Մենք զգալու ենք հաղթանակի բերկրանքը. Սեյրան Օհանյան

Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում ելույթ ունենալով՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ընդգծեց, որ իր համար մեծ պատիվ է ժողովրդի կողքին լինելը:

«Այս վայրը հայ ժողովրդի համար զարթոնք ապահովող վայր է, եւ մենք ձեզ հետ միասին եւս մեկ  անգամ պետք է զարթոնք ապահովենք ապրիլյան այս օրերին»,- շարունակեց Օհանյանը՝ շեշտելով, որ ապրիլի 2-ին սպասվող ընտրությունները 1990-ական թվականների Հայաստանի անկախության հանրաքվեի նման պատասխանատու ընտրություններ են, քանի որ կերտվելու է կառավարման համակարգ, որը ժողովրդին դուրս պետք է հանի այս իրավիճակից եւ տանի դեպի առաջընթաց:

Մանրամասնելով, թե ինչ նկատի ունի «այս իրավիճակ» ասելով՝ Օհանյանը թվեց իր կարծիքով գլխաբվոր խնդիրները.

 «Մենք այն ժողովուրդ ենք, որը տվել է մեծանուն մարդիկ, ովքեր ապահովել են աշխարհի առաջընթացը: Բայց մեզ համար ամոթ է 21-րդ դարում այս իրավիճակում գտնվել. տնտեսության այսպիսի վիճակ, ժողովրդագրական խնդիրներ, արտագաղթ, սահմաններից արտահոսք կենտրոններ, եւ այս ամենի համար մենք պետք է եւս մեկ անգամ պատրաստ լինենք զարթոնքի»:

Այնուհետեւ «ՕՐՕ» դաշինքի առաջնորդը նշեց, որ պետք է քաջ գիտակցենք, թե ում պետք է վստահենք մեր քվեն առաջիկա 5-10 տարիների ընթացքում, ով է կանգնած ժողովրդի կողքին:

«Ես դիմում եմ ոչ միայն այս հարթակում կանգնած մեր ժողովրդին, այլեւ ողջ հայությանը, որ վստահենք իրականության մեջ պատասխանատվություն կրած մարդկանց, որպեսզի հետագա 5-10 տարում չփոշմանենք, նորից չընկնենք այն ամփոփումների գիրկը, որ վերցրեցինք, ընտրակեղծիքով, կաշառքով մեր երեխաների ապագան հանձնեցինք այն արատավոր երեւույթներ կրողներին, որոնք չեն ապահովել եւ չեն էլ ապահովելոի մեր հայրենիքի առաջընթացը»,- նկատեց Օհանյանը:

Այնուհետեւ, ըստ էության անդրադառնալով իրենց ուղղված քննադատություններին՝ «ՕՐՕ» դաշինքի առաջնորդը նկատեց, որ անսխալական մարդիկ չկան, որ իրենք պատրաստ են կատարելագործվելու, ինքանամաքրվելու, զօր ու գիշեր, 365 օր ապահովել այն առաջընթացը, որ յուրաքանչյուր մարդ պետք է զգա:

«Ես եւ մեր թիմակիցները վճռական ենք տրամադրված եւ այն ամուր բռունցքը մենք ունենք, որ իշխանությունը տանք ժողովրդին, իսկական տիրոջը տանք, եւ այդ տերը որոշի՝ ով է լինելու առաջնորդը, ով է լինելու այն մարդը, ով պետք է արագ տեմպերով թռիչքային աճ ապահովի, ինչպես հարեւան Վրաստանում»,- ասաց Օհանյանը եւ շարունակեց. «Այն երկրում, որտեղ չկա վստահություն, ներդրումներ չեն լինի: Առավել ևս, որ հիմնական սկզբունքներից մեկը գործարարության մեջ փայ մտոցին է մեր երկրում տիրում»:

Նա իր ելույթն ավարտեց հետեւյալ մտքով. «Մենք զգալու ենք հաղթանակի բերկրանքը»:

Տպել
3511 դիտում

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է