Դատախազը սեռական բնույթի հայհոյանք է տվել Արայիկ Խանդոյանին

04/04/2017 schedule20:28

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի (Միայնակ գայլ) հեռախոսային խոսակցությունների եւ տեսակցությունների արգելքի դեմ վերաքննիչ բողոքի քննությունը այսօր կրկին անցել է լարված մթնոլորտում:

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Խաչատրյանը որոշել է դռնբաց դատական նիստը անցկացնել դռնփակ: Նախորդ նիստին, երբ դատավորին պաշտպաններն ինքնաբացարկ են հայտնել, Արայիկ Խանդոյանը միացել է պաշտպաններին եւ ցանկացել կարծիք հայտնել Հանրապետական կուսակցության մասին, ինչը, սակայն նախագահող դատավորն արգելել է: Դրանից հետո Արայիկ Խանդոյանը սկսել է բղավել, նրան են միացել Խանդոյանի հարազատներն ու ընկերները: Դատավորը զգուշացրել էր, որ դահլիճում հավաքվածները, եթե շարունակեն «խանգարել» նիստի ընթացքը, ստիպված կլինի նիստն անցկացնել դռնփակ կարգով։

Եվ ահա այս միջադեպից հետո դատավոր Արշակ Խաչատրյանը որոշել է հետագա նիստերը դռնփակ անցկացնել: Թե երբ է որոշել եւ ի՞նչ հիմնավորմամբ, այդպես էլ պարզ չդարձավ: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի համաձայն՝ դատարանի որոշմամբ դռնփակ դատական քննություն կարող է անցկացվել պետական եւ ծառայողական գաղտնիքների հետ առնչվող հանցագործությունների գործերով, ինչպես նաեւ հասարակական կարգի պաշտպանության նկատառումներից ելնելով։ Ըստ ամենայնի, հենց հասարակական կարգի նկատառումներից «ելնելով» է, որ դատավորը նման որոշում է կայացրել: Համենայնդեպս, այդ որոշման մասին նույնիսկ պաշտպանական կողմը տեղյակ չի եղել, սակայն դատական կարգադրիչները մեր զրույցում պնդում էին, թե որոշումը հրապարակվել է նիստի ժամանակ:

Արայիկ Խանդոյանի հարազատներին, ծանոթներին դատական կարգադրիչները թույլ չտվեցին նույնիսկ շենքից ներս մտնել՝ նշելով, որ դա դատարանի որոշումն է։ Պաշտպան Արա Ղարագյոզյանը լրագրողներին տեղեկացրեց, որ նման կարգ գոյություն չունի, երբ նմանատիպ գործերով դատական նիստերն անցկացվեն դռնփակ։ Դռնփակ նիստի ժամանակ պաշտպանը երկրորդ ինքնաբացարկի միջնորդությունն է ներկայացրել դատավոր Արշակ Խաչատրյանին: Ողջ նիստի ընթացքում պարբերաբար լսվում էին Խանդոյանի բղավոցները:

Ինքնաբացարկի միջնորդությունը, սակայն կրկին մերժվել է, ինչից հետո թե՛ Արայիկ Խանդոյանը, եւ թե՛ պաշտպան Արա Ղարագյոզյանը բոյոկտել են դատական նիստը եւ հեռացել նիստերի դահլիճից: Խանդոյանի բողոքը դատարանը քննել է քննիչի եւ դատախազի ներկայությամբ, իսկ թե ինչ է որոշել՝ բավարարե՞լ, թե՞ մերժել է, այդպես էլ հայտնի չդարձավ:

Մեր հարցին, թե ի՞նչ էր բղավում Արայիկ Խանդոյանը, պաշտպան Արա Ղարագյոզյանը պատասխանեց, որ Խանդոյանը դատարանում հայտարարել է, որ դատախազը եւ հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկավար Էդիկ Հակոբյանն են սպանել «Հաց բերողին»: Նշենք, որ խոսքը ՀՔԾ քննիչ Էդիկ Հակոբյանի մասին է. հենց այս քննիչն է փետրվարին Հաց բերող Արթուր Սարգսյանին կրկին կալանավորելու միջնորդություն ներկայացրել դատարան, ինչն էլ բավարարվել էր: Արթուր Սարգսյանն այս որոշումից հետո շուրջ 25 օր հացադուլ էր հայտարարել, ինչի ժամանակ էլ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր: ՔԿՀի-ից դուրս գալուց մի քանի օր հետո նա հիվանդանոցում մահացել է:

«Արայիկ Խանդոյանը Հաց բերողին համարում էր իր եղբայրը եւ ասաց, որ դուք եք սպանել նրան»,- հայտարարեց պաշտպան Արա Ղարագյոզյանը: Խանդոյանի այս խոսքերից հետո, պաշտպանի խոսքերով, դատախազը սեռական բնույթի հայհոյանք է տվել նրան: Արա Ղարագյոզյանը միջնորդել է դատախազ Պետրոս Պետրոսյանի նկատմամբ կիրառել դատական սանկցիա, ինչը եւս մերժվել է:

Խոսելով նիստը դռնփակ անցկացնելու մասին, պաշտպանն ասաց, որ դատարանը կատարում է քաղաքական պատվեր, եւ այսօր ադարադատություն չի կատարվում. «Թեկուզ եթե Խանդոյանը մի քիչ բորբոքվել է, դատախազն ի՞նչ իրավունքով է իմ պաշտպանյալին հայհոյանքներ տալիս»,- հավելեց նա։ Ներպետական ատյանները սպառելուց հետո պաշտպանական կողմը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Այսօր դատարան էր եկել նաեւ Արայիկ Խանդոյանի մայրը՝ տիկին Ռիման: Նա մինչեւ դատական նիստի ավարտը սպասեց դահլիճից դուրս: Մեր զրույցում նա ասաց, որ շուրջ 8 ամիս է՝ չի կարողացել տեսնել որդուն. «8 ամիս է իմ էրեխեն փակված է անհիմն պատճառով: Բազմաթիվ կանտուզիաներ է տարել, ներվերն էլ չի հերիքում: Կռվեցին, արյուն թափեցին, իմ տղեն պայքարեց, որ հողերը չհանձնեն թուրքերին»,- նշեց տիկին Ռիման:

Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կազմակերպված խմբի կողմից` պատժվում է ազատազրկմամբ՝ 3-8 տարի ժամկետով) եւ 238-րդ հոդվածի 4-րդ, 1-ին եւ 2-րդ կետերով ՝ (զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը կազմակերպված խմբի կողմից եւ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով ), ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը):

Նրա եւ «Սասնա ծռերից» եւս 11-ի մասով դեռեւս 2016 թվականի նոյեմբերին նախաքննության ավարտ էր հայտարարվել: Պաշտպանական կողմը մինչեւ ապրիլի կեսերը գործի նյութերին ծանոթանալու ժամանակ է խնդրել, ինչից հետո գործը կուղարկվի դատարան:

Տպել
28965 դիտում

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով