Աշխարհի 2013 թ. չեմպիոն Դավիթ Սաֆարյան. դեռ չգիտեմ՝ երբ մրցաշարի կմասնակցեմ

30/03/2017 schedule18:15

2013 թ. աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն 65 կգ քաշային ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը մարզական կարիերան ավարտելու մտադրություն չունի, սակայն դեռ չգիտի՝ որը կլինի իր հաջորդ մրցաշարը: Այս մասին նա նշեց armtimes.com-ի հետ զրույցում: Ռիո 2016-ից հետո նա մրցաշարերի չի մասնակցել: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանն էլ նրա հետագա ծրագրերի մասին տեղեկություններ չունի: Այդ պատճառով էլ armtimes.com-ը որոշեց կապ հաստատել մարզիկի հետ:

«Օլիմպիական խաղերից հետո մի 2 ամիս ամեն ինչից հանգստացա: Այս պահին պահպանում եմ մարզավիճակս՝ մարզվելով, ֆուտբոլ եւ բասկետբոլ խաղալով: Առանց մարզումների չեմ կարող, օրգանիզմս արդեն սովոր է ծանրաբեռնվածությանը»,- ասաց նա:

Եվրոպայի առաջիկա առաջնությանը, որը տեղի է ունենալու մայիսի 2-9 Սերբիայի Նովի Սադ քաղաքում, Դավիթ Սաֆարյանը չի մասնակցելու: Դեռ չի որոշել՝ երբ է մրցագորգ վերադառնալու: Արմեն Մկրտչյանի հետ էլ դեռ այդ հարցը չի քննարկել:

«Դեռ չեմ կարող ասել: Ամենայն հավանականությամբ հետագա մեկնարկների վերաբերյալ որոշում կկայացնեմ Եվրոպայի առաջնությունից հետո: Թեեւ Հայաստանի առաջնությանը մասնակցելու մտքեր կային, բայց ամեն դեպքում որոշեցի չշտապել ու բաց թողնել այդ մրցաշարը: Արմեն Մկրտչյանի հետ էլ դեռ չենք հանդիպել ու չենք խոսել»,- ասաց նա:    

Վերջին մրցումը, որին Դավիթ Սաֆարյանը մասնակցել է, 2016 թ. օգոստոսին Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն են: Ռիոյում նրա գործերն այնքան էլ լավ չդասավորվեցին: Նա պարտվեց իր առաջին իսկ գոտեմարտում: 1/8 եզրափակչում նա 1:3 հաշվով զիջեց Իտալիան ներկայացնող ազգությամբ կուբացի աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոն Ֆրանկ Չամիզո Մարկեսին: Հետագայում Սաֆարյանին հաղթած ըմբիշը եզրափակիչ չհասավ, եւ նա չկարողացավ պայքարել բրոնզե մեդալի համար: Սաֆարյանը նշում է, որ գուցե շատերին թվա, որ Ռիոյից հետո վերցրած դադարը ձգձգվում է, սակայն իրեն, իրոք, հանգիստ է պետք:

«Գուցե ինչ-որ մեկն ասի, որ արդեն երկար ժամանակ է անցել, եւ մրցումների մասնակցելու ժամանակն է, բայց անցած տարին իսկապես շատ բարդ էր՝ սկսած նրանից, որ մի քանի տասնյակ կիլոգրամ քաշ գցեցի, վերջացրած հոգեբանական հոգնածությամբ: Ես 10 տարեկանից ըմբշամարտով եմ զբաղվում եւ կարիերայիս ողջ ընթացքում մեծ դադար չեմ վերցրել: Կարծում եմ, որ այս պահին ինձ համար ճիշտ է մեծ ծանրաբեռնվածություն չունենալը»,- ասաց նա:

Այս օրերին Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Վլադիկավկազում, որին Սաֆարյանը չի մասնակցում: Հավաքը սկսվել է մարտի 26-ին եւ ավարտվելու է ապրիլի 9-ին: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, Արմեն Մկրտչյանի գլխավորությամբ Վլադիկավկազ են մեկնել Գարիկ Բարսեղյանը (57 կգ քաշային կարգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Նարեկ Սիրունյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ), Գրիգոր Գրիգորյանը եւ Վարուժան Կաջոյանը (2-ն էլ` 74 կգ), Վահե Թամրազյանը (86 կգ), Շամիր Աթյանն ու Գեորգի Կետոեւը (2-ն էլ` 97 կգ), Լեւան Բերիանիձեն եւ Անդրանիկ Գալստյանը (2-ն էլ` 125 կգ):

Ինչպես ավելի վաղ armtimes.com-ի հետ զրույցում Մկրտչյանը տեղեկացրել էր, ապրիլի 9-ին վերադառնալուց հետո, հավաքականը մոտ 1 շաբաթ կհանգստանա, ու կսկսվի 2-րդ հավաքը, որը տեղի կունենա Երեւանում:

Տպել
1294 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին