Հայաստա՞ն: Ցեղասպանությու՞ն: Ներեցեք, չենք լսել…

07/04/2017 schedule14:13

Խորհրդարանական ընտրությունները շեղել են ուշադրությունը Ցեղասպանության 101-րդ տարելիցից: Իսկ որքան զգայուն էինք «հոբելյանական» 100-րդի ժամանակ՝ ոգեկոչում, սրբադասում, անմոռուկներ՝ բոլոր հնարավոր տեղերում: 

Հիշու՞մ եք, Ցեղասպանության 100-ամյա տարելիցից մեկ տարի առաջ ֆբ սոցցանցի օգտատերերի հարցերին պատասխանում էր  ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը: Մի հայ երիտասարդ հետաքրքրվեց՝ ի՞նչ է պատրաստվում անել սոցիալական այս ցանցը՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, քանի որ «անկախ ազգությունից՝ յուրաքանչյուր ոք պետք է ճանաչի եւ դատապարտի 20-րդ դարի սկզբին Թուրքիայի կատարած բոլոր ոճիրները»: Ցուկերբերգը հարցին լռությամբ պատասխանեց:

Ինչ օր է այսօր՝ ապրիլի 7-ը՝ հայերիս համար: Մայրության եւ գեղեցկության օրը: Գուցե, բայց այս օրը Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանության հիշատակի օրն է: Երբ 1994 թ., այսինքն՝ 20-րդ դարի ավարտին, Եվրոպայի, Արեւմուտքի, աշխարհի աչքի առաջ, ՄԱԿ-ի անգործությամբ, մոտ մեկ միլիոն մարդ կոտորվեց, ենթարկվեց անմարդկային կտտանքների, մեկ միլիոն մարդ էլ բռնեց գաղթի ճամփան: Գիտե՞նք, հիշո՞ւմ ենք նման բան: Ոչ միայն չենք հիշում, անգամ աղոտ ենք պատկերացնում Ռուանդայի տեղը գլոբուսի վրա: Բայց որքան ենք վիրավորվում, երբ Եվրոպայում որեւէ մեկին հարցնում ենք հայերի, Հայաստանի մասին, իսկ վերջինս բարեկրթորեն ժպտում է. «Ներեցեք, չգիտեմ»:

Արդեն 21-րդ դարում, Քրիստոսի ծնունդից 2014 տարի անց, օգոստոսին, Իրաքի հյուսիսային շրջաններում ցեղասպանություն իրականացվեց եզդիների հանդեպ: Սա արդեն  20-րդ դարասկիզբը չէ,1915-ը, երբ Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցող վայրագությունների մասին լուրերը աշխարհին էին հասնում օրերի, ամիսների ընթացքում: Կամ չէին էլ հասնում:

Եզդի ժողովրդի ցեղասպանությունը ֆիքսել են բազմաթիվ տեսախցիկներ, այն գրեթե ցուցադրվել է առցանց ռեժիմով: Այսինքն՝ աշխարհն անմիջապես իմացել է, որ, այսպես ու այսպես, «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները ոչնչացնում են եզդիներին: Սակայն պարզվեց, որ, ինչպես 1915-ին, 21-րդ դարում եւս աշխարհի հզոր պետությունները, միջազգային կառույցները ոչ միայն ի վիճակի չեղան պաշտպանել ցեղասպանվող ժողովրդին, այլեւ որոշ դեպքերում, ինչպես մասնագետներն են պնդում, եզդիներին զենք չտրամադրվեց նույնիսկ ինքնապաշտպանության համար: Եվ աշխարհի առաջատար հեռուստաընկերությունները ցուցադրեցին եզդիների ցեղասպանության կադրերը, որոնք այնքան հիշեցնում էին 1915-ը. գլխատված, հոշոտված մարմիններ, սարսափած հայացքներով երեխաներ: Ի տարբերություն Ռուանդայում ցեղասպանության ենթարկված թութսիների, որոնց մասին Հայաստանում շատերն անգամ չեն էլ լսել, եզդիներ ապրում են նաեւ մեր հանրապետությունում, մեր կողքին:

Հազարավոր հայեր փողոց դուրս չեկան ու աշխարհից չպահանջեցին պաշտպանել եզդիներին ցեղասպանությունից: ՀՀ կառավարության, Հայաստանում ՄԱԿ-ի շենքի մոտ եզդիները բողոքի փոքրիկ, կարելի է ասել՝ կամերային, ցույց կազմակերպեցին:

Հեռու գնալ էլ պետք չէ: 21-րդ դարում, 2017 թվականի ապրիլի 4-ին, սիրիական Իդլիբ նահանգում քիմիական զենքի կիրառումից մարդիկ զոհվեցին: Մահվան ճիրաններում թպրտացող երեխայի տեսանյութը արագ դարձավ աշխարհի ԶԼՄ-ների թոփը: Մեր բարեկամ Սիրիայում: Քաղաքական նպատակահարմարությունը թույլ չի՞ տալիս համարժեք արձագանքել կատարվածին: Այդ դեպքում ինչո՞ւ ենք ուրիշներից ակնկալում զանց առնել քաղաքական առաջնահերթությունները:

Ցեղասպանություն տեսած ժողովուրդը, որպիսին մենք ենք,  գործողությունների, աշխարհընկալման լրիվ այլ փիլիսոփայություն պիտի ունենար: Կարեկցանք ու սատարում այն ժողովուրդներին, որոնք 21-րդ դարում ցեղասպանության վտանգի առաջ են:

Հիմա՝ մենք ազգությամբ հրեա երիտասարդից՝ Մարկ Ցուկերբերգից, հետաքրքրվում ենք, թե ի՞նչ է նա պատրաստվում կազմակերպել իր հիմնադրած Ֆեյսբուքում:

Բայց մեզ բացարձակ չի հետաքրքրում այն, ինչ տեղի է ունենում մեր քթից այն կողմ: Աշխարհի բոլոր գործընթացների հանդեպ մեր հետաքրքրությունն այնքան սահմանափակ է: Հավակնում ենք, որ մեր խնդրի առանձնահատկությունն ընկալեն բոլորը, Ցեղասպանության ճանաչման հարցը լինի բոլոր երկրների խորհրդարաններում, քաղաքացիների շուրթերին: Մեր երկրի ներսում ինքներս կուլ ենք տալիս ամեն ինչ: Մեզնից յուրաքանչյուրը թող իր շուրջը նայի ու տեսնի, թե անարդարության ինչ մասշտաբ է հանդուրժում ինքը, քանի որ չհանդուրժելը նպատակահարմար չէ: Բայց զայրանում ենք, թե ինչու, քաղաքական նպատակահարմարությունը կարեւորելով, ԱՄՆ-ը կամ Մեծ Բրիտանիան չեն ճանաչում Ցեղասպանությունը:

Մեր հարեւանի հանդեպ կատարված անարդարությունը մեզ չի վերաբերում. անախորժությունների մե՞ջ է, թող փորձի ինչ-որ կերպ դուրս գալ: Երբ անախորժությունը քո դուռն է թակում, այդ ժամանակ զարմանում ես, թե համամարդկային այդ անարդարությունը, որ քեզ է պատահել, ինչո՞ւ ոչ մեկին չի հետաքրքրում: Լրիվ նույն պատճառով, ինչ պատճառով քեզ չի հետաքրքրում ուրիշի հետ տեղի ունեցածը:

 Ցուկերբերգի համար Հայոց ցեղասպանությունն ունի նույն գինը, ինչ մեզնից յուրաքանչյուրի համար Ռուանդայի ցեղասպանության ժամանակ կոտորված մոտ 1 միլիոն թութսիների մահը: Կամ էլ 2014 թ. օգոստոսին ցեղասպանության ենթարկված եզդիների ճակատագիրը:

Ճանաչելն ու դատապարտելը ոչինչ են, եթե չկա կոնկրետ հետեւանք: Մենք դատապարտում ենք 2008 թ. մարտի 1-ին մեր իշխանությունների հրահանգով սպանված մեր տասը հայրենակիցների մահը: Մեր դատապարտումից հետո մարդասպաններին գտա՞ն: Նրանք այսօր էլ ազատ շրջում են՝ պատրաստ վաղը եւս իրականացնել Մարտի 1, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Դատապարտում ենք իշխանություններին ապրիլյան պատերազմի հարյուրից ավելի զոհերի համար, բանակում խաղաղ պայմաններում զոհվող երիտասարդների մահվան, Հաց բերողի մահվան մեջ, օրերս «Արմավիր» ՔԿՀ-ում խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքին չդիմացած, այդ մասին բարձրաձայնած Հրաչյա Գեւորգյանի մահվան մեջ: Դատապարտում ենք ՀՀԿ-ին՝  Հայաստանում այնպիսի մթնոլորտ ստեղծելու մեջ, որ վարչախմբից  ազատվելու միակ ելքը շատերը զենքի միջոցով են տեսնում: Եվ ի՞նչ է փոխվում մեր բանավոր դատապարտումներից:

Հայաստանի մասշտաբով մենք անտարբեր ենք մեր շրջապատում տեղի ունեցող անարդարության, անպատիժ սպանությունների հանդեպ: Աշխարհի մասշտաբով ամեն ինչ նույնն է: Պարզապես զոհերի թվի զրոները անհամեմատ շատ են:

Լիլիթ Ավագյան

Տպել
4503 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց