Պետք է ամեն ինչ անել, որպեսզի Հարավային Կովկասը լինի հզոր տարածաշրջան. Վրաստանի նախագահը՝ ՀՀ վարչապետին

29/04/2025 schedule15:43

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է Վրաստանի նախագահի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան և ևս մեկ անգամ շնորհավորել Միխեիլ Կավելաշվիլիին՝ եղբայրական Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով:

Նիկոլ Փաշինյանը մաղթել է հաջողություններ պատասխանատու պաշտոնում՝ ի բարօրություն եղբայրական Վրաստանի, երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանի: 

«Դուք գիտեք, թե որքան ենք կարևորում մենք Վրաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունները և արդեն ռազմավարական գործընկերության մակարդակի ենք հասցրել մեր հարաբերությունները: Դա, կարծում եմ, մի քայլ է, որն արտահայտում է մեր երկարաժամկետ մտադրությունները: Միշտ ասել եմ և շարունակում եմ մնալ այն համոզմունքին, որ Վրաստանը և Հայաստանն ունեն ընդհանուր շահեր, և պետք է մեր հարաբերությունները կառուցել այդ շահերի վրա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ իր համոզմամբ՝ այդ շահերը տեղավորվում են նաև տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի երկարատև զարգացման շահերի համատեքստում:

Միխեիլ Կավելաշվիլին շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել, որ մեծ պատիվ է գտնվել հարևան երկրում առաջին անգամ՝ որպես Վրաստանի նախագահ: «Ինձ համար մեծ պատիվ է, քանի որ մեր ազգերը դարեր շարունակ ապրում են կողք կողքի, ավելի քան 3000 տարի է մեր բարեկամությունը, որը շատ օրինակելի է ամբողջ աշխարհում։ Ես այդ մասին խոսել եմ նաև Հայաստանի նախագահի հետ, և իրոք սա շատ յուրահատուկ է, որ այսօր մեր ազգերը գոյություն ունեն:Իհարկե, մեր հարաբերությունները պետք է խորանան և զարգանան, նախորդ տարի ստորագրվեց ռազմավարական համաձայնագիրը»,- ասել է Վրաստանի նախագահը՝ ավելացնելով, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի Հարավային Կովկասը լինի հզոր տարածաշրջան։

Միխեիլ Կավելաշվիլին ողջունել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը համաձայնեցվել է և հույս հայտնել, որ շուտով այն կստորագրվի ու տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն ու կայունություն:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգային տարբեր հարցեր, որոնք վերաբերել են տնտեսության, զբոսաշրջության, ենթակառուցվածքների, կրթության և այլ ոլորտներում համատեղ ծրագրերին: Կողմերը կարևորել են բարձրաստիճան փոխայցելությունների ինտենսիվ բնույթը՝ համոզմունք հայտնելով, որ ակտիվ երկխոսությունը նոր ազդակ է հաղորդում փոխգործակցության խթանմանը բոլոր ոլորտներում:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը՝ ի նպաստ տարածաշրջանում երկարատև խաղաղության ապահովման:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
653 դիտում

Ճանապարհի վրա ենք, որը ենթադրում է՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը ժամանակի հարց է. վարչապետ

Իսրայելը հարձակում է իրականացրել Սպահանի միջուկային օբյեկտի վրա

Հարաբերությունների կարգավորումը և խաղաղության խթանումը առանցքային են ՀՀ արտաքին քաղաքականության մեջ. Միրզոյան

Բավական երկար ժամանակ մենք Թուրքիայի հետ ունենք ուղիղ հաղորդակցություն, ինչը շատ էական է և կարևոր. վարչապետ

Իրանն իրավունք ունի միջուկային տեխնոլոգիաները օգտագործել խաղաղ նպատակներով․ Պուտին

Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 21-ին

Հունիսի 21-ն ամառային արևադարձի օրն է, Սուրենյանն ասել է՝ որքան կլինի ցերեկվա տևողությունը Հայաստանում

