Երևան
12 °C
ՀՀ գլխավոր դատախազությունը ուսումնասիրում է «ՍԱՍ» գրուպի աշխատակիցների հետ անցկացված նախընտրական ժողովներից մեկի՝ նախօրեին հրապարակված սկանդալային ձայնագրությունը:
Այս մասին մեր հարցին ի պատասխան ասացին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Նախօրեին «Hayastan24.com» կայքը հրապարակեց «ՍԱՍ» գրուպի աշխատակիցների հետ անցկացված նախընտրական ժողովի ձայնագրություններից մեկը, որտեղ ժողովն անցկացնող անձը, նսեմացնելով աշխատակիցներին, քննարկելով նրանց արտաքին տեսքը՝ մազերի հարդարանքը, հարկադրում էր ձայներ բերել հօգուտ թեկնածուի: Իսկ այն աշխատակիցները, որոնք 20-ից ավել ձայն էին բերել, խոստանում էր պաշտոնի բարձրացում եւ որ ամենակարեւորն է՝ ուղեւորություն դեպի «Սիրո քաղաք Փարիզ»:
«Հետք»-ի տեղեկություններով, ձայնագրությունում խոսող «հերոսը» Արտակ Սարգսյանի մեծ եղբայրն է՝ Արամ Սարգսյանը, որը եղբոր վրաստանյան երեք ընկերությունների 100 տոկոս բաժնետերն է: Այս սկանդալային ձայնագրության ուսումասիրությունը հնարավորություն է տալիս հանգելու այն հետեւության, որ ժողովը վարողի գրեթե բոլոր նախադասությունները հանցակազմ են պարունակում:
Փաստաբան Երվանդ Վարոսյանից հետաքրքրվեցինք, թե հանցագործության ի՞նչ տարրեր է պարունակում այս ձայնագրությունը: «Ձայնագրության հրապարակումը քրեական գործ հարուցելու առիթ է։ Պետք է քննություն իրականացվի, քանի որ կարող է գործ ունենանք ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 5-րդ կետերով նախատեսված առերեւույթ արարքների հետ (պատժվում է ազատազրկմամբ`երեքից մինչեւ հինգ տարի ժամկետով)։ Մասնավորապես այդ նորմը պատասխանատվություն է նախատեսում մի խումբ անձանց կողմից՝ գույքային վնաս պատճառելու սպառնալիքով քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու համար։ Գործ ունենք նաեւ աշխատանքային օրենսգրքի նորմերի ու աշխատանքային իրավունքի սկզբունքների ոտնահարման հետ»,- մեր հարցին ի պատասխան ասաց Վարոսյանը:
Իրավաբան Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք այս ձայնագրությունները հի՞մք են թիվ 2 ընտրատարածքում ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու համար, թե՝ ոչ: Զեյնալյանը պատասխանեց, որ այն, ինչ տեղի է ունեցել, միջամտություն է ընտրական իրավունքի նկատմամբ, ինչն ըստ նրա, կարող է ազդել ընտրությունների արդյունքների վրա: «Ընտրական իրավունքի վրա ազդելու երեւույթը արդեն բավարար է, որպեսզի արդյունքները ճանաչվեն անվավեր, բայց կա մի խնդիր. դեպքը բացահայտվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից որոշում կայացնելուց հետո, երբ դեռեւս այն ենթարկա է վիճարկման. Սահմանադրական դատարանը կարող է ԿԸՀ որոշումը անվավար ճանաչել»,-պարզաբանեց նա:
Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի կարծիքով՝ իրավապահ մարմինները բավական լուրջ ուսումնասիրություններ պետք է կատարեն, քանի որ իսկապես բարդ իրավիճակ է ստեղծվել: Նա նույնպես կարծում է, որ ժողովը վարողի արարքում կա ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածով նախատեսված հանցակազմ. «Ժողով վարողը իրենից կախման մեջ գտնվող անձանց ցուցադրական ներկայացնում է՝ եթե դու չես հավաքել համապատասխան ձայն, ապա կարող ես զրկվել աշխատանքից: Նրա արարքում կա քրեորեն պատժելի արարք»,- նկատեց փաստաբանը: Վերջինս, սակայն, չի կարծում, որ 20-ից ավել ձայն հավաքող աշխատակցին որպես խրախուսանք Փարիզ ուղարկելը, կաշառքի հանցակազմ է պարունակում. «Գործի քննությամբ պետք է հիմնավորվի: Հանցակազմ առաջանում է այն ժամանակ, երբ ինքն ասում է՝ եթե դու չընտրես, ապա բացասական հետեւանք կառաջանա, բացասականն էլ այն է, որ նա կզրկվի աշխատանքից, այսինքն, այստեղ է, որ հանցակազմ կա, բայց որ ասում է՝ Փարիզ կուղարկեմ, ապա չեմ կարծում, որ դա կաշառքի հանցակազմ է պարունակում»,-ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:
Փաստաբան Նորիկ Նորիկյանը բացի ՀՀ ՔՕ 149 հոդվածից ֆեյսբուքյան իր էջում մի շարք հոդվածներ է առանձնացրել, որոնցով ըստ նրա՝ ՍԱՍ» գրուպում նախընտրական հանդիպման վարող անձը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության:
Այսպիսով՝
«ՍԱՍ» գրուպի աշխատակիցների հետ անցկացված նախընտրական ժողովների ձայնագրության ուսումասիրությունը հնարավորություն է տալիս հանգելու այն հետեւությանը, որ առերեւույթ խախտվել են ՀՀ օրենսդրության ստորեւ բերված իրավանորմերի պահանջները.
