Շարմազանովը հավանական է համարում Զաքարյանի ու Դավթյանի նշանակումը փոխնախարարի պաշտոնում

«Հավանական է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր երկու ներկայացուցիչներին՝ Արտակ Դավթյանին եւ Արտակ Զաքարյանին գործուղի ՀՀ պաշտպանության նախարարություն՝ որպես նախարարի տեղակալներ»,- քիչ առաջ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում կայացած գործադիր մարմնի նիստից հետո այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, թե իրենք վստահ են, որ թե Արտակ Զաքարյանը, թե Արտակ Դավթյանը կարող են իրենց մտավոր եւ հայրենասիրական ունակությունները ներդնել Զինված ուժերի առջեւ դրված մարտահրավերների լուծման գործում:

Շարմազանովը, սակայն, իր գործընկերներին չի շտապել շնորհավորել՝ ընդգծելով, որ դեռ պաշտոնական հրաման չկա: Հիշեցնենք, որ բավական երկար ժամանակ է՝ Դավթյանի ու Զաքարյանի նշանակման մասին տեղեկություններ են շրջանառվում:

Շարմազանովն այսօր լրագրողների հարցերին ի պատասխան անդրադարձել է նաեւ այլ քաղաքական ուժերի հետ հնարավոր կոալիցիաների կազմման լուրերին: ՀՅԴ-ի վերաբերյալ ասել է, որ ՀՀԿ-ն քննարկում է այդ կուսակցության հետ ապագա կառավարությունում համագործակցության ձեւաչափը: «Հաշվի առնելով, որ այդ քննարկումները դեռեւս չեն ավարատվել, ճիշտ չի լինի, որպեսզի մենք քննարկենք ապագա կառավարության վերաբերյալ հարցեր, իսկ ապագա վարչապետի մասին խոսք չկա, մեր վարչապետը մնում է  Կարեն Կարապետյանը»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է «Ծառուկյան» դաշինքին՝ Շարմազանովը նկատել է, որ այս պահին այդ ուժի հետ կոալիցիա կազմելու հարց չի քննարկվում:

Տպել
3949 դիտում

Գերմանիան դադարեցնում է զենքի մատակարարումները Սաուդյան Արաբիա

12-րդ դասարանի ավարտական քննությունները կենտրոնացված չեն լինի. այդպես կլինի միայն 9-րդում

«Վորլդ Վիժն» Հայաստանն ու Իմ Քայլը հիմնադրամը համագործակցության տարբերակներն են քննարկում

Ավարտին է հասցվել «Թուրքական հոսք» գազատարի ծովային հատվածը

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ծանրաքարշ բեռնատարների համար շարունակում է փակ մնալ

Երեւանի քաղաքապետարանը հրավիրում է քննարկելու 2019-ի բյուջեն ու զարգացման ծրագիրը

Լատվիայի դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

Ակցիաների հետեւում մարդիկ են, որոնք մեծ բիզնեսներ ձեռնարկելու շահ ունեն. Ռ. Խաչատրյանը հրաժարականի մասին

Սերժ Սարգսյանը դիմել է կենսաթոշակ ստանալու համար

Շախմատի ֆեդերացիան հետին ամսաթվո՞վ փաստաթուղթ է տեղադրել կայքում. պատմում է Լիլիթ Գալոյանը

Սասնա Ծռեր Համահայկական կուսակցության նախընտրական ամբողջական ցուցակը՝ 174 հոգուց բաղկացած

Վալերի Օսիպյանը հանդիպել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարի հետ

Մենք լուռումունջ համակերպվողի դերում չենք. Նիկոլ Փաշինյանը՝ Բելառուսի ԱԳՆ-ի վերջին հայտարարության մասին

Արտագնա աշխատանքի մեկնածների եկամուտը հարկելու որեւէ նախագիծ կամ գաղափար չկա. ՊԵԿ նախագահի հավելյալ պարզաբանումը

Կենդանաբանական այգու 213 կենդանատեսակից մնացել է 143-ը. գործառույթները պատկանում են Երեւանի ավագանուն

Փաշինյանն ընդունել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսին

Գյումրիում 325 մլն դրամանոց ստրատեգիական նշանակության փողոց է շահագործվել

Խորվաթիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

Հանդիպել են Աննա Հակոբյանը և Գարո Արմենը, քննարկել են համագործակցության հնարավոր ուղիները

Որոշ մարդիկ անձնական խնդիրների պատճառով կարող են ստոր քայլի գնալ. Խաչատրյանը՝ թունավորված զեբրի մասին