Շիրակի մարզից ընտրված ՀՅԴ-ական պատգամավորը իր լուսանկարով կոնյակ է պատվիրել

Թիվ 11 ընտրատարածքից՝ Շիրակի մարզից ՀՅԴ-ի ռեյտինգային ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրված, Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանը իր լուսանկարով եւ «Հաղթանակ» գրությամբ կոնյակ է պատվիրել: Կոնյակի շշի դարձերեսին ՀՅԴ-ի լոգոն է, իսկ վերեւում գրված է 10 թիվը: Այդ լուսանկարը Ռոմիկ Մանուկյանը տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում:

Armtimes.com-ը Ռոմիկ Մանուկյանից փորձել է հետաքրքվել, թե դա ի՞նչ կոնյակ է, ո՞րն է իր ու կուսակցության նկարներով շրջանառության մեջ դրված կոնյակների նպատակը, եւ քանի շիշ նման կոնյակ է պատվիրվել: Սակայն նորընտիր ՀՅԴ-ական պատգամավորը ասաց. «Որ խորհրդարան էի անցել, երեխաներից մեկը ուրախացել էր, սարքել, գցել էր, ուրիշ ոչ մի բան չկա»:

Նշենք, որ Ռոմիկ Մանուկյանը Շիրակի մարզում հավաքել է 3123 քվե:

Նարեկ Կիրակոսյան

Տպել
16262 դիտում

Մամեդյարովը հորդորել է արգելել արցախցիների մուտքը Ֆրանսիա. Արցախի ԱԳՆ-ն պատասխանում է

Երեւանում կգործեն 18 մետրանոց ավտոբուսներ, ուղեւորը տեղ կհասնի մինչեւ 4 տրանսպորտ փոխելով

37-ամյա հարբած ռուս ուղեւորը Գյումրու օդանավակայանում աջ ու ձախ հայհոյանքներ է հնչեցրել

Ալավերդցի Վահագնը հարցաքննվել է. վաղը նրան մեղադրանք կառաջադրվի

Լոռեցի 47 փաստաբաններ բողոքի ակցիա կիրականացնեն՝ 1 օր չներկայանալով ոչ մի նիստի

1-ին եւ միակ սերս է. Արմեն Սարգսյանի կինը՝ ամուսնուն սիրահարվելու եւ ճոխ կյանքի մասին

ԵԼՔ դաշինքի ստեղծման օրից ամենաբազմամարդ երթը ֆոտոռեպորտաժով

Երեւանում պատմական ջերմաստիճան է գրանցվել՝ +15 աստիճան. գերազանցվել է 1976-ի ռեկորդը

Հողերի ոռոգման համար 2017-ը վերջին 100 տարիներից ամենավատն է եղել. զեկուցում են վարչապետին

«Երկար վերադարձ». մայիս ամսից երկար սպասված ֆիլմը կլինի մեծ էկրաններին

25 պատմվածք Հայաստանի մասին՝ ճապոներենով. «Ծիրան», «Դուդուկ», «Կոնյակ», «Ցեղասպանություն»

Ուսանողն իրավունք ունի հանրակացարանում սենյակ ստանալ, բուհը դա տրամադրել պարտավոր չէ  

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը գոհ է Հայաստանի նախապատրաստական աշխատանքներից

Լարսը շարունակում է փակ մնալ, Հայաստանում դժվարանցանելի ու մերկասառույցով ճանապարհներ կան

Զինվորների ողնաշարի ու գլխի վնասվածքների բուժման համար նախատեսված կենտրոնը դեռ պատրաստ չէ

Մխիթարյանը վաղը չի խաղա, բայց լավ մարզավիճակում է. Մոուրինյո. թարմացվող

Առավոտյան տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի դեպքով հարուցվել է քրեական գործ

Վճարումներն իրականացվեն ամսական կտրվածքով. նախարարն ընդունել է բեռնափոխադրողներին

Պելեն ուշաթափվելուց հետո տեղափոխվել է հիվանդանոց

Անվտանգության խորհուրդը ղեկավարելու է ՀՀ վարչապետը. նոր օրինագիծ