ՀՀ սահմանադրության 26-րդ հոդված. Ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:
ՀՀ ընտրական օրենսգրքի 4-րդ հոդված. Ընտրություններն անցկացվում են ընտրական իրավունքի իրականացման՝ ազատության եւ կամավորության սկզբունքների հիման վրա: Ոչ ոք իրավունք չունի պարտադրելու ընտրողին քվեարկելու որեւէ թեկնածուի (կուսակցության) օգտին կամ դեմ, ինչպես նաեւ հարկադրելու ընտրողին մասնակցելու կամ չմասնակցելու ընտրություններին:
ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդված. Ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը.
Բացի այդ, կոպտորեն խախտվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքով ամրագրված աշխատանքային օրենսդրության սկզբունքները, գործատու-աշխատող աշխատանքային հարաբերությունները, գործատուի կողմից խախտվել են աշխատանքային կարգապահության իր առջեւ դրված պարտականությունները եւ այլն:
«Վերը նշվածը հնարավորություն է տալիս ենթադրելու, որ նշված հանդիպումը վարող անձի գործողություններում առերեւույթ առկա են վերը նշված իրավանորմերի խախտման հատկանիշներ, որպիսի պայմաններում նրա արարքը ենթակա է քրեաիրավական գնահատման, ասել է, թե՝ նշված անձը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության, եթե օբյեկտիվ քննությամբ հաստատվի, որ նա կատարել է վերը նշված գործողությունները»,- գրել է Նորիկյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ընտրակաշառքի գործերով 258 մեղադրյալից 182-ը «Ուժեղ Հայաստան»-ից է․ բողոքում են, որ ՀԿԿ-ն իրենց թիրախավորել է
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
Իրանն առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն չի պլանավորում
ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին
ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը՝ անվտանգային պաշտպանիչներով և հատուկ դիզայնով․ տեսանյութ
Ոստիկանության 2 ծառայող ազատվել է աշխատանքից, 3-ը խիստ նկատողություն է ստացել
Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպում չի եղել, առաջիկայում կլինեն շփումներ․ վարչապետ
ՌԴ-ն մեզ կանգնեցրել է երկընտրանքի առջև. ինչքան սեղմում են օղակը, ավելի շահեկան ենք դուրս գալիս. տեսանյութ
Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չենք տեսնում․ վարչապետն ասել է՝ ինչու
Իմ ու Ալեն Սիմոնյանի մեջ անձնական խնդի՞ր, ո՛չ, բացարձակ չկա. Փաշինյան
Կրեմլը չի հանդուրժում Փաշինյանին՝ որպես ժողովրդի ընտրյալի. ՌԴ-ն կարող է պայթել ներսից. Միսկարյան. տեսանյութ
ՀՀ կառավարության առաջնահերթություններից է արտահանման դիվերսիֆիկացումը․ Պապոյանը ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
Փարիզի Ռազմական ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ ԶՈՒ առաջին ներկայացուցիչը
ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը
Հուլիսի կեսերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ը հանրության գերակա շահ ճանաչելու մասին․ Պետրոսյան
Դեյվիդ Ալենը վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ աջակցելու հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը
Երևան-Սևան ճանապարհին՝ Չարենցավանի մոտ, կայծակի հարվածից տուժած կամրջի հիմքերի ամրացումը կատարվել է
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մեկնել է Կորեա
Գյումրիում գտնվող ՌԴ ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ որևէ ազդանշան չի ստացվել․ Գալուզին
Վերահաստատվել է համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը․ ՄԻՊ-ն ընդունել է ԱՄԿ ACTRAV-ի տնօրենին
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կժամանի Հայաստան․ տեղի կունենա հանդիպում վարչապետի հետ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ են եղել
Ովքեր կլինեն ԱԺ փոխնախագահներ․ ՔՊ-ն երեկոյան որոշում կկայացնի
Երբ որոշում ենք կայացրել, մենք նման հաշվարկի չենք տիրապետել․ Հովակիմյանը՝ ԲՀԿ-ի ընտրական տվյալների մասին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Վահրամ Փափազյան փողոցում
Կասեցվել է«Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակի արտադրությունը
Աֆղանստանում Պակիստանի օդային հարվածների հետևանքով զոհվել է 36 մարդ, վիրավորվել՝ 163-ը
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Անընդունելի է, որ ՀՀ-ն ամրագրում է ԵՄ անդամակցության մտադրություն և շարունակում օգտվել ԵԱՏՄ առավելություններից
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով գտնվում է Չինաստանում
Կացարաններից մինչև ջրավազաններ․ ամփոփվել են ՄԱԶԾ-ի երկամյա ծրագրի արդյունքները
Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա
Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է արտահանման ոլորտի պետական աջակցության գործող ծրագրերը
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին իրականացվում են ամառային պահպանման աշխատանքներ
ՀՀ ճանապարհներին գրանցված վթարների հետևանքով 3 օրում 69 մարդ վիրավորում է ստացել, 4-ը՝ զոհվել
Հետաքրքիր գտածոներ, այդ թվում՝ բացառիկ արժեք ներկայացնող Թամար թագուհու մետաղադրամը Ամբերդի ամրոցում
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության հնարավորությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT