Ճորտատիրական. օրենսգիրք՝ ընդդեմ աշխատավորների

25/03/2017 schedule16:21

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մարտի 26-ի համարում

Հին, խորհրդային Աշխատանքային օրենսգիրքը նորով փոխարինելու պահանջը վաղուց էր հասունացել: Նոր տնտեսվարման եւ նոր իրավահարաբերությունների պայմաններում, բնականաբար, նոր աշխատանքային հարաբերություններ պետք է ձեւավորվեն: Նոր Աշխատանքային օրենսգրքի նախագիծն այժմ գտնվում է Ազգային ժողովում եւ դրվել է քննարկման: Երեկ «Կոնգրես» հյուրանոցում նախագծի վերաբերյալ ընդարձակ զեկույցով հանդես եկավ արդարադատության փոխնախարար Տիգրան Մուկուչյանը: Դահլիճը լեփլեցուն էր, ինչը վկայում է այս օրենսգրքի նկատմամբ հասարակական մեծ հետաքրքրության մասին:

Զեկուցողն անդրադարձավ նախագծի գրեթե բոլոր հոդվածներին եւ այն անվանեց հաջողված, սակայն մենք կառանձնացնենք գործատու-աշխատող հարաբերություններին, հատկապես աշխատանքային պայմանագրի դադարեցման հիմքերին եւ աշխատանքային վեճերին վերաբերող հատվածը: Որքան էլ զարմանալի է՝ այն կարծես գրվել է հատուկ գործատուների համար եւ նրանց պատվերով: Եթե նախագիծն ընդունվի այն տեսքով, ինչպիսին այսօր է, խիստ կընդարձակվեն գործատուների իրավունքները, եւ էականորեն կնվազեն աշխատողներինը: Այս հանգամանքը բավական տխուր խորհրդածությունների տեղիք է տալիս մեզանում արհմիությունների չկայացածության, սոցիալական քաղաքականության բացակայության եւ պետության կողմից շարքային քաղաքացիների նկատմամբ անտարբերության մասին:

Այսպես, օրենսգրքի նախագծում աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել ինչպես կողմերի համաձայնությամբ, այնպես էլ՝ նրանցից մեկի նախաձեռնությամբ: Երբ աշխատողն է դիմում գրում, դա միանգամայն հասկանալի է, սակայն մեզ զարմացրին այդ առումով գործատուին տրվող իրավունքները: Գործատուն կարող է պայմանագիրը լուծել պայմանագրի ժամկետը լրանալու, կազմակերպության լուծարման, գործատուի սնանկ ճանաչվելու, կրճատումների, նաեւ՝ «աշխատողի՝ զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու, փորձաշրջանի անբավարար արդյունքի, աշխատողի՝ պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու, աշխատողի կողմից անվայել արարք կատարելու դեպքում»:

Ի լրումն թվարկվածի նշենք, որ մարդուն կարելի է աշխատանքից ազատել՝ «եթե նա 1 տարվա ընթացքում թեկուզեւ 1 անգամ ենթարկվել է կարգապահական պատասխանատվության» (նախկին օրենսգրքում աշխատողը պետք է «սիստեմատիկաբար, առանց հարգելի պատճառների չկատարեր իր պարտականությունները»), կամ՝ եթե «1 անգամ կոպիտ կերպով խախտել է աշխատանքային կարգապահությունը»: Գործատուն կարող է «աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու հիմքով» լուծել պայմանագիրը՝ «եթե աշխատողը փչացրել, պակասեցրել, վնասել կամ կորցրել է գործատուի գույքը» կամ «գործատուի գույքի պահպանությունը դրել է վտանգի տակ», նաեւ «անվստահություն է առաջացրել սպառողների, գործընկերների մոտ»:

Բայց ամենաուշագրավն անվայել արարքի դեպքում աշխատանքից ազատելն է: Իսկ անվայել արարքն այն է, «որը հակասում է համընդհանուր ճանաչված բարոյականության նորմերին» (կռահեք, թե որոնք են դրանք): Բայց այս ամենը դեռ ոչինչ. ամենամեծ անակնկալը աշխատողներին սպասվում է օրենսգրքի վերջին էջում՝ «Աշխատանքային պայմանագրի վերաբերյալ վեճերը» 271 հոդվածում. «Տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական կամ այլ պատճառներով կամ գործատուի եւ աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության պատճառով դատարանը կարող է աշխատողին չվերականգնել իր նախկին աշխատանքում»:

Այսինքն, անգամ եթե գործատուին չեն բավարարել մարդուն աշխատանքից ազատելու՝ օրենսգրքի ընձեռած բազում հնարավորությունները, եւ նա պարզապես մարդու աչքերի գույնը չհավանելով՝ նրան ազատել է աշխատանքից, ապա դատարանը կարող է նրան չվերականգնել աշխատանքում՝ «գործատուի եւ աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունները հնարավոր չէ վերականգնել» ձեւակերպումով: Եթե այս ամենին ավելացնենք նաեւ, որ վերացված է մարդուն աշխատանքից ազատելուց առաջ արհմիութենական խորհրդի համաձայնության պահանջը, ապա պարզ կդառնա, որ սա օրենգիրք է ոչ թե դեմոկրատական երկրի աշխատող զանգվածի, այլ իրավազուրկ ճորտերի համար:

Մեր հարցին, թե՝ «ինչո՞ւ են գործատուի իրավունքները՝ աշխատողի իրավունքների հաշվին այդքան ընդլայնված», պրն Մուկուչյանը պատասխանեց, որ դա արդարացված է, քանի որ գործատուն միջոցներ է ներդնում, ուզում է շահույթ ստանալ, բիզնես ծավալել, եւ նրան հարկավոր է ընդարձակ իրավունքներ տալ: Նրա կարծիքով, նախկին օրենսգիրքն այդ առումով անբավարար էր, քանի որ դեպքեր կային, որ գործատուն չէր կարողանում վատ աշխատողից ազատվել: Ասվածը գալիս է հաստատելու այն իրողությունը, որ աշխատավորների իրավունքներն այս երկրում պաշտպանված չեն, որ սա ոչ թե շարքային քաղաքացիների, այլ մի խումբ գործատուների երկիր է, որտեղ ամեն ինչ համապատասխանեցվում է նրանց շահերին: Մինչդեռ նոր օրենսգրքի խնդիրը պետք է լիներ մարդու, քաղաքացու, աշխատողի իրավունքների պաշտպանության մեխանիզմների, այլ ոչ թե օրենսդրորեն եւս դրանց ոտնահարման հնարավորությունների ապահովումը:

Հ.Գ. Այս նախագծով մարդու սեռական կողմնորոշումը չի կարող նրան աշխատանքից ազատելու պատճառ հանդիսանալ:

Արմինե Օհանյան

Տպել
1595 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց