Մերձավանի աղմկոտ սպանության գործի նախաքննությունն ավարտվել է. ինչ է տեղի ունեցել, քանի անձ է ներգրավված

29/04/2025 schedule10:37

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ 14 անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է:

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի փետրվարի 5-ին Մերձավան բնակավայրում մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել ծեծկռտուք, որի ժամանակ Ա.Ղ.-ն իր մոտ եղած ինքնաձիգով կրակոցներ է արձակել Մ.Խ.-ի կողմնակիցների ուղղությամբ, ինչի հետևանքով Գ.Օ.-ն մահացել է, իսկ Ս.Ն.-ն հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Նախաքննության ընթացքում Քննչական կոմիտեի նախագահի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, իրականացվել են բազմաթիվ քննչական և վարութային գործողություններ:

Ա.Ղ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանությունը), 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանության փորձը), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը), Պ.Գ.-ի և Վ.Խ.-ի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը), Մ.Գ.-ի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը), 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը) (5 դրվագ), Ա.Գ.-ի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը), 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (առողջությանը թեթև վնաս պատճառելը), 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը) (4 դրվագ), Ա.Բ.-ի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը), Ա.Ն.-ի, Վ.Ն.-ի և Ս.Գ.-ի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը) և 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (առողջությանը թեթև վնաս պատճառելը), Ա.Հ.-ի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը), 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (առողջությանը թեթև վնաս պատճառելը) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը), Մ․Բ․-ի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը), 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (առողջությանը թեթև վնաս պատճառելը) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը), Ա.Մ.-ի և Տ.Մ.-ի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը), Գ.Մ.-ի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով  (խուլիգանությունը) և Գ.Մ.-ի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով  (խուլիգանությունը) և 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (առողջությանը թեթև վնաս պատճառելը):

3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 4 անձի նկատմամբ՝ բացակայելու արգելքը, 5 անձի նկատմամբ՝ տնային կալանքը և բացակայելու արգելքը, 1 անձի նկատմամբ՝ տնային կալանքը, բացակայելու արգելքը և գրավը, 1 անձի նկատմամբ՝ վարչական հսկողությունը, գրավը և բացակայելու արգելքը, 1 անձի նկատմամբ՝ վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը։  

14 մեղադրյալի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և, ըստ էության, քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ա.Ղ.-ի մասով քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշենք՝ հիշյալ Ա.Ղ.-ն Արմեն Ղազարյանն է, որը Մերձավանում առավել հայտնի է Պզ մականվամբ: Վերջինս կալանավորվել է փետրվարի 25-ին:

Հիշեցնենք՝ փետրվարի 5-ին «Հայկական ժամանակ»-ը, հղում անելով սեփական տեղեկություններին, հայտնեց, որ այդ գիշեր հարձակում էր եղել Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել էր Ախտոյանների հորաքրոջ որդին՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը, վիրավորվել՝ ընտանիքի ընկերը: 

Հիշեցնենք, որ այս գործով է նաև անցնում և կալանավորվել Է Մերձավանի նախկին ՀՀԿ-ական համայնքապետ Լևոն Գրիգորյանի որդին, Փարաքարի ընտրություններում հաղթած և համայնքապետ դարձած Վոլոդյա Գրիգորյանի եղբայրը՝ 37-ամյա Պայքար Գրիգորյանը, որը Մերձավանում առավել հայտնի է Պաշ անվամբ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
745 դիտում

Ստուգվում են շուկայում առկա պաղպաղակները. որոշներում եղել են աղիքային ցուպիկներ, մանրէներ. հայտնի է 2 արդյունք

Պտղնի համայնքի նախկին ղեկավարն ու ևս 3 անձ ձերբակալվել են. մեղադրանքը հայտնի է

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը

Կալաձեն 3-րդ անգամ կառաջադրվի Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում

Մոռացել են, որ Աստծո ծառա են, գիտեն՝ գողական են, հարց լուծող քավոր, բիզնեսմեն. Սիմոնյանը՝ հոգևորականների մասին

Վերականգնվել է 2 տնտեսվարողի կողմից պետությանը պատճառված ավելի քան 5 մլրդ դրամի վնասը

«Դոմփել» բառը հայհոյանք չէ, հայհոյանքը սեռական բնույթի բառեր արտաբերելն է. Ալեն Սիմոնյան

Եկեղեցին ժողովուրդն է, հիերարխիկ վերնախավը չէ, և քննարկումները չեն կարող հարված հասցնել եկեղեցուն. Սինանյան

Ադրբեջանի և Իրանի նախագահները քննարկել են փոխադարձ չվերթերի վերաբերյալ հարցեր

Ապագայի մասնագետների կողքին՝ որպես վստահելի գործատու

Ընկերություններից մեկը Հայաստանին շուրջ 30 մլն դրամի ավիացիոն տեխնիկա կնվիրի. որոշման նախագիծն ընդունվել է

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման 152 հայցով շուրջ 600 մլն դրամի պահանջ է ներկայացված. դատախազ

Պետական և համայնքային շահերի պաշտպանության շրջանակում ինչ անշարժ գույքեր են վերադարձվել պետությանը

«Մանկան» խանութից գնված խաղալիքների բացահայտումն անելուց հետո նոր սենսացիոն բացահայտում են արել. Ալեն Սիմոնյան

Ասել եմ՝ ոչ մի մուկ չի պլստալու, արդեն չի պլստում, դրանից էլ երկիրը անկանոն շարժումներով է լցվել․ վարչապետ

Սա է փայլուն արտաքին քաղաքականության արտացոլումը. Ազարյանը՝ Օսկանյանի ընտանիքին պատկանած մանկապարտեզի մասին

Որտեղ ելույթ ունենամ, անունը հնչի, ասելու եմ՝ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է․ վարչապետ

Մեկը կարո՞ղ է բացատրել՝ Վարդան Օսկանյանն ու իր կինն ինչ կապ ունեն, որ Դիլիջանում մանկապարտեզ վերցնեն․ վարչապետ

Հայաստանում մեկնարկում են Վրաստանի մշակույթի օրերը. ինչ միջոցառումներ են նախատեսված

Այգեպար գյուղի գետում «ՈՒԱԶ» է արգելափակվել

Կամավորական մշակույթի զարգացումը՝ առաջնային․ հերթական հենակետը բացվել է Մեղրաձորում. տեսանյութ

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲ ընկերությունը գնանշման հարցում է հայտարարում

Թրամփն արգելել է 12 երկրի քաղաքացիների մուտքն ԱՄՆ. ովքեր կարող են ունենալ բացառություններ

Էլեկտրական ծխախոտի խանութ-սրահի մասնաճյուղերից առանձնապես խոշոր չափերով գողություն կատարած անձը կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 5-ին

«Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանը կդառնա «Հայաստանի պատմության թանգարանի» մասնաճյուղ

Վաճառե՞լ եմ Ղարաբաղը, մեր ինքնությունը թրքացնելու հանձնարարությո՞ւն ունեմ. վարչապետը հանդիպման է հրավիրում

Աշտարակի մայրուղին խցանված է. ավտոմեքենա է այրվում

ԱՄՆ-ն վետո է դրել Գազայում հրադադարի շուրջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա

Տարածքային պահանջ՝ միանգամից 6 պետության. այսպես են սովորեցնում միջազգային հարաբերություններ կառուցել. Եղոյան

Ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքների հետ կապված հարցերը գտնվում են ՄԻՊ-ի ուշադրության ներքո

Ճիշտը քեզանից պիտի իմանանք, որ սխալների մեջ չմնանք. ինչ է պատասխանել վարչապետը քաղաքացու՝ իրեն ուղղված հարցին

Տղամարդը ծանոթ կնոջից խլել է բջջային հեռախոսը, նրան հրել, գցել գետնին և հեռացել

12 նոր բազմաֆունկցիոնալ մեքենաներն անցել են գործի. «Կերխեր»-ները՝ գիշերային Երևանի փողոցներում. տեսանյութ

Անասնաֆերմայի տերը թրաֆիքինգի է ենթարկել ամուսիններին, բռնություն կիրառել. վարույթի նախաքննությունն ավարտվել է

Մեկնարկել է Էջմիածնի Զվարթնոց թաղամասից Մասիս համայնք տանող ճանապարհի հիմնանորոգումը. տեսանյութ

Չեմ կարող հավատալ, որ Ամենայն հայոց կաթողիկոսը կարող է ճշմարտություն կոծկողի դերում լինել. վարչապետ

9 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

«Կրթվելը նորաձև է» շարժման 36-րդ հանդիպումը՝ արժեքների, մեր ինքնության և «Իրական Հայաստանի» մասին. «Իմ քայլը»

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին. Աղվանի-Լծեն հատվածը շարունակում է մնալ միակողմանի երթևեկելի