Գործարար մարդիկ. հեռատես հայտարարություն

29/03/2017 schedule13:55

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մարտի 30-ի համարում

Երեկ հայ գործարարների «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցած հանդիպումը ավարտվեց նրանով, որ ընդունվեց սպասվող ներքաղաքական զարգացումներին վերաբերող հայտարարություն: 48 գործարարների ստորագրությամբ այս հայտարարության մեջ, որքան էլ տարօրինակ է, բառ անգամ չկա Ռոբերտ Քոչարյանին կամ գործող իշխանություններին սատարելու մասին: «Այժմ, երկրի կայուն առաջընթացի եւ զարգացման ներկա փուլում, երբ կարծես թե ետեւում են նորանկախ պետության դժվարություներն ու պատերազմի ավերածությունները, եւ հարկ է, որ տնտեսական նվաճումներով ամրագրվեն անկախության եւ հաղթանակի ձեռքբերումները, երկիրը չի կարելի կանգնեցնել առճակատման վտանգի հանդիման»,- մասնավորապես ասված է հայտարարության մեջ:

Իշխանությունը կարող է սա մեկնաբանել իր օգտին՝ իբր ընդդիմությունն է երկիրը կանգնեցնում առճակատման վտանգի առջեւ, իսկ ընդդիմությունը նույն հաջողությամբ կարող է ապացուցել, որ ինքն իրացնում է իր սահմանադրական իրավունքը, իսկ առճակատման գնում են հենց իշխանությունները: Ուշագրավ է, որ այս արտահայտության մեջ գործարարները, ի հեճուկս իշխանական քարոզչության, արձանագրում են, որ 90-ականների տնտեսական անկումը պայմանավորված էր անկախացման գործընթացով եւ պատերազմով: Ըստ գործարարների ընդունած հայտարարության. «Մենք հաստատակամություն ենք հայտնում՝ այսուհետ եւս անսասան կանգնել պետության եւ ժողովրդի թիկունքին եւ թույլ չտալ երկրում ապակայունացնող քայլ, որը կթուլացնի մեր պետության դիրքերը տարածաշրջանում եւ աշխարհում, բացասաբար կանդրադառնա նրա տնտեսական եւ քաղաքական բոլոր նվաճումների վրա»:

Այստեղ եւս ակնհայտ է, որ ասվածը կարելի է մեկնաբանել երկակի. որն է ապակայունացնող քայլը՝ խաղաղ հանրահավաքները, երթերը եւ նստացույցե՞րը, թե՞ ոստիկանության սպասվող գործողությունները ցուցարարների դեմ: Եւ ինչն է թուլացնում երկրի դիրքը տարածաշրջանում՝ խաղաղ ցույցե՞րը, թե՞ միջազգային դիտորդներին հիասթափեցրած՝ խախտումներով ընտրությունները: «Մեր խոսքն ուղղում ենք երկրի քաղաքական բոլոր ուժերին. անհրաժեշտ է երկրում պահպանել կարգուկանոն, թույլ չտալ, որպեսզի շահարկումների պատճառով վտանգվեն երկրի բնականոն կենսագործունեությունը եւ կայունությունը»,-ասված է հայտարարության մեջ:

Հանրահավաքներում «կարգուկանոն» ասելու համար դեռ մեկ տարի առաջ իշխանամետ մամուլը հեգնում էր ընդդիմության առաջնորդին. երկրի բնականոն կենսագործունեությունը կարող է վտանգվել ոչ միայն իշխանափոխության արդյունքում, այլեւ դրա տապալման դեպքում հաստատվելիք բռնատիրության արդյունքում: Եւ հայտարարության այն մասը, թե «առանց տնտեսական կայուն զարգացման վտանգվում է ղարաբաղյան խնդրի հայանպաստ լուծումը, բացառվում է տարածաշրջանում մեր դերի եւ կշռի հետագա բարձրացումը», եւս կարելի է դիտարկել վերը բերված մեկնակետից ու ստանալ երկու իրար հակասող պատկեր: Հայտարարությունն ավարտվում է կոչով. «Կոչ ենք անում ժողովրդին ցուցաբերել հավասարակշռված քաղաքացիական դիրքորոշում, սատար կանգնել պեության սահմանադրական կարգի պահպանմանը»:

Երբ իշխանությունները հանրահավաքների ժամանակ խախտում են քաղաքացիների Սահմանադրությամբ վերապահված ազատ տեղաշարժվելու իրավունքը, երբ ի հեճուկս Սահմանադրության՝ խաղաղ ցույցերի մասնակիցներին գիշերով, առանց փաստաբանների դատում են, գործարարների կոչը՝ սահմանադրական կարգ պահպանելու մասին, նախեւառաջ կարելի է դիտարկել որպես կոչ իշխանությունների դեմ: Մի խոսքով, այս հայտարարության տակ ստորագրած գործարարները կարող են ապագա իշխանությունների հետ այս հայտարարության առնչությամբ որեւէ խնդիր չունենալ, եւ դա ակնհայտ է: Որ այս հայտարարությունը սատարում է գործող իշխանություններին եւ ուղղված է ընդդիմության դեմ, հնարավոր չէր  եզրակացնել անգամ Գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ելույթից, որը անմիջապես հաջորդեց հայտարարության ընդունմանը:

«Մենք ավելի, քան որեւէ այլ հասարակական խավ, շահագրգիռ ենք, որ երկիրը քաղաքական ցնցումների չենթարկվի, որ օրինականությունը եւ սահմանադրական կարգը պահպանվեն բոլորի կողմից... Մենք այն ժողովուրդն ենք, որը 1988-1991 թվականներին ցույց է տվել, թե ինչ բան են քաղաքական պայքարում զսպված կեցվածքը, ազգային համերաշխությունը, ազգային միաբանությունը: Այսօր այդ միաբանության եւ համերաշխության կարիքը ունենք»,-հայտարարեց պրն Ղազարյանը: Ղազարյանը իր խոսքից հետո առաջարկեց ելույթ ունենալ նաեւ դահլիճում ներկա մյուս գործարարներին: Ոչ ոք բառ անգամ չասաց: Նշենք, որ հայտարարության տակ գրված են բոլոր խոշոր գործարարների անունները: Նրանց մի մասը ստորագրեց երեկ, իսկ մյուս մասը, որ չէր եկել հանդիպման, թերեւս, կստորագրի առաջիկայում. մանավանդ որ՝ այս հայտարարությունը, ինչպես արձանագրեցինք, իր մեջ գործող իշխանությանը գովեստող կամ ընդդիմությանը քննադատող որեւէ դրույթ չի պարունակում: Մի խոսքով, հայտարարությունը կազմվել է բացառիկ հեռատեսությամբ եւ զգուշությամբ:

Հայկ Գեւորգյան

Տպել
1152 դիտում

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)