«Նիսսան»-ում հրդեհ է բռնկվել. տուժածները տեղափոխվել են ԲԿ

Երևանում վագոն-տնակ է այրվել

Դուք պետության կայացման առանցքային դերակատարներից եք. նախարարը շնորհավորել է բուժաշխատողի տոնը

Նրա սիրտը կոնֆլիկտ է ուզում, սա ադեկվատ մարդու խո՞սք է․ Արայիկ Հարությունյանն՝ Աջապահյանին

Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

Քաղաքի բախտը բերել է, որ ես եկել եմ, մեղայ Աստծո, գլուխ գովալ չհամարեք․ Գյումրին հաստատված բյուջե ունեցավ

Նիկոլ Փաշինյանը Էրդողանի հետ հանդիպումից հետո գրառում է արել

ԵՄ-ն Իսրայելի հետ ասոցացման համաձայնագիրը վերանայելու ցանկություն ունի

Ինչու վարչապետը գնաց Թուրքիա, և ինչ կարող է տալ այն Հայաստանին. Հայկ Կոնջորյանը մանրամասնում է. տեսանյութ

Տարածաշրջանում կայունություն հաստատելու համար Թուրքիան օգտագործում է դիվանագիտական բոլոր ​​գործիքները․ Էրդողան

Սերժ Սարգսյանը ստիպել է Կարապետյաններին, որ առանձնատուն կառուցեն, անունը դրել են բարեգործություն. Ստեփանյան

Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության ապահովման գործընթացին․ ինչ են քննարկել Փաշինյանն ու Էրդողանը

Հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Նոր Խարբերդի ամառանոցներից մեկում հայտնաբերվել է 34-ամյա բնակչի դին

Իսրայելում ՀՀ դեսպանությունը հորդորում է լինել զգոն, հետևել պաշտոնական հաղորդագրություններին

Ռուսաստանը չի ձգտում կապիտուլյացիայի. Պուտին

«Խաղաղության խաչմերուկը» մեր ճանապարհային քարտեզն է դեպի կայուն խաղաղություն․ Արշակյանը՝ Չեխիայի փոխվարչապետին

Եթե արտահերթին չմասնակցեք կամ դեմ քվեարկեք՝ կնշանակի խոչընդոտելու եք քննությանը․ Հարությունյանը՝ Ղուկասյանին

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը

Քաղաքական դրդապատճառ կա. ինչ է եղել Տաթևում, և ինչու է ձերբակալվել վարչական ղեկավար Գոռ Մինասյանը. մանրամասներ

ՍԱՏՄ ղեկավարի նոր թեկնածու կա

Թուրքիան սպառնալիք չէ Հայաստանի համար, և Հայաստանը սպառնալիք չէ Թուրքիայի համար․ Նիկոլ Փաշինյան․ ԱԿՕՍ

Նիկոլ Փաշինյանը ցանկություն ունի Թուրքիայի նախագահին հրավիրել Երևան՝ գագաթնաժողովի․ ԱԿՕՍ

Վարչապետն այցելել է Ստամբուլի Ս. Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցի․ տեսանյութ

ԵԱՏՄ-ն պիտի ունենա կարգավորումներ՝ ֆիզիկական սահմաններ չունեցող երկրների հետ աշխատելու համար․ փոխվարչապետ

էկոնոմիկայի նախարարությունում ՍԱՏՄ կառավարման խորհրդի արտահերթ նիստ է տեղի ունեցել

Հայաստան-Լեհաստան հարաբերությունները մեծ կարևորություն ունեն․ Լուցիան Պիետժչիկը՝ ՀՀ ԱԽ քարտուղարին

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովին

Ինչով են պայմանավորված մեծաթիվ ընդդիմադիր ակտիվիստների ձերբակալությունները. մանրամասներ

Թուրքիա այցի հիմքում միջպետական հարաբերություններն են․ վարչապետը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Իլհամը, ի տարբերություն հայ ընդդիմադիրների, հասկանում է, որ արկածախնդրության թիկունքը թուլանում է․ Սաֆարյան

ՀՅԴ-ի մարզային կառույցներում խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվում

Ձերբակալվել են «Սրբազան պայքար» նախաձեռնության մի շարք անդամներ