Նոր հրատարակություն. երբ քունը փրկություն է թվում

30/03/2017 schedule17:12

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մարտի 31-ի համարում

«Տեղներս, այո, դժվար է: Ոչ մի անգամ, ուրիշ ոչ մի անգամ ծանր կացությունն այսպես սֆինքսորեն մեր դռանը չի չոքել… Տարիների հետ, ծերանալու հետ է, որ անընդհատ դառնում եմ երկրի պատկերին եւ ամեն երեկո, քնելուց առաջ մղձավանջի նման Հայաստանի լանդշաֆտը գալիս է առջեւս: Եւ քունը փրկություն է թվում: Կուզենայի երկար-երկար քնել ու չարթնանալ, որպեսզի այդ մղձավանջը նորից դեմս դուրս չգա»: Սրանք տողեր են Հրանտ Մաթեւոսյանի «Սպիտակ թղթի առջեւ» գրքից: Ու երեկ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում Վարպետի մահից հետո լույս տեսած նրա այս առաջին գրքի շնորհանդեսն էր: Եկել էին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, մշակույթի նախարար Թամար Պողոսյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանն ու այլ հայտնի եւ անհայտ մարդիկ:

Սա, թերեւս, վերջին շրջանում գրական ամենանշանակալից իրադարձությունն էր: Համենայնդեպս, վերջին տարիներին հայ գրականության մեջ դժվար է հիշել նման արժեքավոր ինչ-որ բանի ծնունդ: Հազար օրինակ տպաքանակով Վարպետի հետմահու տպագրված այդ ժողովածուն, որ երեկ վաճառվում էր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, այնքան արագ էր սպառվում, որ չի բացառվում՝ անգամ գրախանութ չհասնի: «Սպիտակ թղթի առջեւը» առաջին փորձն է՝ գեղարվեստական խոսքի սահմաններից դուրս ներկայացնելու Հրանտ Մաթեւոսյան գրողին: Գրքում ընդգրկված են մեծ գրողի տարբեր շրջաններում գրված հոդվածները: Ժողովածուում, սակայն, գրողի ոչ բոլոր հոդվածներն են տեղ գտել: «Այս գիրքն անհրաժեշտ է սկզբից մինչեւ վերջ 3 անգամ կարդալ՝ Հրանտ Մաթեւոսյանին հասկանալու համար...

Այս գիրքը կարող է դառնալ սեղանի գիրք, դասագիրք»,- երեկ ասում էր Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը: «Քաղաքական միտքը մեծավ մասամբ հազվագյուտ սթափ անձերից զատ կամ թերեւս շատերից, որոնք, այնուամենայնիվ, իրենց չեն բացահայտում, ահա այդ հազվագյուտ անձերից զատ, դեռեւս Սասունի լեռներից չի իջել», «Մենք մնացել ենք դարասկզբում, մարդկության հետ չենք քայլել, մեր վերքը չենք սպիացրել... Մեր ոտքը ծանր է եղել անցյալի բեռով: Իսկապես հոգեբանությամբ մնացել ենք դարասկզբին, այնուամենայնիվ, մնացել ենք վրեժի ժողովուրդ եւ նոր փորձանքներին անգետ, որովհետեւ մեր հայացքը շրջված է դեպի անցյալ». այս ու Վարպետի այլ մտքեր նկատի ունենալով էին, թերեւս, շնորհանդեսի ներկաները միաբերան պնդում, որ մենք շատ բան ունենք գրողից սովորելու: Իսկ «Սպիտակ թղթի առջեւ» ժողովածուն կազմած Ալբերտ Իսոյանը հայտարարեց, որ անհրաժեշտ է բոլոր նախարարներին ատեստացիայի ենթարկել, եւ եթե նրանք կարդացել են Հրանտ Մաթեւոսյանին, նշանակում է՝ պրոբլեմ չունենք:

«Պատգամավորության բոլոր թեկնածուները եթե ընթերցել են Հրանտին, ուրեմն՝ կեղծիքի չեն գնա: Մենք պետք է այս գրքից սովորենք»,- ասում էր Ալբերտ Իսոյանը: Երեկ նա անդրադարձավ նաեւ «Իրավունք» թերթում տպագրված այն նյութին, ըստ որի՝ իբր Հրանտ Մաթեւոսյանն է հրահանգ տվել, որպեսզի սպանեն գրող Վարդգես Պետրոսյանին: Պարոն Իսոյանն առաջարկում էր դատապարտել «Իրավունքի» այդ զրպարտագիրը: «Հրանտ Մաթեւոսյանն անգամ ճանճ չէր սպանի, ուր մնաց սպանության հրահանգ տար»,- ասում էր Ալբերտ Իսոյանը: Եւ իսկապես ապշել կարելի է, թե ինչպես կարող էր որեւէ մեկի մտքով նման բան անցնել: Անգամ արվեստաբան Հենրիկ Իգիթյանը, որ բոլորին հայտնի է իր չմահավանությամբ, երեկ հայտարարում էր, որ որպես արձակագիր մենք Հրանտին հավասարը չունենք: «Առաջին տեղը Հրանտն է, երկրորդ, երրորդ, չորրորդ տեղ չկա:

Թե ով է հինգերորդը, ես չգիտեմ: Որ Հրանտը հանճարեղ գրող է, բոլորս գիտենք, բայց որ նրա կյանքը պետք է օրինակ ծառայի՝ չգիտենք»,- ասում էր Իգիթյանը: Իսկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը երեկ հայտարարեց, որ կառավարությունը պատրաստվում է տարածք հատկացնել Վարպետի թանգարանի ստեղծման համար: «Դա ոչ թե Հրանտի համար ենք անում, այլ տեսակի պահպանման համար, սերունդների համար»,- ասում էր վարչապետը: Ըստ նրա, եկող տարի, գրողի 70-ամյակի առթիվ կհրատարակվեն նաեւ նրա հատընտիրը, հարցազրույցների ժողովածուն: Այդ նպատակով ստեղծվելու է կառավարական հանձնաժողով, արդեն ստեղծվել է «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամ: Մի խոսքով, մեծ գրողի ծնունդը կարծես թե նշվելու է մեծ շուքով: Չի բացառվում, որ նրա 70-ամյակին հրատարակվեն նաեւ գրողի կիսատ մնացած գործերը:  

Լուսինե Բարսեղյան

Տպել
1068 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց