Շառլ Ազնավուր. ամեն անգամ ռիսկի եմ դիմում, երբ 92 տարեկանում բեմ եմ բարձրանում

28/03/2017 schedule13:13

Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը շուտով այցելելու է Մոսկվա: Այնտեղ նա ապրիլի 5-ին համերգ է ունենալու: Այս առիթով ռուսական «Частный корреспондент» պարբերականը հարցազրույց է վերցրել նրանից: 92-ամյա Ազնավուրը խոսել է իր անցած ուղու եւ նպատակների մասին:

«Երեւի իմ ողջ կյանքը հաղթանակ է ինքս իմ նկատմամբ: Ես ամեն ինչ սկսել եմ զրոյից, ամեն ինչ ստիպված եմ եղել ինքնուրույն սովորել՝ երաժշտություն, գրականություն, դերասանական վարպետություն: Այն ժամանակ կրթությունը վճարովի էր, իսկ իմ ընտանիքը համեստ հնարավորություններ ուներ, այդ պատճառով ստիպված եմ եղել շուտ թողնել դպրոցը: Հենց այդ պահից ամեն բանի կյանքում ստիպված եմ եղել ինքնուրույն հասնել»,- ասել է նա:

Շառլ Ազնավուրը խոսել է նաեւ իր բնավորության հայկական գծերից: Ըստ նրա՝ իր բնավորության ամենահայկական գիծն աշխատասիրությունն է:

«Ես չեմ հավատում ոգեշնչմանը, հավատում եմ քրտնաջան աշխատանքին: Ես, ինչպես վարպետը, մշակում եմ յուրաքանչյուր բառը, յուրաքանչյուր արտահայտությունը: Եթե ինձ պետք է օրեր, շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ անցկացնել ճիշտ արտահայտությունը գտնելու համար, ես կանեմ դա»,- ասել նա:

Ազնավուրը նաեւ ընդգծել է, որ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ռիսկի գնալ: Եվ թեեւ դա ավելի բնորոշ է երիտասարդներին, նա այս տարիքում չի վախենում ռիսկի դիմել:

«Ամեն անգամ ռիսկի եմ դիմում, երբ 92 տարեկանում բեմ եմ բարձրանում՝ ամբողջական համերգ անցկացնելու՝ առանց ընդմիջման եւ մի կում ջրի, եւ դա աշխարհի տարբեր երկրներ իրականացվող բազմաթիվ չվերթներից հետո: Երբեմն շրջագայությունների ժամանակ 1 շաբաթում 4 երկիր եմ այցելում: Եվ ես դեռ շարունակում եմ ինքս ինձ մարտահրավերներ նետել: Հիմա ցանկանում եմ այցելել այն սակավաթիվ վայրերը, որտեղ դեռ չեմ հասցրել համերգներ ունենալ, օրինակ, Չինաստան կամ Հարավային Կորեա»,- ասել է նա:

Ազնավուրը նաեւ պատմել է, որ ազատ ժամանակ սիրում է լուրեր եւ ֆիլմեր դիտել, գրականություն կարդալ:

Տպել
1712 դիտում

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները