ԿԸՀ-ն մերժեց ընտրությունների արդյունքները չեղարկելու «Կոնգրես-ՀԺԿ»-ի պահանջը

09/04/2017 schedule20:54

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ ապրիլի 9-ին, արտահերթ նիստում մերժեց ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը։

Հիշեցնենք, որ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը ապրիլի 7-ին բողոքարկել էր ընտրությունների արդյունքները՝ նշելով, որ 2017 թվականի ապրիլի 2-ի Ազգային Ժողովի ընտրություններն անցան իշխանության կողմից կազմակերպված զանգվածային եւ համակարգված օրինախախտումների կիրառությամբ:

Դաշինքի լիազոր ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը ԿԸՀ նիստում ներկայացրեց իրենց բողոքարկման հիմքերը` նշելով, որ բազմաթիվ խախտումներ են գրանցվել իրենց կողմից։

Ըստ Եգորյանի՝ հազարավոր մարդիկ գրանցվել են գոյություն չունեցող հասցեներում։ Ու թեեւ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը Տիգրան Եգորյանին խնդրեց մի քանի հասցե նշել, քանի որ ոչ իր խոսքում, ոչ էլ դիմումում որեւէ նման փաստ արձանագրված չկա, Եգորյանն ասաց, որ հասցեներ չեն ներկայացրել դիմումի մեջ, քանի որ այդ հասցեները դուրս են բերվել ոստիկանության կողմից պաշտոնապես հրապարակված ընտրողների ցուցակներից։

«Դիմումում առկա են խախտումների վերաբերյալ դիտարկումներ միայն ընտրական տեղամասերի ընդհանուր թվի 13 տոկոսի վերաբերյալ: Որոշ դեպքերում հստակ նշված չեն տեղամասերի համարները, որոնց վերաբերյալ դատողություններ են անում, մի քանի տասնյակ փաստական տվյալներ կրկնվում են, իսկ մի քանի տասնյակ փաստական տվյալներ վկայում են ոչ թե խախտման առկայության, այլ դրա բացակայության մասին: Դիմումին կից ներկայացված չէ որեւէ պատշաճ ապացույց: Այն զուրկ է իրավական հիմնավորումներից»,- ասաց Մուկուչյանը՝ հավելելով, որ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի կողմից ներկայացված դիմումը հիմնազուրկ է, իսկ դրանով վկայակոչված դատողությունները չեն կարող հիմք հանդիսանալ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար:

Ի վերջո, վեց կողմ եւ ոչ մի դեմ ձայնով ԿԸՀ-ն մերժեց դիմումը։

Երեկ էլ ԿԸՀ-ն մերժել էր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի դիմումը, որով պահանջվում էր մեկ ընդհանուր բազայում միավորել ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղամասերում հատուկ սարքերով ստացված մատնահետքերը, իսկ այնուհետեւ՝ ԵԱՀԿ դիտորդական առաքելության եւ իրենց մասնագետների անմիջական մասնակցությամբ ստուգել՝ արդյո՞ք կան մատնահետքերի համընկնումներ:

Տպել
15152 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել