Ով պոռնիկ չէ՝ իմ հայտարարությունից վիրավորվելու առիթ չունի. Ն.Փաշինյանի ելույթը՝ ԿԸՀ-ի մոտ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ այսօր տեղի ունեցավ «Ելք» դաշինքի հրավիրած հավաքը, որին նախորդել էր Երեւանի մի շարք կենտրոնական փողոցներում «Ելք կա» վանկարկումներով երթը:

ԿԸՀ-ի մոտ շտապ հավաքի առիթը «Ելք» դաշինքի դիմումն էր, որ վերաբերում էր Հայաստանի Հանրապետական կուսակցությանը ընտրական պրոցեսից հեռացնելուն: Այս դիմումի համար, ինչպես տեղեկացրել ենք, հիմք էր հանդիսացել 114 դպրոցների տնօրենների եւ մանկապարտեզների վարիչների մասնակցությամբ սկանդալային բացահայտումը:

ԿԸՀ-ի մոտ ելույթներով հանդես եկան «Ելք» դաշինքի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը եւ Արամ Սարգսյանը:

Նիկոլ Փաշինյանն իր խոսքի սկզբում արձանագրեց, որ Ընտրական օրենսգիրքը հստակ սահմանում է՝ պետական կազմակերպությունները եւ նրանց ներկայացուցիչները իրավունք չունեն քարոզչությամբ զբաղվելու՝ իրենց աշխատանքային պարտականությունը կատարելիս:

Մինչդեռ, ինչպես հայտնի է՝ ՀՀԿ-ականներն ընդգծում են, որ աշխատանքային հարաբերությունների շրջանակներում չէ, որ տնօրենները խոսել են ծնողների հետ: Նիկոլ Փաշինյանը հռետորական հարց հնչեցրեց, թե այդ դեպքում տնօրենը իր աշակերտի ծնողի հետ ի՞նչ հարաբերություն կարող է ունենալ, բացի աշխատանքային հարաբերություններից:

Պատասխանելով իր հարցին՝ պատգամավորի թեկնածուն ընդգծեց, որ եթե նրանք դպրոցի տնօրեն չլինեին՝ իրավունք չէին ունենա հրավիրել ծնողին, նրա տվյալները վերցնել, ուսուցչին որեւէ ընտրություն պարտադրել:

«Եվ հետեւաբար այդ հարաբերությունները չեն կարող այլ հարաբերություն լինել, բացի աշխատանքայինից: Ուրեմն հստակ է, որ սա ղեկավարվել է ամենավերեւներից, ողջ պրոցեսը իրականացվել է ՀՀԿ շտաբների կողմից, մարզպետարանների, թաղապետարանների եւ հետեւաբար կառավարության եւ նախագահականի կողմից: Եվ ակնհայտ է, որ խախտված են հավասար ընտրական իրավունքի բոլոր նորմերը եւ ընտրական պրոցեսի ամբողջական արդարությունն ապահովելու համար անհրաժեշտ է, որ Հանրապետականը դուրս շպրտվի ընտրական պրոցեսից»,- հայտարարեց Փաշինյանը:

Վերջինս ԿԸՀ մոտ կրկնեց օրերս իր արած հայտարարությունը, թե Հայաստանի կրթական համակարգից պետք է արմատախիլ արվեն բոլոր քաղաքական պոռնիկները: Հիշեցնենք, որ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ու կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել էին, թե Փաշինյանը այս հայտարարությամբ վիրավորել է բոլոր տնօրեններին եւ մանկավարժներին.

«Որեւէ մեկը, ով պոռնիկ չէ, իմ հայտարարությունից վիրավորվելու որեւէ առիթ չունի: Հետեւաբար այդ հայտարարությունից վիրավորվում են նրանք, ովքեր գիտեն, որ իրենք քաղաքական պոռնկությամբ են զբաղված եւ նրանց պետք է արմատախիլ անել մեր դպրոցներից»,- ի պատասխան նշեց «Ելք» դաշինքի թեկնածուն:

Այնուհետեւ, անդրադառնալով մասնավորապես Աշոտյանի հորդորին՝ Փաշինյանը նկատեց, որ ի պատասխան տնօրեններից ներողություն խնդրելու նրա հորդորի ինքը 3 բառ է գրել ֆեյսբուքում՝ «Աշոտյան եղիր Աշոտյան»:

«Ի պատասխան այս հայտարարության՝ նա գրում է. «Փաշինյանը իմ քաղաքակիրթ հորդորին պատասխանել է լկտիանալով»: Այսինքն Աշոտյան ազգանունը 2 անգամ օգտագործելը լկտիանալու նշան է: Օրինակ ես, երբ որ իմ ազգանունը 2 անգամ լսում եմ, ուրախանում եւ հպարտանում եմ: Աշոտյան, քո պրոբլեմն է, մտածի՝ ինչ կյանքով ես ապրել, որ քո անուն-ազգանունն ասոցացվում է լկտիանալու հետ, եւ մարդիկ իրար վիրավորելու համար ասում են՝ Աշոտյան»,- թեման եզրափակեց  Փաշինյանը:

Շարունակելով իր ելույթը՝ վերջինս անդրադարձավ ընտրությունները բոյկոտելու մասին հայտարարություններին.

«Բոյկոտողը ազատ կամք ունեցող քաղաքացին է, ով կարող է որոշել բոյկոտե՞լ, թե՞ չբոյկոտել: Հետեւաբար նա ընդդիմության, այսինքն «Ելք» դաշինքի ընտրողն է: Նա կարող է չգնալ ընտրության, ասել՝ էսօր անձրեւ է, չեմ գնում: Մյուսները չեն կարող, որովհետեւ  նրանց փողը տվել են, գալու են տանեն տեղամաս: Հետեւաբար բոյկոտի կոչ անողները կամ ՀՀ օրենսդրությունը չգիտեն, չգիտեն, որ եթե նույնիսկ 5 տոկոս մասնակցի ընտրություններին, ընտրությունները համարվում են կայացած: Այսինքն ովքեր բոյկոտի կոչեր են անում, ասում են թող ՀՀԿ-ն 80 տոկոս ձայն հավաքի, նրանք կոչ են անում մեր ընտրողներին, որ չգնան ընտրությունների եւ Հայաստանը հանձնեն ՀՀԿ-ին եւ նրանց կոալիցիոն ներկա ու նախկին գործընկերներին»,- ասաց Փաշինյանը՝ կոչ անելով գնալ ընտրության, որովհետեւ այդ ընտրությունից է կախված առաջիկա 5 տարվա կյանքը:

Փաշինյանը կրկին բարձրաձայնեց իր այն միտքը, որ ամբողջ քարոզարշավի ընթացքում արտահայտել է. «Որեւէ մեկը, որ մտածում է՝ մեզ քվեարկելով մեր անձնական հարցն է լուծում, թող մեզ չքվեարկի, մենք լավության կարիք չունենք, մենք դուրս ենք եկել քաղաքական եւ քաղաքացիական պայքարի եւ թող մեր օգտին քվեարկեն բոլոր այն մարդիկ, ովքեր մտածում են, որ մեր օգտին քվեարկելով լավություն են անում Հայաստանի Հանրապետությանը, Լեռնային Ղարաբաղին, հայ ժողովրդին, ՀՀ ապագա քաղաքացիներին, սերունդներին, մեր հայրենիքին եւ ժողովրդին: Էս ա մեր ընտրությունը, ժողովուրդ: Եվ ուրեմն, սիրելի հայներնակիցներ, ՀՀ հպարտ քաղաքացիներ, ապրիլի 2-ին անպայման, անկախ եղանակից եւ այլ հանգամանքներից, գնացեք ընտրական տեղամասեր, եթե նույնիսկ ավտոբուսով տանում են, մտեք տեղամասեր եւ գլուխներդ բարձր, դուխով քվեարկեք «Ելք» դաշինքի օգտին»,- հորդորեց պատգամավորի թեկնածուն:

Ապա, վերադառնալով ԿԸՀ-ում այդ պահին քննարկվող հարցին՝ նա ընդգծեց, որ իրենք իրականում այդ կառույցից չեն ակնկալում ՀՀԿ-ին ընտրական պրոցեսից հանելու որոշում:

«Մենք ակնկալում ենք, որ դուք կկայացնեք այդ որոշումը: Մենք եկել ենք ասելու, որ ոչ մենք, ոչ դուք Մուկուչյանի, մյուսների վրա հույս չենք դնում, մենք հույս ենք դնում  մեր ժողովրդի վրա: Եթե ուզում եք ընտրական պրոցեսից եւ քաղաքական համակարգից դուրս թողնել ՀՀԿ-ին եւ նրա ներկա ու նախկին գործընկերներին՝ գնացեք ընտրական տեղամասեր եւ ասեք, որ ՀՀԿ-ն եւ նրա կոռուպցիոն գործընկերները տեղ չունեն քաղաքական դաշտում...Հայաստանի ընտրողի ձայնն ավելի հզոր է, քան ԿԸՀ որոշումը: Որեւէ հանձնաժողով չի կայացնի ՀՀԿ-ին ընտրաշավից հեռացնելու որոշումը, եթե այդ որոշումը չկայացնի Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Մենք մեր դիմումը ուղղում ենք ՀՀ քաղաքացուն եւ ասում՝ դուք կարող եք ՀՀԿ-ին դուրս թողնել այդ պրոցեսից»,- իր ելույթը եզրափակեց Փաշինյանը:

«Ելք» դաշինքի հավաքն այսպիսով ավարտվեց:

Տպել
11186 դիտում

Հրդեհ բնակարանում, կա տուժած. հայտարարվել է բարդության ԲԻՍ-1 աստիճան

Հանդիպել են Հայաստանի և Իտալիայի նախագահները

Հրադադարի պահպանման ռեժիմն այս շաբաթ խախտվել է 80 անգամ, արձակվել է 700 կրակոց

Կադաստրի գրասենյակները Երևանում կաշխատեն նաև շաբաթ-կիրակի, մարզերում՝ առանց ընդմիջման

Գյուղերում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի. խորհրդակցություն Կարմիր շուկայում

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է. ռուսական կողմում կա 435 բեռնատար և 172 մարդատար ավտոմեքենա

Թուրքիայում Աթաթուրքի արձանը պղծելու համար պատանիներ են ձերբակալվել

Լարսում խցանման մեջ հայտնված վարորդների համար սնունդ, տաք ջուր, դեղորայք է ապահովվել. Փամբուխչյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին

Գոռ Վարդանյանն այդ օրը փրկել է ինձ. Մարինա Խաչատրյանը՝ քաղաքապետարանի հայտնի միջադեպի մասին

Լարսը շարունակում է փակ մնալ. ռուսական կողմում 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենա է մնացել

Գյումրիում ավտոլվացման կետ է այրվել. մեկ մարդ հոսպիտալացվել է տարբեր աստիճանի այրվածքներով

Մարուքյան, Թանդիլյան, Բաբաջանյան, Գորգիսյան. «Լուսավոր Հայաստան»-ի 157 հոգանոց համամասնական ցուցակը

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը