«Խաղաղության խաչմերուկը» մեր ճանապարհային քարտեզն է դեպի կայուն խաղաղություն․ Արշակյանը՝ Չեխիայի փոխվարչապետին

20/06/2025 schedule20:30

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 20-ին հանդիպել է Չեխիայի Հանրապետության փոխվարչապետ Մարիան Յուրեչկայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը:

«Չեխիայի Հանրապետությունը մեր ամենակարևոր եվրոպական գործընկերներից մեկն է: Մենք հատուկ նշանակություն ենք տալիս երկկողմ ակտիվ միջխորհրդարանական երկխոսությանը»,- ասել է Հակոբ Արշակյանը՝ ողջունելով պատվիրակությանը Հայաստանի խորհրդարանում: Նա բարձր է գնահատել չեխական կողմի աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում:

photo (5).jpg (254 KB)

«Սա իմ առաջին այցն է Հայաստան: Մենք այստեղ ենք տեղում ծանոթանալու իրավիճակին և ապագայի ծրագրերին»,- ասել է Չեխիայի Հանրապետության փոխվարչապետը՝ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար: Նա նշել է, որ որպես քրիստոնեությունն առաջինն ընդունած երկիր՝ Հայաստանը կարևոր գործընկեր է Չեխիայի և չեխ ժողովրդի համար: Մարիան Յուրեչկան ընդգծել է, որ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական բնագավառում համագործակցության զարգացման մեծ ներուժ կա, և փոխհամագործակցությունն ակտիվացնելու, զարգացնելու հարցում ու վիզաների ազատականացման գործընթացում աջակցելու պատրաստակամություն է հայտնել:

Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել աջակցության պատրաստակամության համար: Նա ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների, նորարարության և ստեղծագործ կրթության ոլորտում Հայաստանի ձեռքբերումները՝ այդ համատեքստում ընդգծելով Չեխիայի փորձն ու համագործակցության հնարավորությունները:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման գործընթացին ու հեռանկարներին՝ ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ Ազգային ժողովն ընդունել է «ՀՀ Եվրոպական միությանն անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքը, որը խորհրդարանին էր ներկայացվել որպես քաղաքացիական նախաձեռնություն: Նա անդրադարձել է նաև ԵՄ-ի կողմից կայացված երկու կարևորագույն որոշումներին՝ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին և Հայաստանին Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակում օգնության տրամադրմանը:

Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել Չեխիայի Հանրապետությանը՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությանը մասնակցելու համար:

«Հայաստանը խիստ հետաքրքրված է տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդմամբ: Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը մեր ճանապարհային քարտեզն է դեպի կայուն խաղաղություն, որը հիմնված է երկրների իրավասության, ինքնիշխանության, փոխադարձության և հավասարության սկզբունքների վրա»,- անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության խնդիրներին՝ ասել է ԱԺ նախագահի տեղակալը:

photo (8).jpg (260 KB)

Նա մանրամասն ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, խոսել հարևանների հետ հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանային հաղորդակցությունների արդյունավետ ապաշրջափակման ՀՀ տեսլականի մասին:

Չեխիայի փոխվարչապետն իր աջակցությունն է հայտնել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման հարցում: Նշվել է, որ խաղաղությանն ուղղված քայլերն ուժեղության նշան են:

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանում անօրինական կալանավորված բոլոր հայ գերիների, ինչպես նաև ռազմաքաղաքական գործիչների նկատմամբ իրականացվող կեղծ դատավարությանը:

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
528 դիտում

«Խաղաղության գործընթացի հետագա իրացման լուրջ հիմք». ՀՀ-ն Աբու Դաբիի հանդիպումը համարում է հաջողված

Անհետ կորած անձանց ընտանիքները ևս 2 ամիս սոցիալական աջակցություն կստանան

Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը տրամադրվել է Գյումրուն. այն ամրակայված է համայնքապետարանի շենքում

Օմանում և Հորդանանում Հայաստանը նոր դեսպաններ ունի. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը կարիերան կշարունակի Հունգարիայում

Կոչ եմ անում հայկական մեդիադաշտ չբերել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը. Դանիելյան

Ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել ԶՈւ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը

Սահմանամերձ Դովեղի դպրոցի կասեցված շինարարությունը վերսկսվել է. Քաղշինկոմիտեն նոր կապալառու է ներգրավել

Իջևանում «դրիֆթ» արած 30-ամյա երիտասարդը ձերբակալվել է. տեսանյութ

Հայաստանը ծայրագավառ չի դառնալու. Լիլիթ Մինասյան

Բախման հետևանքով մոտոցիկլը հայտնվել է «ԶԻԼ»-ի տակ. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

ԱՄՆ-ն պատժամիջոց է սահմանել Թուրքիայում գործող էներգետիկ ընկերության դեմ

Պետք է ականջներին օղ անեն. եթե «Հոկտեմբերի 27»-ին հաջողության են հասել, հիմա չեն կարողանալու. տեսանյութ

Էկոնոմիկայի փոխնախարարն ընդունել է Հայաստան ժամանած ԱՄՆ-ում գործող World Wide Sires կազմակերպության մասնագետին

Ես կրկնել եմ այն, ինչ նախագահն է ասել, Լավրովի հետ զրույցն անկեղծ է եղել. Ռուբիո

Իրանում բոլոր օդանավակայանների աշխատանքը վերսկսվել է

Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ ունի Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում

ԱՄՆ դոլարով ավանդ՝ տարեկան մինչև 6% տոկոսադրույքով

ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է Բրունսումում ՆԱՏՕ-ի դաշնակցային միացյալ ուժերի հրամանատարի տեղակալին. ինչ է քննարկվել

Ինչ է տեղի ունենում, ինչով էր կարևոր Փաշինյան-Ալիև հանդիպումը. Բաբաջանյանը մանրամասնում է մեսիջները. տեսանյութ

Նախագահը պարգևատրել է հայագիտության պրոֆեսոր Թեո Մաարտեն վան Լինտին և դոցենտ Աննա Սիրինյանին. տեսանյութ

ՆԳՆ կրթահամալիրը նոր ռեկտոր ունի. տեսանյութ

Տիգրան Խաչատրյանն ընդունել է գործարար համայնքի շահերը ներկայացնող միությունների ներկայացուցիչներին

Նախագահի աջակցությամբ անվանի փիլիսոփա Կարեն Սվասյանի գրադարանի արժեքավոր մասը փոխանցվել է Մատենադարանին

Սյունիքում 3 վարույթով Վերականգնված միջոցների միասնական հաշվին է փոխանցվել 86 հզր դոլարին համարժեք 33 մլն դրամ

Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու բոլոր խոսույթները կեղծ են. Չախոյան

Երևի դուք էլ գիշերը սիսեռահատիկի վրա եք քնեցնում տեռորիստներին, որ հասկանաք՝ բոյ կտա՞ն, թե՞ չէ. Դավոյան

Այ իրենց եք բուծել, որովհետև իրենցով հեշտ է Կանոնագիրք խախտելը պաշտպանողների բանակ ձևավորել. Հարությունյան

Ինչի համար է մեղադրվում ռազմական ոստիկանության ձերբակալված պաշտոնյան. Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասնել է

Գալստանյանն ասում է՝ Սաղաթելյանը 1200 դաշնակցական է խոստացել. Հովհաննիսյանը գաղտնալսումից հատված է հրապարակել

Իսկ ինչո՞ւ եք զարմանում, որ դաշնակները սթրայքբոլ են խաղում մարտական նռնակներով. Հակոբյան

Ձերբակալվել է Ռազմական ոստիկանության Երևանի բաժնի պետի տեղակալը. մանրամասներ

Էներգախնայող տեխնոլոգիաների ֆինանսավորում՝ մինչև 500 մլն դրամի չափով

Նախարարի տեղակալը հստակ մերժել է երրորդ սուբյեկտի կողմից «վերահսկողության» եզրույթը, երևույթը. ԱԳՆ խոսնակ

Սուրեն Պապիկյանն այցելել է «Զինվորի տուն», հետաքրքրվել բուժում ստացող զինծառայողների վերականգնողական ընթացքով

Նռնակը մարտական է․ ՔԿ-ն հերքում է տարածվող ապատեղեկատվությունը, թե իբր այն սթրայքբոլ խաղալու համար է

Լավրովի և Ռուբիոյի բանակցություններն ավարտվել են. հանդիպումը տևել է մոտ 1 ժամ

Եվրախորհրդարանը մերժել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը

Ընդդիմությունը շարունակում է «էշի» տեղ դնել սեփական հետևորդներին, իսկ մեր ազգին՝ «անասունի»․ Ալեքսանյան

ՀՀ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման մասին