«Որ շլյապա ես դրել, պիտի չտենանք հա՞, որ 0 ձայն ես բերել». ժողով SAS-ում (ձայնագրություն)

Hayastan24.com կայքի տրամադրության տակ է հայտնվել «ՍԱՍ» գրուպում տեղի ունեցած նախընտրական ժողովներից մեկի ձայնագրությունը, որում լսվում է, թե ինչպես է ընկերության ղեկավարներից մեկը աշխատակիցներին հորդորում աշխատել Արտակ Սարգսյանի համար, մտերիմներին, հարազատներին ուղղորդել քվեարկել նրա օգտին՝այլապես կկանգնեն աշխատանքը կորցնելու վտանգի առջեւ:

Ընդ որում ձայնագրությունում խոսող այդ անձը Արտակ Սարգսյանի օգտին աշխատելը ներկայացնում է որպես թասիբի հարց, որպես անձնական գործ՝ հիշեցնելով, որ մարդուն աշխատանքով ապահովելը արդեն մեծ գործ է: Ժողովի ընթացքում «ՍԱՍ»-ի ներկայացուցիչը անուն առ անուն ընթերցում է ինչպես այն անձանց անունները, որոնք Արտակ Սարգսյանի օգտին քվեարկողների ցուցակ չեն բերել, այնպես էլ մեծ թվով ձայներ բերածներինը:

Օրինակ, ընթերցելով Նաիրա Սարգսյանի անունը՝ նա հարցնում է, թե ինչո՞ւ անուն չի բերել: Նաիրան ասում է, որ բարեկամ չունի Արաբկիրում: Ի պատասխան «ՍԱՍ»-ի ներկայացուցիչը նրանից հետաքրքրվում է, թե այդ դեպքում ինչպե՞ս է գործի ընդունվել, ապա ընդգծում՝ «Լավ չի քո վիճակը, ասեմ»: Այս ընթացքում նա շարունակ նաեւ ակնարկում է, որ ում անվան դիմաց 0 է գրված՝ այդ անձին դիտարկելու են որպես իրենց դեմ մարդ եւ համապատասխանաբար վերաբերվելու են նրան: Իսկ ամենաշատ ձայն բերածներին խոստանում է պաշտոնի բարձրացում եւ Փարիզ ուղեւորություն:

Ստորեւ ներկայացնում ենք ձայնագրությունում առկա ելույթի որոշ հատվածների սղագրությունը.

«Ուրեմն Արամ, էս քո ցանկը, Swet»-ի աշխատողները 200 հոգով, դու բերել ես 53 ձայն: Ուրեմն քո հարցը, մանավանդ քո հարցը էն տիպի ա դրված, որ եթե էս պատկերը 3-4 օրվա մեջ նույնը եղավ, պրոստո քեզ բարի ճանապարհ ենք ասում, որովհետեւ սա վերաբերմունք ա, ոչ թե կարենալ-չկարենալու հարց, եթե դու էդ ձեւ ես վերաբերվում մեզ, ուրեմն մենք 5 անգամ վատ կվերաբերվենք քեզ: Սա պատկեր չի»,- մեկ այլ աշխատակցի ասում է նա:

«Անահիտ Բալյանն ո՞վ ա, դու է՞լ չունես ծանոթ: Քաղաքում ես ապրում, բա էդ քո ծանոթները չունե՞ն ծանոթներ, ընկերներ, խի՞ չես ուզում բերես: Որովհետեւ էսօր մենք Արաբկիրում, Աջափնյակում ունենք աջակիցներ, ովքեր մեզ օգնում են, ու չեմ կարծում՝ էդ նույն գործը չկարանան անել, ինչ դուք եք անում: Եթե դուք էդ ձեւի եք մոտենում, մենք էլ էն մարդկանց կընդունենք աշխատանքի, ովքեր կկարողանան մեզ օգնել: Այ էս զրոն քո անունի դիմաց գրված է, մի կարծի, որ էսի անցավ-գնաց: Տենց չի, ամեն ինչ փոխադարձ է էս կյանքում»:

«Անուշ Ադամյան: Ըհը, օրինակ Անուշ Ադամյանը բերել է 14 ձայն, եկեք ծափահարենք Անուշին...Էս դուրներդ չեկա՞վ, որ ծափ չեք տալիս, էդ ո՞նց ա որ Անուշը կարում ա բերի, բայց ստեղ  ասենք օրինակ Աշոտ Աղախանյան, խի՞ չես բերել ձայն, չես ուզում, հա՞»:

«Աննա Ավագյան: Էդ քո կարծիքով որ շլյապա ես դրել, պետք ա չտենանք հա՞, որ 0 ձայն ես բերել, հը՞, խի՞ չես բերել ձայն... (Դահլիճում գտնվողներից մեկն ասում է, որ Անուշն իր դուստրն է, ինքն է բերել ցուցակ): Հա՞, չէ, աղջիկդ ուրեմն կարա շլյապա դնի: Ըհը, տես, իրա հայրը 21 ձայն բերել ա: Այսինքն էդ ո՞նց ա՝ մարդը բերում ա 21 ձայն, Վոլոդյա Դանիելյանը, Արամ Գեւորգյանը՝ 0 ձայներ են: Ովքե՞ր են Վոլոդյան, Արամը: Ասա Վոլոդյա, ամոթ չե՞ս անում, քանի՞ տարեկան  ես...19-ը՞, էդ ա անչափահաս չես, ունես ընկերներ, բարեկամներ: Արաբկիրում ունես ընկեր, ինչի՞ չես բերում իրա ձայնը, թե՞ ընդդիմությունից ա ընկերդ»:

«Արամ Խաչատրյան: Արա՞մ, ամոթ չե՞ս անում, արա, զրո ա քո թվերը: Հիմա ի՞նչ անենք, չխմե՞նք էդ քո սոկը: Հիմա էսօր գնում ես տուն, տնեցիքին հավաքում ես, հորքուր, մորքուր, քեռի, ասում ես էսի իմ խնդիրն է, ձեր մոտիկներին հիշեք, օգնեք էս հարցում: Եթե ասես չունեմ, ուրեմն սուտ ես ասում, ես կգտնեմ քո ծանոթներին Արաբկիրում, էդ վախտ ձեռքիցս չես պրծնի: 3 օր ժամանակ»:

«Գարիկ Բաբայան: Հազար ամոթ քեզ, Գարիկ: Հազար ամոթ, բա սազո՞ւմ ա քո նման տղուն սենց 0, բա դու զրոյով տղա՞ ես»:

«Իրինա Նազարյան: 44 ձայն: Ես խոստանում եմ քո պաշտոնը կբարձրացնենք»:

 «Գոհար Ավետիսյան: Հը՞, դե՞մ ես մեզ, Գոհար...Էտի ամենահեշտ պատասխանն ա՝ ռայոնից եմ: Ոչինչ, կապ չունի, կէթաս, վիզ կդնես, կբերես, կէթաս կհամոզես, ծանոթներ կգտնես, ընկերներ կգտես, եթե մենք 100 հոգու մեջից քեզ ենք ընտրել գործի, ուրեմն ինչ -որ պատասխանատվությոն պիտի վերցնես»:

«Սիրանույշ Թումասյան: Յա, մազերդ տենց սիրուն ներկել ես, զուգվել-զարդարվել ես, գիտես պտի էսօր մեծարման երեկո՞անենք, հա՞ 0 ձայներիդ համար: Ամոթ չե՞ս անում, Սիրանույշ: Ամոթ ա, չէ՞: Որտե՞ղ ես ապրում, Թաիրո՞վ: Կապ չունի, տեսա՞ք մարդը ռայոնից 15 ձայն ա բերել»:

Հիշեցնենք, որ Արտակ Սարգսյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էր թիվ 2 ընտրատարածքում եւ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում հավաքելով 12 հազար 27 ձայն՝ վերընտրվել: 

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
40246 դիտում

Ինքնասպանության փորձ կատարած 24-ամյա աղջկա կյանքը փրկվել է

Կարդում ես ու ցնցվում․ մինչև հիմա գիտի՝ գյուղատնտեսության նախարարությունը գյուղաբնակների նախարարությունն է

Կցանկանայի, որ Հայաստանում 3 պաշտոնական լեզու լիներ. Սամվել Կարապետյան

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ

Անում ենք ամեն ինչ, որպեսզի թուլացնենք ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը․ Էրդողան

Պատմությունը հուշում է, որ ՀՅԴ-ի համար Մայր Աթոռը մշտական սրբավայր չէ, այլ ժամանակավոր բունկեր․ Դավոյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության արտահերթ նիստ է տեղի ունեցել․ տեսանյութ

Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է

Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է «Ժողովուրդ» օրաթերթին

Իրանի հետ հարաբերությունների զարգացումը կարևոր է Հայաստանի համար․ փոխվարչապետն ընդունել է դեսպան Շիրղոլամիին

100 հազար դոլար՝ երկու րոպեանոց ելույթի համար. «իրենց մեթոդներով» խաբել են IRF-ի կազմակերպիչներին. ԶԼՄ

ԿԸՀ-ն երբ կսահմանի ԱԺ ընտրությունների անցկացման հիմնական գործողությունների ժամանակացույցը

Ավինյանը Ստոկհոլմում գործընկերների հետ ապակենտրոնացմանը և ՏԻ բարեփոխումներին վերաբերող հարցեր է քննարկել

Ո՛չ «Մեր ձևով»-ին, ո՛չ էլ Քոչարյանին, ձայնս տալու եմ Փաշինյանին, նրան եմ վստահում. հարցում. տեսանյութ

Մհեր Գրիգորյանն ու Մագդալենա Գրոնոն ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցեր են քննարկել

Հանրային քննարկում՝ Դիլիջանի նոր թունելի կառուցման նպատակով հողերի օտարման և տարաբնակեցման հարցերի վերաբերյալ

Լավրովը ճիշտ կանի՝ չխառնվի մեր գործերին. TRIPP-ի կյանքի կոչման ճանապարհին չենք հանդուրժի խոչընդոտներ

Արդարադատության նախարարին է ներկայացվել ՀԿԱԾ 2025 թվականի գործունեության հաշվետվությունը

Ծնողները երեխաների հույզերն օգտագործելով կարեկցանքի, շահույթի ակնկալիքով տեսանյութեր են տեղադրում սոցցանցում

ԱԺ ընտրությունների օրը հայտնի է․ նախագահը հրամանագիր է ստորագրել

Հետախուզվողներ են հայտնաբերվել․ տղամարդիկ կալանավորված են․ տեսանյութ

WhatsApp-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահ մարմիններին

Ցածր տոկոսադրույքով օնլայն վարկ AMIO Mobile-ում

Գավառ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել ընդհանուր 40.6 հա մակերեսով հողամասի նկատմամբ․ վարչապետ

Գարեգին Բ-ի ապաեկեղեցական գործունեության ևս մեկ ապացույց է հրապարակվել․ լուսանկար

Ուրախությամբ ներկայացնում ենք Դեյվիդ Ալենին․ ԱՄՆ դեսպանությունը տեսանյութ է հրապարակել

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդիպել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի հետ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում բուք կլինի

Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Ռոսատոմի» տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Բժշկական կենտրոններից վճարային տերմինալներ հափշտակած անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ

Եվս մեկ նորակառույց զորամաս հանձնվեց շահագործման․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Նիկոլ Փաշինյանն այցելել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն․ քննարկվել է 2025-ի հաշվետվությունը

Մհեր Գրիգորյանն ու Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Միքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվել է

Գլխավոր դատախազությունը պահանջում է Ռուբիկ Հակոբյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 5 անշարժ և 2 շարժական գույք

Արմեն Գրիգորյանը և Մագդալենա Գրոնոն քննարկել են Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

Լուրը, թե Առողջապահության նախարարությունը բժիշկների աշխատավարձը կրճատող նախագիծ է շրջանառում, սուտ է. ԱՆ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարեկան հաշվետվությունը. վարչապետը տեսանյութ է հրապարակել