագրին աջակցելու համար կընդգրկեն լավագույն մասնագետներին։ Նա նշեց, որ մարզերում աշխատում են բարձր պատրաստվածությամբ ակնաբույժներ, ովքեր պատրաստ են ծրագրի շրջանակում իրականացնելու վիրահատությունները։

Առաջիկայում «Առողջ աչքեր» ծրագրին կմիանա նաև հայկական ակնաբուժության նախագիծը։

Նշենք, որ ծրագրի առաջին փուլում վիրահատությունները կկատարվեն Լոռու մարզի Սպիտակի բժշկական և Գեղարքունիքի մարզի Սևանի «Լայոնս» մարզային ակնաբուժական հիմնադրամ կենտրոններում: Երկրորդ փուլում ծրագիրը կընդլայնվի` ընդգրկելով մյուս բոլոր մարզերի և Երևանի քաղաքացիներին։

Առաջիկայում կտեղեկացվի նաև դիմումների ընդունման, հերթագրման և վիրահատության կազմակերպման կարգի մասին։

Տպել
3542 դիտում

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին